МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Завтра+25 °C
«Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը»
23:59, 03.01.2021
4395 | 0

Սուրբ Ծննդի՝ կաթոլիկների համար ամենակարևոր խորհրդանշան մսուրը «ծնունդ է առել» Ղուկասի ավետարանից: Այս ավետարանիչը պատմում է մի վայրի մասին, որտեղ անասուններ են պահել և որտեղ ծնվել է Հիսուսը: Ղուկասը գրում է, թե Մարիամը նորածին Հիսուսին մսուրի մեջ է դրել: Աստված մարդեղացել է, որպեսզի իր որդիներին Փրկության առաջնորդի: Ավետարանում կենդանիների մասին խոսք չկա, բայց այս պատմության մեկնաբանությունը ժամանակի ընթացքում ի հայտ է բերել ընթերցողների երևակայության հարստությունը, որոնք այդ գոմում նաև էշ, եզ, ոչխար և նույնիսկ ուղտ ու ընձուղտ են տեսել տեսել:

Էշի և եզան ներկայությունը գոմում արտացոլված է Միլանի 4-րդ դարի մի քարադամբանի վրա արված հարթաքանդակում: Պատկերված է Հիսուսը երկու կենդանիների միջև, որոնք, ենթադրաբար, էշի ու եզան են նման: Մի քանի դար անց երևան է եկել մի կեղծ ավետարան, որը վերագրվել է Մատթեոս ավետարանիչին: Սրա 13-րդ գլխում պատմվում է Հիսուսի ծննդի մասին, ու բացատրվում է հիշյալ կենդանիների ներկայության «փաստը»: Երբ Մարիամն ու Հովսեփը մոտեցել են Բեթղեհեմին, Մարիամը, ըստ այս կեղծ ավետարանի, ամուսնուն ասել է. «Ես երկու ժողովուրդ եմ տեսնում. մեկը լալիս է, մյուսը՝ ուրախանում»: Այդ պահին մի հրեշտակ է հայտնվել ու պատասխանել Հովսեփի հանդիմանանքին, թե ավելի լավ կլինի, որ Մարիամը լռի և ավելորդ խոսքեր չասի.

«Նա, -ասել է հրեշտակը, - հրեա ժողովրդին արտասվելիս տեսավ, որովհետև այդ ժողովուրդը հեռացել է Աստծուց: Նա տեսավ նաև Աստծուն մոտեցող բարի մարդկանց ուրախությունը, ինչպես ձեր հայրերը՝ Աբրահամը, Իսահակը և Հակոբն էին խոստացել: Որովհետև ժամանակը եկել է, որ Աբրահամն իր օրհնությունը բաշխի բոլոր ժողովուրդներին»:

Ժամանակը, հիրավի, եկել է, և Մարիամը շուտով կծննդաբերի:

Այս ասելով՝ նա Մարիային հրավիրում է իջնել կենդանուց ու մտնել քարանձավ, որտեղ կատարյալ խավարն էր տիրում, քանի որ այն ամբողջովին զրկված էր ցերեկային լույսից: Բայց, հենց որ Մարիամը մտավ, ամբողջ անձավը լույսով ողողվեց՝ ասես արևն այնտեղ էր հայտնվել: Եվ այդ լույսը չէր մարում ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը՝ այնքան ժամանակ, մինչև Մարիամը մի տղա ծնեց, որին հրեշտակները ծնվելու ընթացքում շրջապատեցին, և որը ծնվելուց անմիջապես հետո ոտքի կանգնեց: Եվ հրեշտակները նրան երկրպագում էին՝ ասելով. «Փառք ամենաբարձր երկինքներում գտնվող Աստծուն, և խաղաղություն երկրի բարի կամքի տեր բոլոր մարդկանց»:

Այստեղ, ինչպես տեսնում եք, էշի ու եզան մասին խոսք չկա: Հաջորդիվ, սակայն այս կենդանիները հայտնվել են.

«Տիրոջ ծննդից երկու օր անց Մարիամը լքեց քարանձավը, մտավ մի գոմ և երեխային դրեց մսուրի մեջ, և եզն ու էշը լիզում էին նրա ծնկները, երկրպագում էին նրան: Այդժամ կատարվեց Եսայի մարգարեի խոսքը, որն ասել է. «Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը» (Եսայի 1, 3)

Մ.թ. 3-րդ դարից սկսած Բեթղեհեմում խնկարհելու և երկրպագելու եկած ուխտավորներին ցույց են տվել այն մսուրը, որն օրորոց է ծառայել Հիսուսին: Բայց Սուրբ Ծննդին նվիրված միջնադարյան խորհրդապաշտական արարողությունների ժամանակ է, որ կաթոլիկ եկեղեցին սկսել է ներկայացնել Հիսուսի ծննդի մասին վկայող ավերտարանական պատումի ծիսական բեմականացումը, և Մսուրն այդ իրադարձության կարևոր բաղադրիչ է դարձրել:

Կաթոլիկ եկեղեցին դրանով ասում է, թե ներկայիս մանկական օրորոցի ծագումը պետք է փնտրել Հիսուսի մսուրում: Ավանդապատումն ասում է, թե սուրբ Ֆրանցիսկոս Ասիզցին է մահղացել քարանձավում Սուրբ Ծննդի պատարագ մատուցելու գաղափարը և 1223 թվականին իրականացրել է այն՝ մսուրի մեջ երեխա դնելով: Գաղափարն արագ տարածվել է ամբողջ Եվրոպայում այն բանից առաջ, երբ հատկապես հիսուսականների ազդեցությամբ արդեն օգտագործելիս են եղել գեղաքանդակ մսուրներ: Ավետարաններում, ինչպես վերն ասվեց, ավանակի ու եզան մասին հիշատակություն չկա (ոմանց կարծիքով՝ էշը և եզը խորհրդանշում են անասնական աստիճանի հասած մարդու պատկերը, և այս առումով տարօրինակ չպիտի համարվի, որ Հիսուսը նախընտրել է ծնվել գոմում, որպեսզի այնտեղ գտնի մեղքի պատճառով անասունի վերածված մարդուն և դարձի բերի):

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
300 | 0
09:44, 13.04.2024
412 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
наверх