МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+12 °C, +3 °C ... +12 °C Завтра+15 °C
Ցավով ենք արձանագրում, որ 2020-ի պատերազմից հետո մեր բանակը չի կարողացել վերականգնել իր ուժերը
21:06, 02.06.2021
982 | 0

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն (նախագահ գնդապետ Գրիգոր Գրիգորյան) իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանամերձ գոտում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, Մեծ Իշխանասար լեռան բարձունքում գտնվող Սև լճի սահմանամերձ գոտում առկա լարված իրավիճակների առթիվ:


Ցավով ենք արձանագրում, որ 2020-ի պատերազմից հետո մեր բանակը չի կարողացել վերականգնել իր ուժերը, լիարժեք վերակազմակերպել սահամանապահ գործառույթները և այս իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Պատճառներից մեկն այն ենք համարում, որ ՀՀ ուժային կառույցները, այս դժվարին և ծայրահեղ ծանր պատերազմական իրավիճակում, ոչ թե բանակին են օգնության հասնում, այլ սպասարկում են ՀՀ իշխանական վերնախավին՝ ճնշելով ընդդիմությանն ու իրենց բողոքի ձայնը բարձրացնող խաղաղ քաղաքացիներին ու գյուղացիներին:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх