МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
ԵՍ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ, ՉՓՈՐՁԵՔ ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼ․․․
18:40, 13.05.2021
3791 | 0




ԵՍ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ, ՉՓՈՐՁԵՔ ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼ․․․
Ժողովուրդ ջան ասեմ, որ իմ և՛ հոդվածները, և՛ յութուբում կարդացվող նյութերը հաճախակի են հարձակումների ենթարկվում Քոչադաշնակցական, Սերժավանեցյանական, Դոդականների աջակիցների և ֆեյքերի կողմից․․․նյարդերս խնայելու համար աշխատում եմ սուս ու փուս հեռացնել, քանզի արդեն գիտեմ, որ ծառայությունն են մատուցում իրենց տերերին և միտված է ինձ լռեցնելուն, ահաբեկելուն, վիրավորելուն․․․ բայց չգիտեն, որ բնական իմունիտետ ունեմ, պայքարելուս ոգին չեն կարող կոտրել, դա ի ծնե է․ ինչպես մեր վարչապետն է ասում․ «Իմ կամքը քարից էլ ամուր է, իմ հոգին հանձնվել չգիտի», ես էլ հանձնվող տեսակին չեմ պատկանում․․․ինչևէ, քանի որ այս մի կոմենտի բովանադակությունը տարբերվող էր, այն մյուս խայթոցներից, քանզի որոշ բարեկամաբար էր ձևակերպել միտքը և ինձ դասեր տալու միտք ուներ, ուստի՝ չարգելափակեցի և որոշեցի թողնել իմ էջին ու պատասխանել․ մտածեցի երևի կարողանամ փրկել, դարձի բերել մոլորությունից․․․

ԱՀԱ ԱՅԴ ԿՈՄԵՆՏԸ

Edgar Borisi Matinyan
Որպես հայ կնոջ դիմում եմ ձեզ ամենայն հարգանքով, ներքուստ հույս ունենալով, որ ինչ անում եք չեք անում միտումնավոր ու գիտակցված.մի եղեք հայրենադավ Սոնա Արշունեցի, մի եղեք շառլատան: Քոչարյանին ուղղված ձեր ոչ մի մեղադրանքը հիմնավոր չի, իսկ նիկոլիզմի դառն ու թունավոր պտուղները այսօր ճաշակում ենք ազգովի, կրկնում եմ չեմ ուզում հավատալ, թե միտումնավոր ու գիտակցաբար մոլորեցնում եք ժողովրդին, եթե ինչ որ բանի հետ համամիտ չեք կարող եք գրել ինձ անձնական նամակով, համբերատար ու հանգամանալից, միմիայն իրական փաստերի վրա հիմնված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և անհամաձայնություններին, , ,

ԱՀԱ ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ․․․
նախ ասեմ, որ ինչ անում եմ անում եմ գիտակցաբար ու միտումնավոր, որ ժողովրդիս թույլ չտամ սխալվելու այլևս․

Լավ լսի և ականջիդ օղ արա, Սոնա Արշունեցին շառլատան չէ, առավել ևս հայրենադավ, ձեզ ու՞մ տեղն եք դրել, որ նման որկումներ տաք ինձ ու նման բովանդակությամբ կոմենտ եք գրում և ինձ էլ առաջարկում եք ներքին նամակով ձեզանից թույլտվություն կամ, խորհու՞րդ հարցնեմ, հետո՞ գրառում կատարեմ, , , պարզ է թուրք Քոչի և իր շրջապատի շահերից չեն բխում իմ գրառումները, բացահայտումները, որն հանցագործ Քոչի կատարածի ընդամենը 10 % էլ չի․ Հիմա Քոչին թողնեմ, անցնեմ ձեզ, անիծված լինեք բոլորդ, որ շրջապատել եք թուրքի տղային և փորձում եք բերել իշխանության․․․ քանի ես կամ, հնարավոր չէ․ գիտցե՛ք, Սիլվա Կապուտիկյանը անեցքը շուրթերին գնաց, ես նրա գործի շարունակողն եմ և եթե կա մեկը, որ կարող է ինձ լռեցնել, դա Աստվածն է․․․ չուտեք այն փողերը որ Քոչին իշխանության բերելու համար ժողովրդին դեմ եք դուրս եկել ու փորձում եք թուրքի տղային բերել իշխանության, , , ինչ գրում եմ ես պատասխանատու եմ․ և Մեղրին ծախելու, և հոկտեմբերի 27-ի տեռորի, և մեր եղած չեղածը ռուսին բաշխելու և հազար թելերով մեզ վասալային վիճակում պահելով Ռուսստանից, և 39 հեղինակավոր հայերի իր ճամփից հեռացնելու, մարտի 1-ին իր հրամնով ժողովրդի վրա կրակ բացելու, Լինսի հիմնադրամի միլիոնները թալանելու և այս սարքած պատերազմը, որ ծախված հողերի պարտքերը փակվեն, իսկ քանի որ ծախված հողերի մեջ էր մտնում նաև Մեղրին, դրա համար էլ Արցախի 7 շրջանները հանձնելուց հետո, Շուշին ու Հադրուդն էլ վրադիր, ինչու՞ անմիջապես առաջ եկավ Մեղրու հարցը, որը Սուվերեն Հայաստանի տարածքն է․․․հիմա Պուտինը ոչինչ չի կարողանում ձեռնարկել, հատկապես մեր գերիների ազատ արձակման հարցում, քանզի ձեռքերը կապված են, լավ գիտի, ինչպես Արցախի ազատագրված տարածքներն էին ծախված «Մադրիդյան սկզբունքներով» և այս 44 օրյա պատերազմին հանձնվեց, այնպես էլ Ալիևը իր հոր պարտքը՝ Մեղրին է ուզում Քոչից․․․․ Ես կասեի Նիկոլը 3 Նախագահների ազգադավ քայլերի լաբիրինթոսում է հայտնվել, փորձում է գլուխ հանել, սրբագրել, և նրանց արածների պատճառով է հայտնվել անելանելի վիճակում, չորս կողմից մեղադրանքների և հազար ու մի զրպարտանքների ճիրաններում է հայտնվել, ոչ միայն ինքը, այլ՝ ողջ ընտանիքն է ստիպված կուլ տալ այդ հերյուրանքները․․․ հայտնվել է իսկն այն ասացվածքի կարգավիճակում, երբ իրական գողն ու հանցագործն իր հետքը կորցնելու համար աղաղակում է, հասեք, գողը փախավ, բռնեք գողին, պատժեք․․․ այն դեպքում, երբ 3 նախագահներն էլ գիտեին, որ հողերը ծախված են․ բայց քանի որ Նիկոլը
միտք չուներ մի թիզ անգամ հող հանձնելու, հիշեք Գերմանիայում Նիկոլ-Ալիևի ասուլիսին նա հստակ հայտարարեց, որ ազատագրված տարածքները բուֆերային գոտի են ծառայելու ապահովելու Արցախցիների անվտանգությունը, բայց քանի որ 3 նախագահներին էլ ազատագրված տարածքների ծախված միլիոններից բաժին էր հասել և թավանի տակ էին մնացել, արդյունքում պատերազմ սարքեցին, որ և պրտքերը փակվեին, դավադրաաբար պարտություն կազմակերպեցին, որ անպայման հողերը հանձնվեին, որն էլ հեղաշրջում իրականացնելու համար բռնվելու տեղ կունենային, իբր հող հանձնողի և դավաճանի իրենց հույսեր էին տալիս, որ Նիկոլին կտապալելեն, բայց Նիկոլն իր կամքի ուժով, համբերատարությամբ, իր թավիշով հաղթեց ու միշտ էլ հաղթելու է․այդպես է անգամ հեքիաթներում, որ բարին հաղթելու է չարին․․․ժողովուրդն էլ դա լավ գիտի և թեև այս 44 օրյա պատերազմին հազարավոր զոհեր տվեցինք, բայց պատերազմում կռված զինվորների ու հրամանատարների վկայությունները պատերազմում կատարված դավաճանությունների մասին, որն այսօր հետաքննություն է գնում իրական դավաճաններին բացահայտելու, ժողովրդի աչքերը բացեց, ժողովուրդը կռահեց, թե դա ում ձեռագիրն էր, , պատահական չէր մի քանի օր առաջ եռաբլուրում զոհված ազատամարտիկի մոր հարձակումը Քոչի վրա, նա իր որդուն իրական հանցագործից էր ուզում․․․5 ամիս փողոցում փողով առածներին անգամ, այդ ցույցերի մասնակիցներն անգամ լավ գիտեին իրականությունը, այնտեղ էին զուտ փողի համար, Վզգոյի Նիկոլին տապալելու կոչերը, Իշխանիկի և Գեղամիկի կապիկությունները, զարուհու և Իվետա Տոնոյանի բոցաշունչ հայրենասիրական զեղումները չկարողացան ժողովրդին հանել Նիկոլի դեմ․ ասեմ ավելին, ժողովուրդն ավելի շատ ճանաչեց իշխանության համար պայքարողներին, որ ամեն ստոր քայլի դիմում էին Նիկոլին տապալելու համար և էլ ավելի շատ ատեցին նախկիններին՝ Ղարաբաղյան կլանի 2 առաջնորդներին, նրանց ծառայող խունտային ու դաշնակ պարագլուխներին, , , այնպես որ այս կոմենտս կարող եմ նույնպես հրապարակել, կից ձեր կոմենտին ի պատասխան, , , ուզում եմ ասել․ ինձանից հեռու ման եկեք, ես իմ ժողովրդի ծառան եմ ու շա՜տ վաղուց եմ պայքարի մեջ․․․ես ձեզ նման փողով ծախվածներից չեմ և ձեր աշինով ինձ երբե՛ք չչափեք․ ես միսսիա ունեմ և պատվով եմ կատարում իմ առաքելությունը․ արդարության, հայրենասիրության դրոշն առաջ պարզած․․․ ասածներիս մասին խորհեք և միացեք ինձ, կանխեք, որ չարիքի սերմը կրկին ծիլեր չտա մեր երկրում և էլ երբե՛ք բույն չդնի, չտարածվի և ախտահարի առողջ բույսերին, , ,
Գրեթե ամեն օր եմ անիծում Աննա Դանիբեկյանին, սահմանադրականի դատավորներին, փաստաբաններին, դաշնակներին, և բոլոր երեք մանեթանոց պիցցայակերներին․․․չմոռանամ նաև այն մտավորականներին, որ իրենց պատիվը ծախեցին թուրք Քոչին, անիծվեն բոլոր նրանք, որ հանուն մի քանի հազարների այդ թուրք կոբռային մեր ժեղովրդի վզին են ձգտում փաթաթեն, որ թուրքի տղային բերեն իշխանության․․․ չուտեն այդ փողերը, դա մեր ժողովրդի զրկանքների, Արցախի ծախած հողերի, հազարավոր մեր ջահել-ջիվանների թափած արյունից են գոյացել․․․ Իմ պայքարը երկիրը թալանող 3 ազգադավ տականքների դեմ է ու բոլոր նրանց խամաճիկների․․․
Էդգար ես ձեզ պատասխանեցի, որ իմանաք․ իմ նման պայքարողին լռեցնելը գրեթե անհնար է ու չեմ լռի անգամ իմ մահվան մահիճում, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Sona Arshuneci Arshuneci
наверх