МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Ամենամյա արձակուրդի համար որքա՞ն աշխատանքային ստաժ է հարկավոր
14:36, 18.08.2021
2093 | 0

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:


նույն օրենքի 165-րդ հոդվածի համաձայն էլ սահմանված է ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը։


Օրենքի համաձայն, աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`


1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.


2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով (Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը) սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական գործի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.


3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.


4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.


5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.


6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.


6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական) ՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.


7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

Автор: Ani
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ani
15:37, 23.12.2021
2471 | 0
15:35, 23.12.2021
2164 | 0
14:54, 20.12.2021
1980 | 0
наверх