МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Завтра+24 °C
Նոյն ու նրա սերունդը
19:24, 27.12.2020
4554 | 0

Ջրհեղեղի պատմությունն Աստվածաշնչում լրացված է երկու հետաքրքիր դրվագով՝ Նոյի հարբեցողությամբ ու «Բաբելոնյան աշտարակաշինությամբ»:

Նախ՝ անդրադառնանք Նոյի հարբեցողությանը: Ահա՛, թե ինչ է ասում Ծննդոց գիրքն այդ մասին.

«Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն էր։ Այս երեքն էին Նոյի որդիները, և ժողովուրդները, սրանցից սերվելով, տարածվեցին ողջ երկրի վրա։ Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց և այգի տնկեց։ Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացավ իր տան մէջ։ Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։ Սեմն ու Հաբեթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին և, ետ-ետ գնալով, ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Նրանք մեջքով էին կանգնած, այնպես որ իրենց հոր մերկությունը չտեսան (Ծննդոց 9, 18-23) ։

Այսպիսով, Սեմն ու Հաբեթը, ինչպես պատշաճում է բարի զավակներին, հարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց հարբած հոր նկատմամբ, իսկ հարբած հոր մերկությունը տեսած Քամը, ընդհակառակը, «բոլոլա» է արել, և, բնական է, արժանացել է հոր նզովքին: Բայց հիմա ուշադրություն դարձրեք, թե այդ նզովքն ում է պատուհասել:

«Նոյը, սթափվելով գինովությունից, իմացավ, թե ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, և ասաց. «Անիծյալ լինի ստրուկ Քանանը և իր եղբայրների ծառան թող լինի» ։ Նա ավելացրեց. «Օրհնյալ լինի Տեր Աստված՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան։ Աստված թող բարգավաճեցնի Հաբեթին, նա թող բնակվի Սեմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան» (Ծննդոց 9, 24-27) ։

Ահա այդպես նզովվել է անմեղ երիտասարդը՝ Քանանը, թեպետ նա իր հարբած պապի մերկությունը չէր ծաղրել:

Կարելի է մտածել, թե անեծքը բերանն առած Նոյը դեռ խումար է եղել այդ պահին, բայց, միևնույն է, Աստված նրա անեծքը հաստատել ու կյանքի է կոչել:

Աստվածաբանները համակարծիք են, թե Նոյն Ասիա աշխարհամասը տվել է Սեմին, Եվրոպան՝ Հաբեթին, իսկ Աֆրիկան՝ Քամին: Քանանն ու Քամը ծնել են սևամորթներին ու նեգրոիդներին, և այդ իսկ պատճառով նրանց սերունդները պիտի դառնային եվրոպոիդների ստրուկները:

Իսկ ինչպե՞ս պիտի Նոյի երեք որդիները, որոնք նույն հորից ու մորից էին ծնվել, դառնային երեք տարբեր ռասաների նախահայրեր: Եթե Սեմից սերվել են դեղին ռասայի ժողովուրդները, Հաբեթից՝ սպիտակամորթ եվրոպացիները, իսկ Քամից ու Քանանից՝ սևամորթ աֆրիկացիները, ապա այդ դեպքում ումի՞ց են սերվել ամերիկյան կարմրամորթները: Աստվածաշունչը թելադրած Սուրբ Հոգին մոռացել է այդ մասին տեղեկացնել Ծննդոց գրքի հեղինակին, կամ էլ պիտի եզրակացնել, որ ամերիկյան ացտեկները, մայաները կամ մոհիկանները հայր չեն ունեցել:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
368 | 0
09:44, 13.04.2024
442 | 0
11:39, 08.04.2024
422 | 0
09:16, 06.04.2024
371 | 0
08:44, 03.04.2024
301 | 0
наверх