МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Завтра+25 °C
ՏԱՐԲԵՐ ԼՈՒՐԵՐ
01:32, 21.03.2021
1482 | 0

ՏԱՐԲԵՐ ԼՈՒՐԵՐ




Այս անգամ Ալիևը պարտվեց

Բազմաթիվ տիտղոսներ ունեցող Ալիևը ծնկի եկավ Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում.

Հայ մարզիկը` 21-ամյա Վազգեն Թևանյանը 65 կգ քաշային կարգում շանս չթողեց ու 9-0 հաշվով եզրափակչում ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, օլիմպիական բրոնզե մեդալակիր:

Մեր մարզիկն այս մրցաշարում ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին:



Մոլուքյան կղզիների բնակիչների հետքերով


70 տարի առաջ Հոլանդիան ստիպված էր հեռանալ անկախություն ստացած Ինդոնեզիայից։ Ինդոնեզական անհամար կղզախմբերից էր Մոլուքյան կղզիները։ Նրա բնակիչների զգալի մասը ծառայում էր Արևելահնդկական ընկերակցությունում, որպես ռազմիկ։ Երբ 1949 -ին չստանալով ՄԱԿ -ի աջակցությունը, Հոլանդիան ստիպված էր հեռանալ, մոլուքները, որոնց կեսը քրիստոնյա էր, հայտնվեցին ռադիկալ իսլամիստական Ինդոնեզիայի մահացու հարվածի տակ։ Որոշվեց նրանց ժամանակավոր տեղափոխել Հոլանդիա։ Ռոտերդամի նավահանգիստ հասած մոտ 12500 ներգաղթյալներին տեղավորեցին նախկին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում։ Ժամանակավորը դարձավ մշտական և արդեն երրորդ սերունդն է, որ ինտեգրվելով Նիդերլանդական հասարակության մեջ, վերջապես իրեն լիարժեք քաղաքացի է զգում։ Մինչև վերջերս այս թեման եղել է զգայուն ու կիսահանրայնացված։ Վաղվանից հեռուստատեսությամբ կցուցադրեն մոլուկ ռեժիսորի նկարած ֆիլմաշարը, որ կպատմի նրա նախնիների, , ոդիսականի, , մասին։
20.03.2021/ Ara Shahbazian/Nid.oragir



Հովիկ Ավանեսովի հարցազրույցը «Ձայն արդարության» ռադիոկայանին



Ս.թ. մարտի 16-ին «Ձայն արդարության» ռադիոկայանի հաղորդաշարի եթերում ՄՄՀ Կովկագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը անդրադարձել է.

Տարածաշրջանում սպասվող զարգացումներին՝ այդ համատեքստում ընդգծելով, որ տարածաշրջանի մի շարք երկրներ պատրաստվում են լայնածավալ ռազմական գործողությունների:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական սադրանքների իրականացման հավանականություններին, որոնք կարող են լինել ինչպես դիվերսիոն գործողությունների տեսքով, այնպես էլ նոր պատերազմի ՝ կիրառելով գերժամանակակից ռազմական տեխնիկա:

Հայկական նոր բնակավայրերի բռնազավթման թուրք-ադրբեջանական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջիկա նպատակներից է զավթել Զանգեզուրը, Մեղրին և Տավուշի մարզի որոշ բնակավայրերը:

Սահմանազատումների իրականացման ոչ իրավաչափ գործողություններին,

Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությանը և դրանից բխող հայկական պետականության անվտանգային համակարգի սպառնալիքներին:

Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, որի չիրականացաման պարագայում նոր տարածքների կորուստները կլինեն անխուսափելի:

Հայ-ռուսական համագործակցությանը՝ մասնավորապես ռազմական ոլորտում:

Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման իրավական ասպեկտներին:

Ադրբեջանի արհեստածին պետության ստեղծմանը և նրա հիմքում դրված հակահայկական ֆաշիզմին, ցեղասպանությանը և վանդալիզմին:

Ադրբեջանա-արցախյան հակամարտությանը:

Արցախի Հանրապետության կարգավիճակին՝ մասնավորապես ընդգծելով ԱՀ դե յուրե ճանաչման անհրաժեշտությունը:



Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություների օր էր.


17.03.2021.Պարզվել է ընտրության եկած առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար, փոխվարչապետ Հուգո դե Յոնգի անձնագիրը ժամկետանց է եղել, վարորդական իրավունքի վկայական էլ չի եղել նրա մոտ: Նա ստիպված վերադարձել է տուն` վավեր փաստաթուղթ բերելու համար: «Օրենքը վերաբերվում է նաև նրան: Նույնիսկ եթե նա լիներ թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը, մենք թույլ չէինք տա նրան քվեարկել», - ասել է ընտրատեղամասի նախագահը:

20 րոպե է պահանջվել փոխվարչապետին օրենքով ու օրինականորեն իր պարտականությունը կատարելու համար:



Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
285 | 0
00:09, 09.03.2024
763 | 0
наверх