МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Завтра+25 °C
30 պատճառ թե ինչու հենց GoodWe ընկերությունը
07:43, 21.07.2020
2751 | 0
  1. Համար մեկ հիբրիդ փոխակերպիչների (ինվերտորների) մատակարար

2020 թվականին Wood Mackenzie խմբի կողմից դասակարգվել է որպես համաշխարհային թիվ մեկ հիբրիդ փոխակերպիչների (ինվերտորների) մատակարար։

  1. Թիվ 4 եռաֆազ սթրինգեր փոխակերպիչների (ինվերտորների) մատակարար

Ըստ IHS Markit-ի տեղեկատվության, գտնվում է 4-րդ դիրքում եռաֆազ սթրինգերային փոխակերպիչների (ինվերտերների) համաշխարհային դասակարգման մեջ։

  1. Ֆոտովոլտային ոլորտում առաջատար ապրանքանիշ

EuPD Research միջազգային հաստատության կողմից Ավստրալիայի և Նիդերլանդների շուկաներում 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես «Ֆոտովոլտային ոլորտում առաջատար ապրանքանիշ» ։

  1. Բարձրակարգ որակ և ծառայության երկար ժամկետ

Չորս տարի անընդմեջ պարգևատրվում է TÜV Rheinland որակի մրցանակով, հաստատվել է VDE ստուգմամբ, ISO 9001, ISO14001 և ISO 45001 վավերացմամբ։ GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) ստուգված են և ունեն ծառայության երկար ժամկետ։

  1. Red Dot Design Award միջազգային մրցույթի հաղթող

GoodWe DSS սերիան արժանացել է Red Dot Design-ի մրցանակին։

  1. Ֆինանսապես կայուն

Ֆինանսապես կայուն ընկերություն, ինչի մասին վկայում է Bankability Report պաշտոնական զեկույցը ՝ ցուցակավորված 2020-ի հուլիսին։

  1. Տարիների փորձ ունեցող ընկերություն

Մեծ փորձառություն, գիտելիքների ընդարձակ բազա, 60-ից ավել պատենտներ և ավելի քան 1200-ից ավել աշխատակիցներ ամբողջ աշխարհում։

  1. Ժամանակակից արտադրական տարածքներ

Սուժոու և Գուանգդե քաղաքներում 2 գործարան՝ 15 հեկտար հողատարածքով և 50% ավտոմատացված 12 հոսքագծով։

  1. Հատուկ շեշտադրում հետազոտական և զարգացման աշխատանքների վրա

Թվով երկու ներքին գիտահետազոտական և փորձարարական կենտրոններում գործում է մոտ 200 աշխատակցից բաղկացած աշխատանքային խումբ։

  1. Համաշխարհային ընկերություն

16 երկրներում գործում է 14 օտարերկրյա գրասենյակ և արտասահմանյան 70 անձնակազմեր։

  1. Ավելի քան 16 գեգավատտ ամբողջ աշխարհով մեկ

GoodWe ընկերության հիմնադրվելուց ի վեր գործածվում են ավելի քան 16 գեգավատտ հզորությամբ նախագծեր։

  1. Աջակցություն տեղում և սպասարկում աշխարհով մեկ

Տեղացի պրոֆեսիոնալ և հավաստագրված գործընկերները տեխնիկական սպասարկման հետ մեկտեղ ապահովում են 1-ին և 2-րդ մակարդակների աջակցություն։

  1. Օնլայն սպասարկման Zoho համակարգ

Համացանցային պորտալի օգնությամբ շուրջօրյա օնլայն աջակցության ծառայությունը թույլ է տալիս իրականացնել սարքավորումների վերանորոգումը հենց տեղադրման վայրում։

  1. Ընդգրկուն փաթեթ

Միասնական լուծումներ բնակելի, առևտրային և արդյունաբերական, ինչպես նաև մունիցիպալ նշանակության կարիքների համար։ Հզորությունը կազմում է 0, 7-250 կՎտ։

  1. Ամուր կառուցվածք

Փոխակերպիչների (ինվերտորների) տուփերը պատրաստված են չքայքայվող և չժանգոտվող նյութերից, ներսի կառուցվածքը ամբողջական է, ինչը երաշխավորում է IP65 ապահովության միջազգային ստանդարտին համապատասխանությունը։

  1. Շահագործման ծախսերի նվազում, ներդրումների շահույթի արագ վերադարձ

Հեշտացված տեղադրումը և շահագործման լավագույն բնութագիրը ապահովում են ներդնումների շահույթի արագ վերադարձ։

  1. Տեղադրում ցանկացած վայրում

Հեշտ և հարմարավետ լուծումներ են գտնվում թե պատին և թե գետնին տեղադրման համար։ GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) կարող են աշխատել առավելագույն բեռնվածությամբ ծովի մակերևույթից 4000 մ բարձրության վրա, Ցելսիուսի 50 աստիճանի հասնող ջերմաստիճանին։

