МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Завтра+26 °C
Մենք միշտ սևի մեջ սպիտակն ենք տեսնում
13:06, 11.05.2021
1835 | 0

«Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն է։

— Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս

Սովորաբար, երբ արթնանում եմ ինձ մոտ միշտ շատ պլաններ են լինում, սա մինչև COVID19 եմ ասում, որովհետև, հիմնականում, միշտ արթնանում եմ որևէ երկրում ու, իհարկե, օրվա ընթացքում լինում են տարբեր պլաններ՝ կամ նկարահանումներ, կամ ինձ հետ խմբեր, բայց արդեն 3 ամսից ավել է արթնանում եմ և աչքերս բացելուց հետո առաջինը հեռախոսը վերցնում եմ, և տեսնում եմ, թե Հայաստանում COVID-ի քանի դեպք է գրանցվել, ցավոք, հենց այդ թվերից է կախված թե ինչ կլինի հետո և երբ կարող ենք շարունակել գործունեությունը

— Իր, որ միշտ ձեզ հետ է

Որպես այդպիսին, չկա իր, որ պարտադիր միշտ ինձ հետ է, քանի որ ես շատ ակտիվ եմ և ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում, ունեմ հետևորդներ, որոնց հետաքրքրում է, ճանապարհորդությունների ընթացքում եղած առօրյան, ուստի հիմնականում ինձ հետ է գոպրուն, որը շատ փոքր սարք է, և հիմնականում օրվա ընթացքում փորձում եմ ֆոտոներ և վիդեոներ անել օրվա հետ կապված և տեղադրել էջերում։ Իսկ որպես այդպիսին որևէ իր չկա, որ միշտ ինձ հետ է, ես փորձում եմ միշտ ինձ հետ պահել բարձր տրամադրություն

— Չեք սիրում երբ կինը...

Ուշանալ․․․չեմ սիրում երբ կինը ուշանում է, առհասարակ ես ինքս պունկտուալ մարդ եմ ու չեմ սիրում երբ պայմանավորվում եմ որևէ մեկի հետ, հատկապես, կնոջ ու ինքը ուշանում է, որովհետև մարդու պունկտուալ լինելուց գալիս է նաև մի շարք այլ բնավորության լավ գծեր․․․

— Սիրելի քաղաքը Երևանից հետո

Սիրելի քաղաքներ շատ ունեմ․․․ ես չեմ նշի որպես քաղաք կցանկանամ նշել որպես երկիր կամ կղզի, ես Շրիլանկան եմ շատ սիրում և Շրիլանկան միակ վայրն է որտեղ ես իսկապես հանգստանում եմ․․․Քանի որ կղզին ամբողջությամբ գյուղերից է բաղկացած․․․ այսինքն գյուղերում, ավաններում ու փոքրիկ քաղաքներում են ծովափնյա հյուրանոցները ուստի կոնկրետ մի քաղաք չեմ ասի, օրինակ, Կոլոմբոն մեծ քաղաք է բայց չեմ սիրում։ Ես Շրիլանկայում սիրում եմ փոքր քաղաքները․․․Ես Շրիլանկան համարում եմ նույնիսկ երկրորդ հայրենիք ու ինձ թվում է թե անցած կյանքում ես անյտեղ եմ ծնվել․․․Ես իջնելուն պես ամբողջությամբ հանգստանում եմ և հոգեպես և ֆիզիկապես ու ինձ ոչ մի ճոխություններ հարկավոր չի․․․միայն մթնոլորտը և բնությունը ինձ ամվողջությամբ բավարարում է

— Ձեր շրջագայությունների ընթացքում բացահայտել եք տարբեր երկրների և ազգերի մշակույթներ... կառանձնացնեք երեք ազգ որ յուրովի տպավորվել է ձեզ մոտ

