МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Moederschap en schoonheidsdag (Armenië) 7 April
04:05, 07.04.2021
2141 | 0

Moederschap en schoonheidsdag (Armenië) 7 April
NL. ARM


Vandaag is de dag dat alle moeders worden geëerd in de Armeense gemeenschap. Hun schoonheid zowel van binnen als van buiten, hun zorgzaamheid en unieke kwaliteiten.


Dit wordt gevierd door de moeders in het zonnetje te zetten: met bloemen, cadeautjes en door met de moeders op stap te gaan.

Soms worden ook speciale cadeautjes gegeven zoals een takje met kiemende bloemen. Dit komt van oudsher uit en staat symbool voor de lente en vruchtbaarheid. Dit brengt me op het volgende punt.

Wist je dat vandaag ook de godin Anahit wordt geëerd tijdens de Hetanos? De Hetanos is het originele Armeense geloof voordat het christendom werdt ingevoerd. Ook wel bekend als het "heidense" geloof.

Vandaag zetten we een prachtige Armeense moeder in het zonnetje. Lees het interview hieronder met mevrouw Alisa, oprichter van "Stichting Ararat".


Mevrouw Alisa, graag wil ik u, onze Armeense gemeenschap en alle Armeniërs feliciteren ter gelegenheid van moederschap en Schoonheidsdag. Vandaag wordt binnen de Armeense apostolische kerk de heilige moeder Maria geëerd. Wat vindt u van 7 april?

Allereerst wil ik u bedanken voor uw aandacht. Natuurlijk is er dit jaar geen feeststemming, aangezien al onze gedachten en gevoelens na de Artsakh-oorlog zijn veranderd. De onstabiele situatie in het thuisland, de tienduizenden gedeporteerden, het rouwen van moeders en dochters en de onzekerheid over het lot van vermiste jongeren geven geen aanleiding tot een feeststemming. Maar het is een feestdag op de kalender, dus gefeliciteerd.

U houdt zich bezig met liefdadigheidsactiviteiten door de, door u opgerichte "Stichting Ararat". Vertel ons over "Stichting Ararat" en uw werk.

"Stichting Ararat" werd onmiddellijk na de oorlog van april 2016 opgericht, toen hadden de mensen erg de behoefte om iets nuttigs te kunnen betekenen voor het vaderland.

Het doel verenigde tientallen vrijwilligers. "Stichting Ararat" werkte voornamelijk in het grensgebied en in Artsakh. De eerste hulp was gericht aan "Yeghnikner" vervolgens aan de families van de slachtoffers en de gehandicapte vrijheidsstrijders.

Naast de ondersteuning van de vluchtelingen uit Azerbaijan, werden ook nieuwe drinkwaterleidingen aangelegd in de dorpen Kayanavan en Nerkin Tsaghkavan in Tavush. In Berkaber hebben we meegewerkt aan de aanleg van de waterlijn. Ook het dak van een appartementengebouw in Kayanavan is gerepareerd. Tijdens onze missies hebben we samengewerkt met zowel Nederlandse als Nederlands-Armeense organisaties en gemeenschappen.

Vorig jaar hebben we, samen met verschillende Nederlands-Armeense organisaties, een aantal onderkomens ingericht in de regio Tavush. We werken succesvol samen met het All-Armenian Fund of the Netherlands.

Tijdens de laatste oorlog hebben we, samen met de school Grigor Narekatsi in Amsterdam, de gedeporteerden geholpen met zelfredzaamheid.

We helpen ze een nieuw beroep te leren en geven werktuigen of dieren om grote gezinnen te voeden. Er zijn veel lopende projecten.

Namens de stichting bedank ik iedereen die ons vertrouwen en steunen. Ik zou van deze gelegenheid gebruik willen maken om alle vrouwelijke vrijwilligers te feliciteren die "Stichting Ararat" helpen. Want zonder hun harde werk zou het erg moeilijk om deze missies uit te voeren. Het is een hechte groep vrouwen met wie ik een hechte band heb gekregen, ik wens iedereen geluk en gezondheid toe.

Welke andere activiteiten heeft u ondernomen in de Armeense gemeenschap van Nederland?

Ik ben leraar van beroep en werkte bijna altijd op scholen in de parochiegemeenschap. Vorig jaar hebben we voorschoolse programma's voor zondagsscholen gemaakt.

Ik ben blij dat ik daaraan heb meegewerkt. Ik denk dat ik waarschijnlijk niet in een vreemd land zou kunnen leven zonder onze inheemse gemeenschap. Een beetje behulpzaam zijn voor mijn landgenoten was logisch voor mij en in de loop der jaren is vrijwilligerswerk een manier van leven geworden.

Als u kijkt naar onze gemeenschap, wat ziet u dan?

Ik zou alleen willen zeggen dat ik een actieve, bewuste generatie zie, die klaar staat om met grote toewijding haar vaderland te dienen. Ze verenigen zich en werken geweldig samen. Ik ben erg trots om dat te mogen zien.

Wat zou u nog ter afsluiting graag willen delen en wensen voor de Armeense vrouwen?

Ik zou de heilige Moeder willen vragen om de rouwende moeders te helpen hun verdriet te overwinnen. Om trots en met opgeheven hoofd te leven en rust te kunnen vinden.

Geschreven door Mariam Klyan.

Dit artikel is geschreven in het kader van het EU-project "Solidarity Corps". Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en word ook vrijwilliger!



Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում նշվում է կանանց գեղեցկության, գարնան զարթոնքի ու մայրության օրը: Բացառություն չէ Նիդերլանդների հայ համայնքը, որտեղ մեծարվում են հայ կանայք: Նրանք մեզանում ամենուր են՝ քաղաքական ու հասարակական կյանքում, առողջապահության, կրթության, նորարարության ու բիզնեսի ոլորտներում, խոհանոցում ու մեր կողքին: Նրանց գեղեցկությունն ու հմայքը, գրավչությունն ու նուրբ տոնայնությունը, յուրահատուկ որակները ներքուստ ու արտաքնապես զգալի են դարձնում մեր թանկագին կանանց ու մայրերի նվիրական դերը։

Սա նշանակում է, որ ապրիլի 7-ը առանձնահատուկ օր է` մայրերին ծաղիկներ, նվերներ են մատուցվում, նրանք ամենուր ուշադրության կենտրոնում են: Երբեմն նրանց տրվում են հատուկ նվերներ, օրինակ՝ կանաչ բողբոջած ու կիսածաղկած ճյուղ: Սա գալիս է հին հայկական ավանդությունից և խորհրդանշում է գարունն ու պտղաբերությունը: Սա մեզ այլ բան է հուշում:

Գիտե՞ք, որ հեթանոսական ժամանակներից եկող Անահիտ աստվածուհուն նման կերպ են մեծարել, որպես դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության խորհրդանիշ: Հեթանոսությունը նախնական հայկական հավատքն էր` նախքան քրիստոնեության ընդունումը: Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։

Այսօրվա մեր ուշադրության կենտրոնում է նիդերլանդահայ բազմաթիվ կանանցից մեկը` Ալիսա Մովսեսյանը, ով իր վառ աշխատանքային օրինակով համեստ ներդրում ունի նիդերլանդահայ կյանքում:

7 հարց, 7 պատասխան՝ ապրիլի 7-ին


«Արարատ» բարեգործական միության նախագահ, Ամստերդամի կիրակնօրյա դպրոցի վարչության անդամ, մանկավարժ Ալիսա Մովսեսյան


Տիկին Ալիսա, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ Թույլ տվեք շնորհավորել Ձեզ, նաև մեր հայ համայնքի ու ողջ հայությանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ապրիլի 7 ինչպիսի՞ զգացումով եք դիմավորում։

-Նախ ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը` Ձեզ, այս ուշադրության համար ։ Բնականաբար այս տարի տոնական տրամադրություն չկա, քանի որ մեր բոլոր մտածումներն ու զգացումները արցախյան պատերազմից հետո շատ բնական ու սովորական երևույթների նկատմամբ փոխվել են։ Հայրենիքում ստեղծված անկայուն իրավիճակը, տասնյակ հազարավոր տեղահանվածների առկայությունը, որդեկորույս մայրերի սուգը, կորած երիտասարդների ճակատագրերի անորոշությունը տոնական տրամադրության առիթ չեն տալիս։ Բայց տոն է օրացույցով, ուրեմն կան նաև շնորհավորանքներ։

