МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.37, EUR 572.46, RUB 6.72, GBP 672.07
+27 °C, +17 °C ... +31 °C Завтра+28 °C
Արևի ճկունությունը կարող է դառնալ գյուղատնտեսության շահույթը
22:27, 26.02.2021
2119 | 0

Թե՛ արևային, թե՛ գյուղատնտեսական արդյունաբերության ներուժն արդեն տեսանելի է սննդամթերքի արտադրության և էներգիայի արտադրության համար հողի համատեղ օգտագործման մեջ:

Եվ քանի որ նորարարները սկսում են փորձեր կատարել, արդյունքում պարզ է դառնում, որ շատ դեպքերում արևային էներգիան է, որը պետք է ծառայի գյուղատնտեսության կարիքներին, և ոչ թե հակառակը` դրական արդյունք ապահովելու համար:

«Վերականգնվող էներգիան անհրաժեշտ է ագրոպարենային համակարգերի վերափոխման, կլիմայի կայունության և ցանցային փոխհոսքերի ռազմավարության համար», – նշել է FAO (Սննդի և Գյուզատնտեսության Կազմակերպության) գլխավոր տնօրեն Քու Դոնգյուն, հայտարարելով հունվարին համագործակցության մասին:

«Մեր համագործակցության միջոցով մենք նպատակ ունենք գեներացնել և կիսել գիտելիքներ, նորարարական ապրանքներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև տվյալներ և տեղեկատվություն: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա ամրապնդել վերականգնվող էներգիայի դերը Սննդի և Գյուզատնտեսության Կազմակերպության նախաձեռնությունների շրջանակներում»:

Ագրոֆոտովոլտային նախագիծը, որտեղ արևի արտադրությունը ինտեգրված է գյուղատնտեսության մեջ արդեն օգտագործվող հողում, ոչ միայն խոստանում է լուծել հողերի սակավության հետ կապված անհանգստությունները, այլև սկսում է ցուցադրել օգտակար սիներգիա և պոտենցիալ օգուտներ ինչպես սննդի, այնպես էլ էներգիայի արտադրության համար:

Քիչ թվով նախագծերի դեպքում, օրինակ ոչխարներին պարզապես թույլ տալով արածել ֆոտովոլտային վահանակների տակ, ապացուցվել է արդյունավետ գործացությունը. վահանակի կառուցվածքը կենդանիների համար ստվեր են ստեղծում և թույլ են տալիս կառավարել բուսական աշխարհը առանց լրացուցիչ ծախսերի:

Արևային վահանակները բուսաբուծության հետ համատեղելը բավականին դժվար է, սակայն, արդեն հաջողված նախագծեր կան, ինչպիսին է Իսրայելում Doral Energy-ի արևի էներգիայի և ավոկադոյի մշակման «պտղատու ֆոտովոլտային կայանների» գաղափարը:

Բերքի համապատասխանությունը

Առաջին մտահոգություններից մեկն այն է, թե որ բերքն ինտեգրել ֆոտովոլտային համակարգի հետ: Հետազոտությունների մեծ մասը և մինչ այժմ եղած տեղադրումները կենտրոնացել են բույսերի տեսակների վրա, որոնք հայտնի են ստվերային լավ հանդուրժողականությամբ:

Ֆրանսիացի Sun’R մշակողը, որը հաղթել է Ֆրանսիայի հատուկ մրցույթների նոր փուլում՝ նորարարական ֆոտովոլտային տեխնոլոգիաների համար, աշխատում է 91, 2 ՄՎտ ագրոֆոտովոլտային նախագծերի վրա և այս տարի սկսում է հետազոտական և փորձնական տեղադրումներ՝ տանձի, ծիրանի և դեղձի հետ համատեղ: Ընկերության հետազոտողները շահագործում են երեք փորձնական ագրոֆոտովոլտային միավորներ՝ յուրաքանչյուրից մի քանի հարյուր քառակուսի մետր:

«Խաղողի որթատունկերի համար շատ կարևոր է իմանալ շաքարավազը, ալկոհոլը և թթվի պարունակությունը: Այս գործոնները կփոփոխեն գինու որակը և համը», – նշել է Sun’R մոդելավորման ինժեներ Ժան Գարսինը: «Մենք ցույց տվեցինք, որ լրացուցիչ ստվերն իրականում բարձրացնում է խաղողի որակը, մասնավորապես Ֆրանսիայի հարավային շրջաններում և Հարավային Եվրոպայում, որտեղ որթատունկը սովորաբար բավականին շատ է պարունակում ալկոհոլ»:

Համակարգի ձևավորում

Հաշվի առնելով մշակաբույսերի աճի շատ տարբեր պրոֆիլներ, ֆոտովոլտային համակարգը աճ գրանցելու համար պետք է շարունակի ճկուն լինել` գյուղմթերքների համակարգի նախագծման առումով: Վահանակները տեղադրված են գետնից սովորաբար երեքից հինգ մետր բարձրության վրա գտնվող կառույցների վրա, բայց ընդհանուր առմամբ հողի օգտագործումը բավարար է պողպատե հավելյալ ծախսը փոխհատուցելու համար:

Տարածաշրջանային կլիմա

Ագրոֆոտովոլտային նախագծի համար ամենանպաստավոր պայմանները տաք, չոր կլիմայական պայմաններում են: Sun’R-ի աշխատանքը Ֆրանսիայի հարավում դրա մեկ օրինակն է, Իտալիան և հարավային Եվրոպայի այլ տարածքներ նույնպես հաջողված նախագծեր ունեն:

Ընդհանուր առմամբ, ավելի շատ արև նշանակում է ավելի շատ արդյունք ֆոտովոլտային նախագծից և ավելի մեծ հավանականություն, որ բույսերը կստանան ստվերային երանգներ օրվա ամենաթեժ հատվածներում:

Նման շրջաններում ագրովոլտային նախագծերի ծածկույթը կարող է նաև օգնել կանխել գոլորշիացումը և նվազեցնել ջրի պահանջները:

Չնայած մի քանի գեգավատ ագրոֆոտովոլտային սարքեր արդեն տեղակայված են ամբողջ աշխարհում, ոլորտի մասնագետները նշում են, որ հայեցակարգը դեռ հեռու է իր ամբողջ ներուժը իրացնելուց: Դեռ վաղ է ապավինել մասնավոր հատվածի ներդրումներին: Եվ զարգացմանն աջակցելու քաղաքականությունը, ինչպիսիք են Ֆրանսիայի նորարարական ֆոտովոլտային նախագծերի տեխնոլոգիայի մրցույթները, շատ անհրաժեշտ են` զարգացնելու համար մեր ըմբռնումը, թե ինչպես են գյուղատնտեսությունն ու արևային ֆոտովոլտային կայանը ազդում միմյանց վրա, երբ կիսում են նույն հողակտորը, և դրան հաջորդող նոր տեխնոլոգիաները:

Автор: Ani
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
| |
Ani
18:08, 15.07.2021
544 | 0
наверх