МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Մի քանի հետաքրքիր փաստ Պիկասոյի ու նրա մերձավորների մասին
20:14, 05.01.2021
4551 | 0

Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոն մահացել է 1973 թվականի ապրիլի 8-ին, 91 տարեկանում: Պապի վախճանից ընդամենը մի քանի ամիս անց՝ հուլիսի 11-ին, ժավելաջուր խմելով ինքնասպանություն է գործել Պիկասոյի ավագ որդու անդրանիկ զավակը՝ Պաբլիտոն:

Պաբլիտոյի հայրը՝ հարբեցող Պաուլոն, 1975 թվականին մահացել է լյարդի քաղցկեղից:

1977 թվականին անամոք վշտից ինքն իրեն կախել է Մարի-Թերեզ Վալտերը՝ Պիկասոյի սիրուհին ու բնորդուհին:

Ժակլին Ռոքը՝ Պիկասոյի երկրորդ կինն ու ներշնչանքի աղբյուրը, նկարչի մահից հետո երկարատև ընկճախտը չի կարողացել հաղթահարել ու 1986 թվականին ինքնասպանություն է գործել՝ ատրճանակով կրակելով գլխին:

Պիկասոյի մյուս հանրահայտ սիրուհին՝ Դորա Մաարը, մահացել է 1997 թվականին, ծայրահեղ աղքատության մեջ:

Պիկասոյի կյանքի հիմնական կանայք յոթն են եղել: Այդ կանանցից երեքը նրանից չորս երեխա են ծնել:

Առաջին կինը՝ ռուս պարուհի Օլգա Խոխլովան, ծնել է Պաուլոյին (Պոլ): Սկզբում կնոջ հետ հարաբերությունները լավ են եղել, իսկ մանուկ Պաուլոն եղել է նրա բազմաթիվ նկարների բնորդը: Մարի-Թերեզ Վալտերին հանդիպելուց հետո (1927) Օլգայի և Պաբլոյի հարաբերություններն աստիճանաբար սառել են, իսկ 1935 թվականին Օլգան ապահարզան է պահանջել: Պիկասոն մերժել է և 14-ամյա որդու հետ մեկնել է բնակվելու Ֆրանսիայի հարավում:

Այստեղ Պաուլոն դարձել է հոր վարորդը: Պաբլոն որդուն չնչին աշխատավարձ է տվել և հրաժարվել է նյութապես օգնել Օլգային, որն աստիճանաբար աղքատության գրկում է հայտնվել և մահացել է 1955 թվականի փետրվարի 11-ին: Նկարչի և նրա այս որդու հարաբերություններն աստիճանաբար վատացել են: Պաբլոն հրապարակայնորեն որդուն «տխմար» է անվանել ու անդադար նսեմացրել է: Մի օր էլ հայրը որդուն ասել է. «Դու քաղքենի անարխիստ ես ու նաև անկարողի մեկը»: Հայրը Պաուլոյին թույլ չի տվել մտնել իր վիլլա: Այս ամենը հանգեցրել է նրան, որ Պաուլոն սկսել է խմել և աստիճանաբար հարբեցող է դարձել:

Պիկասոն կտակ չի թողել, և նրա օրինական ժառանգորդներն են եղել Պաուլոն, Ժակլին Ռոքը, արտաամուսնական կապերից ծնված երեք երեխաները: Վերջինները 1974 թվականի շահել են դատը և օրինական ժառանգորդներ են ճանաչվել: Պաուլոյի վաղաժամ մահը Պիկասոյի ժառանգության շուրջ (այն կազմել է 1, 4 միլիարդ ֆրանկ, 2010 թվականի կուրսով՝ 700 միլիոն եվրո, չհաշված անշարժ գույքը) կռվի ասպարեզ է բացել: Ժառանգները ստիպված են եղել Պիկասոյի բոլոր ստեղծագործությունները (շուրջ 5000 նկար, քանդակ, կերամիկա, գրավյուրա) զիջել պետությանը: Ըստ Օլիվիե Վիդմեեր Պիկասոյի՝ նկարչի ամբողջ ժառանգությունն այսօր 10 միլիարդ եվրո արժե:

«Արտասվող կինը» . այս նկարում Պիկասոն պատկերել է իր սիրուհուն՝ Դորա Մաարին: Բասկերի երկրի Գերնիկա քաղաքի ռմբահարման ժամանակ հարազատներից մեկին կորցրած կինը վշտից թաշկինակն է կծոտում:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
202 | 0
наверх