Իհարկե շատ են եղել վայրերը․․․ Երեքը առանձնացնեմ․․․Առաջինը ինձ համար Եթովպիան էր՝ Աֆրիկայում․․․և այնտեղ ապրող վայրի ցեղերը իրենց ավանդույթներով, որոնք շատ տարօրինակ էին, առանձնահատուկ կնշեմ Մուրսի ցեղերը, որոնց կանայք փոքր հասակում ծակում են տակի շուրթը և ափսեներ են տեղադրում, Համրեները ևս կառանձնացնեմ, որոնք այսպիսի ավանդույթ ունեին, նրանց տղամարդիկ փայտերով սկսում են ծեծել աղջիկներին, արյուն հանել և որքան ուժեղ էին հարվածում նշանակում է այդքան շատ են սիրում, դա առաջինն էր ամենատպավորիչն ու տարօրինակը որ տեսել եմ․․․ երկրորդը իհարկե Պապուա Նոր Գվինեան է որտեղից վերջերս եմ վերադարձել, վերջին նկարահանումները այնտեղից էին, այնտեղ ապրող Դանի ժողովուրդը ևս շատ-շատ տարօրինակ էր, եթե դիտել եք հաղորդումները Արմենիա TV –ով տեղյակ կլինեք․․․ դա երկրորդ շոկն էր, որ ես ապրում եմ, որովհետև իրենք ապրում են բացարձակապես այլ օրենքներով, այլ կերպ, մտածում են բացարձակապես այլ կերպ, մեզ ընդհանրապես նման չեն, չնայած բոլորս մարդ արարած ենք, դա երկրորդն էր․․․և երրորդ ամենատպավորիչ վայրը ինձ համար եղել է Հնդկաստանի Վարանասի քաղաքը, որը համարվում է այդ երկրի ամենասուրբ քաղաքը, որտեղ մարդկանց մահանալուց հետո վառում են և մոխիրը լցնում Գանգես գետը, այդ քաղաքը շատ էր ինձ տպավորել, ինքը շատ ծանր էր, բայց ամբողջությամբ փոխում է մտածելակերպդ, կյանքի հանդեպ վերաբերմունքդ․․․ հավատին ես այլ կերպ վերաբերում․․․ այս երեք վայրերը տեղեր են, որոնք ամբողջությամբ կարող են փոխել քո մտածելակերպը․․․նույնիսկ կյանքդ կարող ես բաժանել երկու մասի՝ մինչ այնտեղ լինելը և այնտեղ լինելուց հետո

— Ի՞նչ զավեշտալի դեպք կպատմեք ձեր շրջագայություններից

Իհարկե եթե ճանապարհորդություններ, ուրեմն շատ բարդություններ ինչպես նաև զվարճալի պահեր, որոնք, իհարկե, շատ են լինում հիմնական նկարահանումների ժամանակ․․․ Սակայն քանի որ վերջերս ես հիմնականում էքստրիմ նկարահանումներ եմ անում, ցավոք, զվարճալի պահեր ավելի քիչ են լինում․․․Բայց մի ցեղերի մոտ էինք գնում, որոնք ապրում են Ջունգլիներում, մեքենայի ճանապարհ չկար մոտ մեկ ժակ ու կես ոտքով պետք է քայլես այդ վտանգավոր տեղերով, որտեղ ամբողջությամբ կանաչ է, օձ և այլ կենդանիներ կան որոնք վտանգավոր են, ու փայտից սարքած փոքր ճանապարհ կար բարձրության վրա․․․ սկզբում գնում էին մեր գիդերը ճամպրուկներով, հետո օպերատորը, ես ու երկրորդ օպերատորը նկարահանելով գնում ենք, ու այնպես ստացվեց, որ այդ փայտի վրայով պետք է քայլեինք․․․ Այնպես ստացվեց, որ փայտը կոտրվեց և ինձնից առաջ քայլող օպերատորը ընկավ ամբողջությամբ շալվարը պատռվեց ու մինչև ես հասցրեցի ասեմ զգուշ եղի չես տեսնում փայտը փչացել է ու կարող է կոտրվի, փայտը կոտրվեց ու ես էլ ընկա փոսի մեջ, նույն ձևով 2 վայրկյան հետո հետևից եկավ նույն ձայնը և մեր երկրորդ օպերատորն էլ հայտնվեց փոսում, իհարկե, այդ պահին դա այդքան էլ զավեշտալի չէր լավ է որ չվնասեցինք մեզ և տեխնիկն, որով պետք է նկարեինք, բայց քանի որ այդ ընթացքում նաև նկարահանում էր մեզ մոտ գնում, հետո այդ կադրերը նայելիս, իհարկե, շատ էինք ծիծաղում․․․և փարձություն էր և զավեշտալի պահ

— Ձեր առաջին խենթ քայլը

Իմ առաջին խենթ քայլը հենց «Խենթ» երգ ձայնագրելն էր, որը ակտուալ է մինչ այսօր, անցել է 10 տարի, երգը նույնիսկ նոր սերունդի փոքրիկ երեխաները գիտեն, այդպես հազվադեպ է լինում, որ այդպիսի երգ կարողանաս ստեղծել․․․Իսկ խենթ երկրորդ քայլս հիմա է տեղի ունենում, որովհետև հիմա Ռաֆոի հետ նկարահանում ենք «Խենթ» երգի նոր տարբերակով տեսահոլովակը, որը լինելու է բացարձակապես հումորային, ամսի 5-ին նկարում ենք, և ես հույս ունեմ, որ մինչ օգոստոսի կես այն արդեն կլինի յութուբում

— Ինչ գույն ունի աշխարհը ձեզ համար

Ես աշխարհը տեսնում եմ երեք գույներով սև, սպիտակ, կանաչ․․․Սև, քանի որ այսօր, ցավոք, կյանքը շատ պրոբլեմատիկ է, դժվարություններ շատ կան, մարդիկ հաճույք չեն ստանում իրենց կյանքից, որովհետև շուրջ բոլորը խնդիրներ են․․․սպիտակ, որովհետև մենք միշտ սևի մեջ սպիտակն ենք տեսնում, ինչպես նաև թունելի ավարտին լույս ենք տեսնում և այդ հույսն է օգնում, որ բոլորը ապրեն և փորձում են մի քիչ պոզիտիվ լինել և շարունակել ապրել հատկապես այս COVID-ի պայմաններում․․․Իսկ կանաչը, իհարկե, բնությունն է, որը մեզ օգնում է ապրել, և բնությունն է, օրինակ, ինձ համար կարևոր հանգստի համար, քանի որ բնության գրկում ամբողջությամբ հանգստանում եմ, ես կարող եմ անտառում ուղղակի պարկել (եթե իհարկե օձ չլինի) ու հանգստանալ հետ բերել իմ էներգիան

— Եթե ինքներդ ձեզ հանդիպեիք 15 տարեկանում ինչ խորհուրդ կտաք

Եթե 15 տարեկանում հանդիպեի ինձ, խորհուրդ կտայի զբաղվել այլ մասնագիտությամբ, որը ինձ համար մնաց երազանք․․․եթե ես կյանքս նորից սկսեի, միանշանակ, կցանկանայի օդաչու լինել, դա իմ ամենասիրելի մասնագիտություններից մեկն է, երազելի մասնագիտություններից մեկը, ցավոք հիմա արդեն ուշ է և պետք է մանկուց զբաղվել․․․ այդ աշխատանքը շատ եմ սիրում, իհարկե, էլի կապված է ճանապարհորդությունների հետ․․․․ Օդաչուն ինձ համար բարձր դասի մասնագիտություն է պատասխանատու, բայց միևնույն ժամանակ նաև շատ հետաքրքիր․․․ ես երևի կնտրեի այդ մասնագիտությունը և այդ մասնագիտությամբ կգնայի առաջ

— Ձեր ամենամեծ շահումը

Ես ավելի գլոբալ կպատասխանեմ․․․իմ ամենամեծ շահումը, կարծում եմ, իմ ընտանիքն է, և այդ շահումը ինձ հնարավորություն է տվել ունենալ լավ մտածելակերպ, լինել զարգացած և կարողանալ հետաքրքիր դարձնել կյանքը

— Խաշ ընկերների հետ թե ռոմանտիկ ճաշկերույթ

Մի քիչ բարդ հարց է․․․ խաշ ընկերների հետ թե ռոմանտիկ ընթրիք․․․երևի երկուսն էլ, որովհետև երկուսն էլ կարևոր է, բայց շարադասությունը կփոխեմ․․․սկզբից ռոմանտիկ ընթրիք հետո նոր առավոտյան խաշ, որպեսզի խաշ ուտելիս կարողանամ սխտոր և ամեն ինչ ուտել և չմտածեմ, որ երեկոյան ռոմանտիկ ընթրիքի եմ

