МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Завтра+27 °C
Գիտե՞ք արդյոք. մ.թ.ա. երկրորդ դարից մինչև մ.թ. առնվազն հինգերորդ դարը հայերի ու հայերենի ազդեցությունը Վրաստանում մեծ է եղել
22:49, 24.07.2021
2210 | 0

Հույն աշխարհագիր Ստրաբոնը (մ.թ.ա 63 – մ.թ 23), խոսելով Արևելյան (դաշտային) Վրաստանի մասին, ասում է, թե շատ մեծ էր հայերի և մարերի ազդեցությունը վրացիների վրա, այնքան մեծ, որ վրացիները յուրացրել էին նրանց հագուստներն ու բարքը: Իսկ Վրաստանում հայերենի տարածվածության մասին շատ արժեքավոր վկայություններ են արձանագրված հենց վրացական աղբյուրներում: Օրինակ՝ մ.թ. 4-րդ դարի սկզբին, երբ Հռիփսիմյանց կույսերից մեկը՝ սուրբ Նունեն, գնում է Ջավախք, որպեսզի այնտեղից Վրաստան մտնի և քրիստոնեություն քարոզի, Թափարավան (Փարվանա) լճի մոտ հանդիպում է վրացի հովիվների, որոնք իրենց հոտերով եկել էին այդտեղ Վրաստանի զանազան կողմերից (օրինակ՝ Մցխեթից ու դրա շրջակայքից): Այս հովիվները Նունեին նկարագրում են, թե ինչպես պետք է հասնել Վրաստանի մայրաքաղաք Մցխեթ, և նրանք բոլորը խոսել են հայերեն:

Հայերենն առավել տարածված է եղել Ալազան գետի հովտում, մանավանդ Կախեթում, որը, դարձյալ վրացական աղբյուրների վկայությամբ, հնուց ի վեր հայացած մի երկիր է եղել: Մ. թ. 6-րդ դարում վրացի սուրբ Դավիթ Գարեջեցին Կախեթում իշխող մի հայի մոտ է գնացել և նրա հետ հայերեն է խոսել: Տասներորդ դարում հիշատակվում է Կախեթին տիրող մի հայ թագավոր՝ Իշխանիկ անունով:

Վրացի պատմաբան Ե. Թաքայշվիլին հիշյալ և նմանօրինակ այլ փաստերի հանգամանորեն անդրադարձել է «Источники грузинских летописей» աշխատությունում:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
369 | 0
09:44, 13.04.2024
443 | 0
11:39, 08.04.2024
423 | 0
09:16, 06.04.2024
373 | 0
наверх