МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Ես էլ անկարող եմ մեր ընտանիքին այսքան տանջվելուց տեսնել… Լրագրող Նանե Արզումանյանի հուզիչ գրառումը զոհված եղբոր մասին
21:25, 29.03.2021
2708 | 0



Իմ Եղբայր, իմ Ուժ, իմ ամենաԹանկ...5 ամիս առանց քեզ...Թե իմանայի, որ մի օր պիտի չլինես, ապա ոչ մի վայրկյան կողքիցդ հեռու չէի գնա, ամեն ինչ կթողնեի, կվազեի Ջաբրայել, որ ներկայությունդ ավելի զգայի։ Հիմա ուզում եմ հուշերից ամուր կառչել, որ չանէան, պատառիկներից պատմություն եմ կերտել, որ միշտ իմը մնան ու հետս լինեն. էջերը մանկության հուշերն են՝ այնքան պարզ ու երջանիկ, երբ միշտ ուսերիդ էի՝ աշխարհի ամենաբարձր կետում։ Դարձար զինվորական ու ինձ միանգամից փոքրիկից մեծ էջ տեղափոխեցիր, որ ռեալ տեսնեմ կյանքը, բայց չզգամ ցավի գույնը, չէիր էլ թողնի. ախր ամենաուժեղն ես ու ամենակարողը։ Ախր ուրիշ է ուժը պատկերացնելը, մեկ այլ բան է ուժն ունենալը, միշտ աչքիդ առաջ ունենալը, զգալը, բայց հիմա չի երևում. ասա՛, որ մանկությանս էջերում եմ, երբ դպրոցից տուն էիր տանում ու թաքնվում էիր հանկարծակի, որ վախենայի, բայց երկար է տևում, խնդրում եմ՝ հայտնվի՛ր...
Ես էլ անկարող եմ մեր ընտանիքին այսքան տանջվելուց տեսնել, ախր թույլ չէիր տա..
Հրամանատա՛ր, արի՜
Автор: Hayarpi Nersisyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Hayarpi Nersisyan
наверх