МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Խիստ ընտրողական է բռնակալի տեռորը. կացինը սպառնում է նրանց, ովքեր նրա իշխանության առաջ չեն խոնարհվում
22:13, 29.12.2020
4100 | 0

Քաղցածներն ու գործազուրկներն են այն նյութը, որից ստեղծվում է բռնապետությունը:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882 - 1945) , ԱՄՆ 32-րդ նախագահ
*****

Հանրապետությունը զինվորներին թույլ է տալիս քաղաքացիներ լինել, իսկ բռնապետությունը զինվորներից դահիճներ է կերտում:

Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի լեզվաբան
*****

Բռնակալը նախընտրում է ողորմածություն ցուցաբերել, քան արդարություն դրսևորել:

Պիեր Բուաստ
*****

Ձախողված հեղափոխությունները միշտ հանգեցնում են ատելի ու վրիժառու կառավարությունների ծննդի:

Պիեր Բուաստ
*****

Բանական մարդիկ հաճախ ատելի են լինում հզոր տիրակալներին:

Էրազմ Ռոտերդամցի (1469 - 1536), նիդերլանդացի ականավոր գիտնական, գրող
*****

Բռնապետական կառավարման մեջ ավագներն ամենաստորներն են:

Ալեքսանդր Գրիբոեդով (1795 - 1829) , ռուս դիվանագետ, գրող
*****

Բանականության թելադրանքն ավելի տիրական է, քան ցանկացած տիրակալի հրամանները. վերջինին չհնազանդվելը մարդուն դժբախտացնում է, իսկ առաջինին չհնազանդվելու դեպքում մարդը դառնում է տխմար:

Բլեզ Պասկալ (1623 - 1662) , ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս
*****

Ավելի լավ է լինի բանկային հաշվի, քան՝ համաքաղաքացիներիդ բռնապետություն:

Ջոն Մեյնարդ Քեյնս (1883 - 1946) , բրիտանացի տնտեսագետ
*****

Այն ազգը, որը չի կարողանում ինքն իրեն կառավարել ու հանձնվում է իր տենչերին, ստրկացվելու է ուրիշ տերերի կողմից, այն տերերի, որոնց ինքը չի ընտրել ու ծառայելու է նրանց ոչ թե կամավոր, այլ հակառակ իր կամքի:

Ջոն Միլթոն (1608 - 1674) , անգլիացի բանաստեղծ
*****

Տիրողների հանցագործությունները չի կարելի մեղսագրել նրանց, որոնց վրա նրանք իշխում են. կառավարությունները հաճախ բանդիտներ են լինում, իսկ ժողովուրդները՝ երբեք:

Վիկտոր Հյուգո (1802 - 1885) , ֆրանսիացի ականավոր գրող
*****

Պարտքը ստրկության սկիզբն է, նույիսկ ստրկությունից էլ վատ է, որովհետև վարկատուն ստրկատիրոջից էլ անգութ է. նա տիրում է ոչ միայն ձեր մարմնին, այլև ձեր արժանապատվությանը և կարող է առիթը ներկայանալու դեպքում նրան ծանր վիրավորանք հասցնել:

Վիկտոր Հյուգո
*****

Անգրագիտությունն ու խավարամտությունը երբեք ոչինչ չեն ստեղծել, բացի բռնակալությանն անհրաժեշտ ամբոխներից:

Էմիլիանո Սապատա (1807 - 1919) , մեքսիկական հեղափոխության առաջնորդ
*****

Կան բազում դաժան մարդիկ, որոնք չափից ավելի երկչոտ են դաժանության համար:

Ֆրիդրիխ Նիցշե (1844 - 1900) , գերմանացի փիլիսոփա
*****

Եթե մարդիկ պետությանը թույլ են տալիս որոշել, թե ինչ պիտի իրենք ուտեն և ինչ դեղ խմեն, ապա նրանց մարմինները շուտով կլինեն այնպիսի տխուր վիճակում, ինչպիսի վիճակում են բռնակալության լծի տակ ապրող նրանց հոգիները:

Թոմաս Ջեֆերսոն (1743 - 1826) , ԱՄՆ անկախության պայքարի ականավոր գործիչ
*****
Քրիստոնեական Աստվածը սարսափելի անդուր արարած է. այն դաժան է, վրիժառու է, կամակոր է ու անարդար:

Թոմաս Ջեֆերսոն
*****

Հեշտությամբ հաղթում է նա, ով չի ուզում պարտված լինել: Ճակատագրի լուծն հանդուրժում է միայն նա, ով ենթարկվելուն սովոր է:

Լեոն Ալբերտի (1404 - 1472) , իտալացի մաթեմատիկոս
*****

Ցանկացած բռնակալության ամրապնդման համար ընդամենն անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության լռությունը:

Ռենե 3-րդ (1923 - 2005) , Մոնակոյի 13-րդ իշխան
*****

Յուրաքանչյուր բռնակալ պետք է իմանա իր պարանոցի չափսը:


Վլոձիմեժ Սչիսլովսկի (1931 - 1994) , լեհ երգիծաբան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
наверх