МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Завтра+24 °C
Երեկ Եռաբլուրում մի առեղծվածային դեպքի ականատես եղանք բոլորս․
19:44, 19.03.2021
3234 | 0






















Երեկ Եռաբլուրում մի առեղծվածային դեպքի ականատես եղանք բոլորս․․․
Երբ հավաքվել էինք բոլորս, մերոնցից ցանկացան մինչև տղերքի մոտ գնալը «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին գումար փոխանցել առձեռն։ Ցուցակը գրելու համար թուղթ էր հարկավոր․․․ Դպրոցից ուղիղ Եռաբլուր եկած Դուշման Վարդանի քույրը՝ սիրելի Արմինեն, իսկույն սկսեց իր պայուսակը քրքրել և որտեղից որտեղ Եռաբլուրում քամի բարձրացավ։ Երեխաների գրած շարադրությունները ցրիվ եկան Եռաբլուրով մեկ։
- Վայ, վայ, երեխեքիս թեմատիկները, շարադրությունները, - ասելով Արմինեն սկսեց վազել ու հավաքել, դե մենք էլ՝ իր հետևից։
Միայն մեկ շարադրություն կեղտոտվեց, ցեխոտվեց, որն էլ պատճառ եղավ, որ այն Արմինեն բարձրաձայն ընթերցի մեզ համար։
Հենց Եռաբլուրում, հինգերորդ դասարանի աշակերտ Աղվան Ավետիսյանի «Երջանիկ արև» շարադրությունն ընթերցվեց․․․
«Մի օր լուսինը ասաց արևին, որ ինքն է զբաղեցնելու արևի տեղը։ Արևը զիճեց իր տեղը լուսինին։ Բայց հաջորդ օրը նկատեց, որ ամբողջովին անհետացել են երկրի գույները։ Եվ լուսինը լիարժեք չէր ջերմացնում ու լուսավորում մարդկանց և բնությանը։ Իսկ մարդիկ իրենց հերթին սկսեցին բողոքել, բայց արևը փորձեց կրկին վերադառնալ։ Արևը դիմանում էր փոթորիկին և ցրտին, անհավատալի էր, բայց արևը սկսեց ձմռանն էլ ջերմացնել։ Արևն այնքան ջերմացրեց, որ հետ եկան երկրի գույները, իսկ հետո արևը նայեց մարդկանց, բոլորը երջանիկ էին կարծես։ Արևի շողերը սեր, ջերմություն և հոգատարություն բերեցին։Իր աշխատանքից գոհ արևը երջանիկ էր» ։
Չի կարող ոչինչ պատահական լինել այս կյանքում․․․ Եռաբլուրի Արևներն ամեն ինչ արել են, որ մեր Հայրենիքի գույները չխաթարվեն, իրենց շողերով մենք մեր Հայրենիքի գույները վերականգնելու ենք․․․

Գրել է Կարեն Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում...
Автор: Hayarpi Nersisyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Hayarpi Nersisyan
наверх