МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Завтра+26 °C
Դպրոցականների հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը
00:00, 10.04.2021
1362 | 0

Դպրոցականների հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը


Անցյալ ամիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած հասարակագիտական-քաղաքացիական-հասարակական նախագծերի բաց ստուգատեսի շրջանակում Ավագ դպրոցի հերթական և սպասված հյուրն էր Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը:
Հատվածներ՝ Լյուսի Ղարիբյանի տեսանյութից

Ապրիլի 2-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցած հանիպման-քննարկմանը դեսպանը անրադարձավ 2020 թվականի Արցախյան պատերազմին ու դրա հետևանքներին, Թուրքիայի դերին, սփյուռքի գործունեությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, Միջին և Ավագ դպրոցների դասավանդողներ: Քնարկված թեման, հարց ու պատասխանները և աշխույժ զրույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։ Դեսպանը սիրով համաձայնեց կազմակերպիչների առաջարկությանը` մասնակցել առցանց ձևաչափով սովորողների հետ հանդիպումների կազմակերպելուն։

Հատվածներ՝ Լյուսի Ղարիբյանի տեսանյութից
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
801 | 0
наверх