  1. հարմար է խստաշունչ կլիմայական պայմաններում

GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) պատրաստված են IP65 պաշտպանության դասին համապատասխան և նախագծված են բացօթյա գործածության համար՝ -30C +60C ջերմաստիճանի պայմաններում։

  1. Պարզ կառավարում և վերլուծություն հնարավորություն

GoodWe ընկերության երկկոզմանի Smart Meter սարքը բարելավում է արևային էներգիայի սպառումը և գրանցում է վիճակագրությունը, ինչպես նաև ապահովում է բեռնվածության և ծախսի մոնիտորինգ։

  1. GoodWe ընկերության SEMS համակարգը

Առաջարկվում են բազմակողմանի մոնիտորինգ և համապարփակ վիզուալիզացիա, ձեր արևային կայանի օնլայն զննում, սերվերի խափանման հետ կապված՝ պահուստային կրկնօրինակի տեղակայում, համատեղելիություն և համատեղ օգտագործում ։

  1. Հզորության սահմանափակման լուծում

Սպառման ծանրաբեռնվածությունից հետո ցանց մղվող առավելագույն հզորության սահմանափակման հնարավորություն ։

  1. Առավելագույն հզորության խտություն

Կոմպակտ դիզայնը նպաստում է ավելի բարձր խտությանը: Փոխակերպիչների (ինվերտորների) արդյունաբերության մեջ ունենք հզորության ամենաբարձր խտությունը։

  1. Հեռակառավարվող օնլայն ծրագրային թարմացում (update)

GoodWe ընկերության ողջ ծրագիրը կարող է թարմացվել հեռավար կերպով։

  1. Էլ.էներգիայի պահեստավորման լուծումներ UPS ֆունկցիայով:

GoodWe ընկերության պահուստային ֆունկցիայով փոխակերպիչները (ինվերտորները) ապահովում են ավտոմատ փոխարկում ավելի քիչ քան 10 միլիվայրկյանում, ապահովելով հոսանքի անխափան մատակարարումը այնպիսի սարքերին, ինչպիսիք են սառնարանները և օդորակիչները և այլն։

  1. Առաջնայինը անվտանգությունն է

Հատուկ նախագծված C&I արտադրության համար, GoodWe ընկերության փոխակերպիչների (ինվերտորների) կարևոր բաղադրիչներից են պաշտպանական անջատիչ սարքը (Arc Fault Circuit Interrupter), խոնավության և ջերմաստիճանի ցուցիչը, ցածր լարման էլեկտրական սարքավորումների գլխավոր պաշտպանական համակարգը (SPD TYPE 2), ANTI PID և արտակարգ իրավիճակներում ամջատում ապահովող կառուցվածքը։

  1. Ծանր աշխատանքային պայմաններին դիմակայում

GoodWe ընկերության փոխակերպիչները (ինվերտորները) կարող են գործել լրիվ բեռնվածությամբ ծովի մակերևույթից 4000 մ բարձրության վրա և Ցելսիուսի 50 աստիճանի հասնող ջերմաստիճանին։

  1. Տանիքային նախագծերի և արդյունաբերական կայանների համար լավագույնը ՝ գին եֆեկտիվություն հարաբերակցությունում:

GoodWe ընկերության HT սերիան ապահովում է բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի նորմավորված արժեքով և ավելի բարձր հզորությամբ, հուսալիության ավելացումով ինչպես նաև խելացի շահագործմամբ ու սպասարկումով։

  1. Ժամանակակից օդափոխության համակարգ

Համապատասխան բաղադրիչներով և մանրակրկիտ մշակված հովացման համակարգով փոխակերպիչները (ինվերտորները) ունակ են արդյունավետ կերպով ցրել ջերմությունը և, անգամ շոգ միջավայրում, շարունակել կանոնավոր աշխատել։

  1. Ստվերայինոթյան կառավարում

Խելամիտ ինտեգրված բանաձևի շնորհիվ GoodWe ընկերությունը առաջարկում է ստվերայինության կառավարման բարձրակարգ համակարգ։

  1. Մինչև 20 տարի երկարաձգված երաշխիք

GoodWe ընկերությունը առաջարկում է ստանդարտ երաշխիք 5/10/15/20 տարի երկարացման հնարավորությունով։

GoodWe-մենք այնտեղ ենք, որտեղ արևն է շողում

GoodWe էներգամատակարարման տեխնոլոգիաների ընկերություն

Автор: Ani
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ani
15:37, 23.12.2021
2542 | 0
15:35, 23.12.2021
2197 | 0
14:54, 20.12.2021
2024 | 0
наверх