Նյու Յորք նահանգում կինն իրավունք չունի մարմնը պինդ գրկող հագուստ կրել: Այստեղ եթե տղամարդը շրջվի անծանոթ կնոջ կողմ ու ցանկասեր հայացքով նայի նրան, պատասխանատվության կենթարկվի: Այս նահանգի օրենսդիրը որոշել է, որ հայրն իրավունք չունի որդուն աղջկական փաղաքշական անուն տալ: Իսկ Նյու Յորք քաղաքի փողոցներում տղամարդն իրավունք չունի բթամատները քթանցքները մտցնել՝ միաժամանակ շարժելով մյուս մատները: Նոր Մեքսիկա նահանգի Քարիզոզո քաղաքում կնոջն արգելված է չսափրված վիճակում հասարակական վայր գնալ. պահանջվում է, որ կինը սափրի ոչ միայն ոտքերը, այլև նաև դեմքը: Ռատոն բնակավայրում կնոջն արգելված է կիմանո հագած ձի հեծնել: Նահանգի կառավարությունը պահանջել է «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունից դեն նետել 400 «անպարկեշտ» բառ: Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքում կնոջն արգելված է մերկանալ մի որևէ տղամարդու լուսանկարի առջև: Քլիվլենդ քաղաքում կանայք իրավունք չունեն կաշվից կարված կոշիկ հագնել, քանի որ դրանցում կարող է արտացոլվել նրանց ներքնաշորը: Այստեղ արգելված կիրակի օրերը «ադի-բուդի» վաճառել: Նահանգի Յանգսթոն քաղաքում ճանապարհին մեքենայի բենզինը վերջանալն արգելված է: Օրեգոն նահանգում արգելված է լողանալ, եթե մարդու մարմինը պարանոցից մինչև ծնկները ծածկված չեն: Հուդ Ռիվեր քաղաքում արգելված է առանց արտոնագրի ձեռնածություն անել: Կանանց արգելված է մկաններ աճեցնող վարժանքներ անել: Քահանաներն իրավունք չունեն քարոզից առաջ սոխ կամ սխտոր ուտել: Փենսիլվանիա նահանգում արգելված է 16 և ավելի կանանց միևնույն տանն ապրել, որովհետև դա կհամարվի մարմնավաճառություն: Այս նահանգում վարորդների համար հետևյալ կարգն է սահմանված. գիշերով ճանապարհ գնացող վարորդը պարտավոր է յուրաքանչյուր կիլոմետրն անցնելուց հետո կանգ առնել, լուսարձակող հրթիռ արձակել և 10 րոպե սպասել, որպեսզի ճանապարհն ազատվի ֆերմերների անասուններից, հետո նոր շարունակել ճանապարհը: Յուրաքանչյուր վարորդ, տեսնելով ձիերի երամակ քշող հեծյալների խմբի, պարտավոր է ճանապարհի եզրին կանգնեցնել իր մեքենան, այն ծածկել տվյալ լանդշաֆտի գույնի կտորով ու սպասել այնքան, որ ձիերն անցնեն: Եթե ձիերը փռշտան, վարորդը պարտավոր է մեքենան թփուտներում թաքցնել: Մորիսվիլում կնոջն արգելված է առանց արտոնագրի շպարվել: Այստեղ ամուսնությունն անօրինական է համարվում, եթե ամուսնացողներից մեկը հարբած է: Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդանս քաղաքում արգելված է կիրակի օրը միևնույն հաճախորդին ատամի խոզանակ և ատամի մածուկ վաճառելը: Նյուպորտ քաղաքում անօրինություն է համարվում մայրամուտից հետո ծխամորճ ծխելը: Թենեսի նահանգում օղապարանով ձուկ որսալն ապօրինություն է համարվում: Այստեղ կնոջն արգելված է տղամարդուն ժամադրելը: Թենեսիի Մեմֆիս քաղաքի ռեստորաններում տորթն ամբողջությամբ չուտելն անօրինական արարք է համարվում: Այստեղ նաև արգելված է կողքի սեղանաների շուրջ նստածներին իր սեղանակիցը դարձնելը: Թենեսիում կնոջն արգելված է մեքենա վարելը, եթե նրա մեքենայի առջևից չի քայլում կարմիր դրոշակ թափահարող տղամարդ: Թեքսաս նահանգում արգելված է Բրիտանական հանրագիտարանը, քանի որ այն պարունակում է տնային պայմաններում գարեջուր պատրաստելու բաղադրատոմսը: Այս նահանգի օրենքը պահանջում է, որ հանցագործները հանցանք կատարելուց 24 ժամա առաջ գրավոր նախազգուշացնեն իրենց զոհին, թե ինչ են մտադիր անել: Էլ Պասո քաղաքում եկեղեցիները, հյուրանոցները, կայարանները, խանութները, բանկերը և այլ հաստատությունները պարտավոր են թքարանները մատչելի դարձնել հասարակությանը: Այստեղ արգելված է ուրիշի կովը կթելը, կիրակի օրը պանրով համբուրգեր վաճառելը, կանգնած վիճակում երեք կումից ավելի գարեջուր խմելը: Նահանգի Սան Անտոնիո քաղաքում արգելված է ցանկացած սիրախաղ, նույնիսկ՝ աչքով անելը կամ իրար ձեռք բռնելը: Մեսքիթ քաղաքում երեխաներին թույլ չի տրվում մազերը տարօրինակ ձևով կտրել: (շարունակելի) |