МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Հայդուկ ջոկատի կամավորականները Արցախ աշխարհում շարունակում են հայրենիքի պաշտպանի և սահմանապահի սրբազան առաքելությունը
02:45, 18.11.2020
2697 | 0
Հայդուկ ջոկատի կամավորականները Արցախ աշխարհում շարունակում են հայրենիքի պաշտպանի և սահմանապահի սրբազան առաքելությունը, լծակցելով Հայոց բանակի կանոնավոր զորամիավորումների աշխատանքին և երդվյալ ազատամարտիկի նման կանգնելով ժամկետային զինծառայողների կողքին։ Մենք անում ենք ամենայն հնարավորը մեր բանակին աջակցելու համար։ Մենք անում ենք ամեն բան, որպեսզի մեր զորքի կարիքները լինեն ինքնաբավ, ինչը իրականություն է դառնում միայն մեր աջակից բարերարների տրամադրած օգնության շնորհիվ։ Հայդուկ ջոկատն իր խորհին շնորհակալությունն է հայտնում Գերմանիայի Համբուրգ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր կարողացան կարճ ժամանակահատվածում համախմբվել, ինքնակազմակերպվել և իրենց օգնությունը ցույց տալ Հայդուկներին։ Աջակցության համար շնորհակալություն ենք նաև Հայդուկ ջոկատի անդամ, վիրավոր Վարդանի որդուն՝ Վահանին։
Աստված պահապան բոլորիս։
Այդուկ ջոկատի նախաձեռնող խմբի ղեկավար, Կարեն Բաբայան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх