МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում
03:48, 25.07.2021
1580 | 0

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը:





Վաղը որոնումներ չեն նախատեսվում: Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն:

Автор: Դավիթ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Դավիթ
13:18, 23.07.2021
2037 | 0
наверх