МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+27 °C
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Հայոց մայրերի համախմբություն» շարժման համակարգող Կարինե Այվազյանը, ակտիվիստ, հրապարակախոս Մինաս Մարտիրոսյանը:
17:48, 03.08.2021
1840 | 0
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Հայոց մայրերի համախմբություն» շարժման համակարգող Կարինե Այվազյանը, ակտիվիստ, հրապարակախոս Մինաս Մարտիրոսյանը: Հաղորդման հյուրի հետ խոսեցինք շարժման նպատակների մասին, ի՞նչ առաքելություն ունի հայ կինը, հայ մայրը՝ երկրի փրկության և առողջ հասարակություն ունենալու գործում։ Որքանո՞վ քաղաքական գործընթացները կարող են նպաստել մեր երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելուն և արդյո՞ք պետք է հույս կապել քաղաքական էլիտայի հետ, ի՞նչ պետք է անի քաղաքական էլիտան։ Մինաս Մարտիրոսյանը խոսեց հայ երիտասարդի տրամադրվածության և անկոտրում կամքի մասին՝ ասելով, որ անգամ պատերազմը չի ընկճել հայի տեսակին։ Մեզանում գիտակցումը կա, որ պատերազմը չի ավարտվել, հետևաբար Հայաստանը միայն մեկ ճակատամարտում է պարտվել, առջևում դեռ նոր ճակատամարտեր կան։ Բայց արդյո՞ք ներկա իշխանությունների հետ կարելի է նոր ճակատամարտերում հաղթանակների հույս ունենալ, երբ նրանք ամեն ինչ անում են խաղաղության պատրվակով մեզ պարտության տանելու։ Մանրամասները՝ տեսանյութում




Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հավերժ հզոր Հայաստան դաշինք (ՀՀՀԴ)
наверх