МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Завтра+32 °C
ՍԱՍ-ի Արտակն ով ա, որ աշխատողներին պարտադրի` եթե Տարոնին չընտրեք, ուրեմն գործից դուրս կգաք, ինչ ա նախագահի աչքին լավը երևա
12:35, 01.05.2013
1513 | 0
«Տարոն Մարգարյանի համար թաղային հեղինակություններն են ձայներ ապահովում:
Ընդդիմությունից ուզում են ինչ-որ շենք մտնել, ասում են` սա Տարոնինն է, ասա այ թուլա քեզ ով ա իրավունք տվել, որ շենքի բնակիչների փոխարեն բան որոշես, էդ շենքում 1-2 ընտանիք չի, որ բնակվում է: Կամ պատվիրում են, որ ընդդիմադիրների պաստառները քաղաքից հավաքեն ու հանձնեն իրանց և դրա փոխարեն փող են տալիս կամ խնջույքի սեղան գցում: Կամ ՍԱՍ-ի Արտակն ով ա, որ աշխատողներին պարտադրի` եթե Տարոնին չընտրեք, ուրեմն գործից դուրս կգաք և արդեն որոշ մարդիկ դուրս են եկել, ինչ ա նախագահի աչքին լավ երևա: Բա էն ուսուցիչների առաջ ինչ պայմաններն են դրել: Ավելին` ՀՀԿ-ականների դաբռոյով 5 օրով երևանաբնակ զինվորներին արձակուրդ են տվել, իսկ ՊՆ-ից ասում են, թե սուտ է», -Արաբկիր վարչական շրջանում դահլիճային հանդիպմանը հայտարարարեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ՀՅԴ ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Աղվան Վարդանյանը:

Ասվածին ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հավելեց. «7-րդ Մասիվում այսօր խոչընդոտել են Դաշնակցական ակտիվիստի քարոզչական գործունեությունը: Վերջինը փորձել է բուկլետներ բաժանել բիստետկայում նստած պապիներին, երբ մոտակայքում կանգնած լակոտները զգուշացրել են` по хорошему թողեք գնացեք: Մենք վաղը գնալու ենք այդտեղ, դե թող փորձվեն մի հատ բան անեն, մռութները կջարդեմ, չհասկացանք»:

Հանդիպումից հետո HayNews.am-ի հետ հարցին` այն օրը քարոզարշավի ժամանակ Տարոն Մարգարյանին հանդիպեցիք, ինչու ձեր բողոքները անմիջապես նրան չհայտնեցիք, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այն ժամանակ այդ դեպքը դեռ չէր եղել, եթե լիներ կասեինք: Նման հրապարակային զգուշացում մեզ ուղղված չէր եղել, ըստ էության»:

HayNews.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
наверх