МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Արշակունիների ծագման մասին
19:25, 30.07.2020
6831 | 0

Հայոց պատմությանը մակերեսորեն ծանոթ յուրաքանչյուր հայ գիտե, որ հայ Արշակունիները պարթև Արշակունիներից են սերված: Բայց շատ քչերը գիտեն, թե ինչ ծագում ունեն պարթև Արշակունիները:

Արդ, տեղեկացնեմ: Պարթև Արշակունիները սերվել են Միջին Ասիայում բնակվող սկյութական (այսինքն՝ թուրքական) «պառն» կամ «ապառն» ցեղերից: Այդ ցեղախմբերից մի քանիսը բնակություն էր հաստատել Կասպից ծովի արևմտյան ափերին՝ Մեծ Հայքի Բաղասական երկրում: Պատմիչ Եղիշեն նրանց մասին հիշատակել է «ապառհացի» անվամբ: Այս ցեղի մի հատվածը, մ.թ. առաջին դարում հաստատվել է Հայաստանում՝ Վանա լճի հյուսիսում: Այս ցեղի անունով գավառը, որի կենտրոնը Մանավազակերտն էր, կոչվել է Ապա (ր) հունիք: Վաղմիջնադարյան Հայաստանում այս անունով հայտնի էր «Ապահունյաց» նախարարական տոհմը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
178 | 0
наверх