МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Ո՞վքեր են երգի հեղինակները և ովքե՞ր են աշխատել Ձեզ հետ այս երգի կայացման գործում:
11:00, 18.01.2021
2436 | 0
Բավականին ճանաչված երիտասարդ երգիչ Աղջիկների սրտի գրավական լինելով կարծես թե դադար էր սկսվել Ձեր կարիերայում ու այդ որոշակի դադարից հետո բուռն կերպով վերադառնում եք հայկական շոու-բիզնես` հանրությանը ներկայանալով «MI TOX» երգով: Արձագանքերը, թերևս, գոհացուցիչ են, հետագայում պատրաստվու՞մ եք նույն կերպ շարունակելու Ձեր ընթացքը:
Ինձ համար շատ կարևոր էին արձագանքները կապված իմ վերադարձի հետ և այո, դուք ճիշտ եք, արդյունքները գոհացուցիչ են: Այժմ ես աշխատում եմ իմ հաջորդ երգի վրա և հուսով եմ, որ մոտ 3-4 ամսից կկարողանամ այն հանձնել ձեր դատին:
Ո՞վքեր են երգի հեղինակները և ովքե՞ր են աշխատել Ձեզ հետ այս երգի կայացման գործում:
MI TOX երգը Արտ Ավետիսյանի Հեղինակային երգն է երաժշտության եւ խոսքի հեղինակն է Arman Antonyany, միքս՝ Jams Racords..
Գեղեցիկ, թավշյա ձայն ունենալով հանդերձ ընտրում եք հաճելի մեղեդայնությամբ ու խորը իմաստ պարունակող երգեր և սիրվում ու գնահատվում եք հանրության կողմից ըստ արժանվույն, ամեն անգամ նույն ստեղծագործական խմբի հե՞տ եք աշխատում:
Ես համագործակցել եմ շատ տարբեր մարդկանց հետ՝ փակագծերը չեմ բացի թող մնա անակնկալ
Երգն ընտրելիս Ձեզ համար առավել կարևոր են խոսքերը, թե՞ երաժշտությունը: Հիմնականում երգում եք այն ինչ զգում եք, ինչն առկա է Ձեր կյանքում, թե՞, առհասարակ, երգում եք պահանջարկ ունեցող երգերը:
Երաժշտությունը և խոսքերը պետք է համապատասխանեն իրար, որպեսզի ունկնդրի համար հաճելի լինի: Ես հիմնականում երգում եմ երգեր հաշվի առնելով թե՛ իմ և թե՛ հանրության երաժշտական ճաշակը: Փորձում եմ համատեղել) )
Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ երազանքը, արդյո՞ք այն ասոցացվում է համերաշխ ու երջանիկ ընտանիք ունենալու հետ:
Յուրաքանչյուր Արտիստի լիարժեք երջանկության համար անհրաժեշտ է ներդաշնակ անձնական կյանք, բայց ինձ համար դա չի կարող լրացնել կարիերայի բացը: Իմ կյանքում մեկը մյուսի շարունակությունն ու լրացումն է:
Հայ երգիչներից ու՞մ կհամարեք Ձեզ մրցակից, կա՞ն այդպիսիք:
Առհասարակ ես չեմ մրցակցում ոչ մեկի հետ բացի ինձնից, առաջնորդվում եմ «վաղը լինել ավելի լավը՝ քան այսօր» կարքախոսով:
Եվ վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, ովքեր մեծ սիրով են սպասում Ձեր նոր երգերին:
բոլորին մաղթում եմ սեր և ներդաշնակություն: Իսկ նրանց, ովքեր սպասում են իմ նոր երգերին, խոստանում եմ շատ չեք սպասելու) Առջեւվում շատ անակնկալներ են սպասվում իմ երկրպագուներիս
Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար և մաղթում մեծ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ կարիերայում:
Դիտել տեսահոլովակը...


Пресс-секретарь: ELINA / ArmLur
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ELINA / ArmLur
наверх