Չգիտեմ մեր ազգի մասին ի՞նչ ասեմ, հետաքրքի՞ր ասեմ, միամի՞տ, էմոցիոնա՞լ, դյուրահավա՞տ, բոլորին հավատացո՞ղ, շոուներին կուլ գնացո՞ղ թե՞… * * * Թրամփն ասում է. - Հայե՜ր, դուք սիրո՛ւմ եք ձեր երկիրը: Մենք բղավում ենք. - Ուռռռա՜, կեցցե Թրամփը: * * * ԱՄՆ-ում մեքենայի վրա կանգնած մի աղջկա ինչ-որ կոնցերն ասում է - Մենք էլ ռազմ. տեխնիկա չե՛նք ուղարկի Ադրբեջան: Մենք բղավում ենք. - Ուռռռա՜, էլ չեն ուղարկի, - չիմանալով, որ հենց այդ պահին հակառակ կողմի դռնով հերթական ծանրաբեռնված ինքնաթիռը թռչում է Բաքու, որովհետև դրա համար արդեն վճարված է: * * * Լրագրողներից մեկը քաղաքական կառկառուն գործիչներից մեկին հարցնում է. - Փաշինյանն ասաց, թե թշնամին ուզում է ա՜յն, ինչը մենք չե՛նք կարող տալ, համաձա՞յն եք Փաշինյանի հետ: Լրագրողական մտքի այս տիտանական թռիչքը կասկած է մտցնում քաղաքագետի մեջ, որը սկսում է Տիգրան Մեծից սկսած ինչ-որ մտքեր արտահայտել: Մենք բղավում ենք. - Ուռռռա՜, տեսա՞ք ինչ ասաց: * * * Չեխական մամուլը գրում է. - Մենք տեղյակ չենք թե ինչպե՞ս է մեր արտադրության ԴԱՆԱ ինքնագնաց զին. տեխնիկան հասել Ադրբեջան: Մենք բղավում ենք. - Ուռռռա՜, իրենք չգիտեն: * * * Մեկը գրում է. - Ով համաձայն է մեր հաղթանակին ներքևում աջից ՛՛+՛՛ դրեք: Մեկը ՛՛+՛ է դնում, մյուսը տառերով գրում է «պլյուս» Հետո բղավում են - Ուռռռա՜, տեսաք ինչքան ՛՛+՛՛ hավաքեցինք: * * * Զավեշտը ՖԲ հայ կանայք են, որոնք հստակ գիտեն. . Ինչպես կառավարել հրանոթի հարվածները: . Որտեղ, որ ուղղությամբ ուղարկել հետախույզներին: . Որ ժամին զենքերը վայր դնեն ու համընդհանուր աղոթք անեն: . Արծրուն Հովհաննիսյանի ընտանեկան վիճակը: . Արցախի նախագահի սուրճի քաղցր կամ դառը համը: . Ս-125, Ս-300Վ, Ս-300ՊՏ-1/Ս-300ՊՍ, «Կուբ» և «Կռուգ» համակարգերի խոցման տիրույթը: . ՛՛П-14, П-18, П-35, 64Н6, " 36Д6՛՛ ռադիոտեղորոշիչ կայանների տեղերը: Եվ այսքան բան իմանալուց հետո բղավում են. - Ուռռա՜, Ծառուկյանին ազատեցին: * * * Բայց երևի ասեմ ՏԱՐՕՐԻՆԱԿ ազգ ենք, որովհետև այսքանից հետո ՀԱՂԹՈՒՄ ենք: --------------------------------------------------------------------------------------------------- Հ.Գ.1 Պատկերացնում եմ թե հաղթելուց հետո ինչպիսի ՍԱՏՈՒՍՆԵՐԻ ենք հանդիպելու: Հ.Գ.2 Ավելին չգրեմ, (չնայած շատ եմ ցանկանում) թե չէ կընկնեմ ՖԲ կանանց հարվածի տակ: |