МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
03:51, 25.07.2021
1588 | 0

Ոստիկանությունն այսօր թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը։





Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:





Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.


«Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը։


Ոստիկանությունն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։


Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում որևէ պատկան մարմնից թույլտվություն վերցնել» ։

Автор: Դավիթ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Դավիթ
13:18, 23.07.2021
2037 | 0
наверх