Հայտնի է, որ զբաղվում եք բարեգործական գործունեությամբ ու Ձեր ստեղծած «Արարատ» կազմակերպությունը այդ նպատակին է ծառայում։ Պատմեք «Արարատի» ու Ձեր ծավալած աշխատանքների մասին։

- «Արարատ» բարեգործական միությունը ստեղծվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ մարդկանց մոտ հայրենիքին օգտակար լինելու մեծ պահանջ կար։ Նպատակը համախմբեց տասնյակ կամավորների, և աշխատանքները համակարգելու համար միասնական ուժերով ստեղծեցինք միությունը։ Բարեգործականը հիմնականում աշխատանքներ է ծավալել սահմանամերձ գոտում և Արցախում։ Առաջին օգնությունը ուղղված էր «Եղնիկներ» -ին, այնուհետև զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամ ազատամարտիկներին։ Հետագայում աշխատանքները շարունակվեցին Արցախում և Տավուշում։ Ադրբեջանից տեղահանվածներին աջակցելու հետ մեկտեղ Տավուշի Կայանավան և Ներքին Ծաղկավան գյուղերում անցկացվեցին խմելու ջրի նոր ջրագծեր։ Բերքաբերում մասնակցություն ունեցանք ջրագծի անցկացման աշխատանքներին։ Կայանավանում նորոգվել է նաև բազմաբնակարան շենքի տանիքը։ Մեր գործունեության ընթացքում համագործակցել ենք ինչպես հոլանդական, այնպես էլ հոլանդահայ բազմաթիվ կազմակերպությունների և համայնքների հետ։ Այսպես՝ անցյալ տարի հոլանդահայ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ կահավորեցինք Տավուշի մարզի մի շարք ապաստարաններ ։ Հաջողությամբ ենք աշխատում Նիդերլանդների «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղի հետ։ Նշեմ, որ վերջին պատերազմի օրերին և դրանից հետո կատարեցինք հումանիտար և սոցիալական համատեղ ծրագրեր։ Իսկ Ամստերդամի Գրիգոր Նարեկացու անվան դպրոցը և «Սուրբ հոգի» եկեղեցին մշտապես եղել են միության կողքին։ Պատերազմից մեկ օր անց արդեն միությունը Հայաստանում էր և առաջին օգնությունն էր ցուցաբերում տեղահանված ընտանիքներին։ Սակայն դա երկար չէր կարող տևել, և որոշեցինք աջակցել տեղահանվածներին սեփական աշխատանքով հոգալ իրենց հոգսերը։ Օգնում ենք նրանց ձեռք բերել նոր մասնագիտություն, տալիս ենք աշխատանքային գործիքներ կամ ընտանի կենդանիներ, որոնք կօգնեն կերակրել բազմանդամ ընտանիքները։ Ծրագրերը շատ են, աշխատանքները ևս։ Միության անունից ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր վստահում են և իրենց գումարներով կամ կամավոր աշխատանքով աջակցում են մեզ։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել «Արարատ» -ի աշխատանքներին օգնող կամավոր բոլոր կանանց, քանի որ առանց նրանց քրտնաջան աշխատանքի շատ դժվար կլիներ մեզ առաջ ընթանալ։ Նրանք ինձ հարազատ դարձած մտերիմ կանայք են, իմ գործընկերուհիներն են միությունից, դպրոցից, եկեղեցուց, մաղթում եմ բոլորին երջանկություն:

Բացի բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումից էլ ի՞նչ գործունեություն եք ծավալել Նիդերլանդների հայ համայնքում։

-Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո գրեթե մշտապես աշխատել եմ համայնքներում, մասնագիտությամբ ուսուցչիւհի եմ, և Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո գրեթե միշտ աշխատել եմ Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքներին կից դպրոցներում։ Անցյալ տարի հոլանդահայ մի խումբ ուսուցիչների հետ ստեղծեցինք կիրակնօրյա դպրոցների համար նախակրթարանի և Այբբենարանի ծրագրեր։ Ստեղծված դասագրքերն հաջողությամբ օգտագործում ենք դպրոցներում։ Ուրախ եմ, որ մասնակցել եմ աշխատանքներին։ Կարծում եմ առանց այդ հարազատ միջավայրի հավանաբար չէի կարող ապրել օտարության մեջ։ Իմ հայրենակիցներին փոքր-ինչ օգտակար լինելն իմաստ է հաղորդել իմ այստեղ լինելուն, իսկ տարիների կամավոր աշխատանքը դարձել է ապրելակերպ։ Անցյալ տարի հոլանդահայ մի խումբ ուսուցիչների հետ ստեղծեցինք կիրակնօրյա դպրոցների համար նախակրթարանի և Այբբենարանի ծրագրեր։ Ստեղծված դասագրքերն հաջողությամբ օգտագործում ենք դպրոցներում։ Ուրախ եմ, որ համահեղինակ եմ այդ աշխատանքներին։ Կարծում եմ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում շատ բան կարելի է անել։ Հավանաբար դա ինձ մոտ հաջողվում է։

Ինչպե ՞ս եք հասցնում այդքան գործերն անել, նույնիսկ լինել տեղերում ու անձամբ հետևել տարբեր ծրագրերի իրագործմանը, մանավանդ լսել ենք, որ օրերս թոռնիկ եք ունեցել` ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ու ասում` աչքներդ լույս լինի ։ Առաջին անգա՞մ եք տատիկ դարձել։

-Շնորհակալություն։ Մի քանի օր առաջ ծնվեց իմ թոռնիկը և. երրորդ անգամ տատիկ լինելու բերկրանքն ունեցա, թոռնիկները պարգև են տատիկներին։


Ինչպե՞ս կուզեիք տեսնել հայ համայնքի կանանց, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու թերացումներ եք տեսնում։

-Կասեի միայն, որ տեսնում եմ ակտիվ, գիտակից երիտասարդ սերունդ, որ պատրաստ է մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ ծառայել ի շահ մեր հայրենիքի և հայության ։ Նրանք միավորվում են, կարողանում են համատեղ աշխատել և ես միայն հպարտանում եմ ՝նայելով նրանց։ Դրա վառ ապացույցը, ցավոք, բայց պատերազմն էր, որ բացահայտեց նրանց կարողությունները։ Ես շատ լավատես եմ նրանց հարցում։

Երկու խոսք առաջիկա Ձեր անելիքների մասին։

-Մենք կշարունակենք օգնել տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական և զարգացման տարբեր ծրագրերով։ Մեր շահառուները շարունակելու են մնալ զոհվածների ու բազմազավակ ընտանիքները։

Հայրենիքում խնդիրները շատ-շատ են։ Հիվանդին չեն լքում, նրանից չեն հրաժարվում, չեն դադարում սիրել, այլ օգնում են գիշեր-ցերեկ, հոգ են տանում, որ ապաքինվի։ Իսկ մեր հայրենիքն այսօր հիվանդ է։ Մենք պարտավոր ենք ամեն օր մտածել այս մասին և գործել։

Ձեր սրտի խոսքը, ցանկությունն ու մաղթանքը հայ կանանց։

-Կխնդրեի Աստվածամորն օգնել հայ սգավոր մայրերին հաղթահարել իրենց վիշտը և ապրել հպարտ ու գլուխը բարձր, արցունքն աչքերին կորուսյալ ու գերեվարված զավակներին սպասող մայրերին ՝ գրկել իրենց որդիներին, կամ նրանց մասունքները և հանգստանալ ։ Եվ թող չլինեն մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող պարտադրված խաղաղություն՝ սահմանը պահող մեր հարազատների համար։


Մարիամ Քլյան

Այս հոդվածը գրվել է ԵՄ «Համերաշխության Կորպուս» ծրագրի շրջանակներում: Ցանկանու՞մ եք գրել «Նիդերլանդական օրագրին»: Ուղարկեք հաղորդագրություն և դարձեք կամավոր:





Հ.Գ- Սիրելի կանայք, «Նիդերլանդական օրագիրը» կրկին շնորհավորում է ձեզ օրվա խորհրդի կապակցությամբ, մաղթում առողջություն, խաղաղություն, սեր և բարօրություն, թող գեղեցկությունը, հույսն ու հավատը երբեք չլքեն ձեզ։ Հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր ու անսասան դիմակայել դժվարությունները, հավատալով իր ազգային արժեքներին ու արժանապատվ կեցվածքին:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
579 | 0
наверх