МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
Սենդվիչ վահանակների օգտագործումը տուրիզմի ոլորտում
17:22, 11.03.2021
5262 | 0

Կոկիկ, թեթև ու մատչելի սենդվիչ վահանակները թույլ են տալիս կարճ ժամանակամիջոցում կառուցել լիարժեք շինություններ՝ ինչպես մեկ հարկանի, այնպես էլ բազմահարկ:

Սենդվիչ պանելների թեթև քաշի շնորհիվ այդպիսի շինությունների կառուցման համար նույնիսկ պարտադիր պահանջ չէ բարձր հիմքի նախապատրաստումը: Թերևս հենց այս է պատճառը, որ սենդվիչ պանել օգտագործվում է այնպիսի շինությունների կառուցապատման համար, ինչպիսիք են խոշոր պահեստները, ֆերմաները, առևտրի կետերը, արտադրական տարածքները, ավտոսպասարկման կետերը և այլն:


Տուրիզմի ոլորտում
նույնպես հանդիպում են շինություններ պատրաստված սենդվիչ-պանելներից: Դրանք հիմնականում քոթեջներ են և հյուրատներ, ժամանցի վայրեր: Սենդվիչ վահանակներով կառուցված հյուրատներն ունեն կոկիկ և հաճելի տեսք, ջերմամեկուսացած և ձայնամեկուսացած են, իդեալական են եղանակային տարբեր պայմանների համար:



Տուրիստական օբյեկտների
շինարարության համար սենդվիչ պանելներ Հայաստանում օգտագործում են որպես սպորտային օբյեկտների, փակ լողավազանների, տուրիստական ատրակցիոնների, ցուցահանդեսային տաղավարների կառուցապատման շինանյութ: Ընդ որում նշված կառույցները կարող են լինել թե՛ մշտական ու թե՛ ժամանակավոր: Տուրիզմի ոլորտում օբյեկտները սենդվիչ վահանակներով կառուցելը նպատակահարմար է հատկապես այն դեպքում, երբ հարկավոր է ունենալ սեզոնային շինություններ կամ, օրինակ, արագ մոնտաժել որևէ իրադարձության համար նախատեսվող տաղավարներ, ձևավորել տարածքը: Վերջինս իդեալական տարբերակ է փառատոնների, ցուցահադեսների կազմակերպման ժամանակ, քանի որ սենդվիչ վահանակները տալիս են այդ ամենն արագ կազմակերպելու հնարավորություն: Բացի դրանից, միջոցառումների ավարտից հետո կարելի է սենդվիչ վահանակներն ապամոնտաժել և հետագայում օգտագործել այլ առիթներով:


Սենդվիչ վահանակների այսպիսի մեծ պահանջարկից ելնելով էլ այսօր բազմաթիվ են արտադրող ու ներմուծող կազմակերպությունները, որոնցից կարելի է գնել սենդվիչ վահանակ ամենատարբեր տիպի կառույցների իրագործման համար:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Կարո Հովակիմյան
14:59, 29.07.2021
2300 | 0
наверх