— Սուրճ... դա՞ռը թե՞ քաղցր

Սուրճը ես խմում եմ, միանշանակ, մի միայն դառը, սակայն հաճույքս քաղցր է լինում․․․Ի դեպ երբ Բալի կղզում էի, ես այցելեցի սուրճի պլանտացիա, այնտեղ էլ բոլոր սուրճերը դառն էին, քանի եր դառը սուրճը վայելելիս դու ամբողջությամբ համը ու հոտը զգում ես այդ սուրճի առանց շաքարի․․․ սակայն եթե առավոտյան եմ սուրճ խմում, իհարկե, ինչ-որ մի քաղցր կոնֆետ կամ թխվածք պարտադիր է․․․ բայց ամեն դեպքում սուրճը՝ դառը

— Ծիծաղելի իրավիճակ, որում հայտնվել եք

Ծիծաղելի իրավիճակ պատմեցի նկարահանումների հետ կապված․․․ ևս մի դեպք․․․ բոլորը հիշում են երկու տարի առաջ ես Մումբայում նկարահանում էի հնդկական հեռուստասերիալի դերասաններին, ովքեր ճանաչված էին այստեղ, սակայն ես գնալուց առաջ որևէ սերիալ չէի նայել, չէի ճանաչում, և այնպես էր ստացվում, որ եթե դերասանը գալիս էր պրոդյուսերի կամ հարազատի հետ ես չգիտեի նրանցից ով է դերասանը, հետո նոր այդ դերասանի հետ նկարը տեղարդում էի, ու հասկանում էի թե նրանք որքան հայտնի են Հայաստանում․․․ այնպես էր ստացվել, որ դերասաններից մեկը եկել էր եղբոր հետ և ես շատ լուրջ մյուսի հետ էի շփվում, կարծելով, թե նա է դերասանը, բայց հետո պարզվեց որ մյուսն է, իհարկե, դեպքը այդքան էլ զավեշտալի չի, բայց շատ է տպավորվել

— Պատկերացրեք, որ մեկ օրով դարձել եք անտեսանելի... ի՞նչ կանեիք

Եթե մեկ օրով դառնայի անտեսանելի, կուզեի հայտնվել Ադրբեջանում, ու հիմնականում այն վայրերում, որտեղ քննարկվում է, թե ինչ են իրենք պլանավորում մեր հայրենիքի հանդեպ, ինչ վատ քայլեր են պլանավորում, կուզեի այդպես անտեսանելի լինելով ամեն ինչ իմանայի, հետ գայի ու պատմեի մեր ղեկավարությանը ու մեր սպաներին, որպեսզի իրենք նախապես տեղյակ լինեն ու կարողանան դեմն առնել․․․ չնայած առանց իմ անտեսանելի լինելուն էլ, Փառք Աստծո, մենք կարողանում ենք այդ ամենը անել

— Հարց, ոի մշտապես տալիս եք ձեզ

Արդեն երեք տարի է, հարցը որ մշտապես տալիս եմ ինձ․․․ Ու՞ր մեկնել հետո․․․դա վերաբերում է և նկարահանումներին, որովհետև պլանավորում ես նկարահանումները և Արմենիա TV-ով և ATV-ով ուր մեկնել և ինչ նկարել, և խմբային ճանապարհորդություններին ևս, իմ գործակալությամբ մարդիկ ինձ հետ ճանապարհորդում են ևս այդ հարցն է, որտեղ կազմակերպել տուրը, որպեսզի մարդկանց հետաքրքիր լինի ու միանան ինձ․․․ դա մշտապես կարևոր հարցերից մեկն է։

Սոնա Գիշյան

Автор: Son Yan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Son Yan
18:37, 13.05.2021
1712 | 0
13:04, 11.05.2021
1788 | 0
13:16, 17.07.2020
3200 | 0
наверх