МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 6
22:28, 04.09.2021
3310 | 0

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 6



Աննա Մարտիրոսյան


Եվ այսպես, շարունակում ենք շարքը` Նիդեռլանդներ երկրի երևույթներ/փաստեր, որոնց որոշ կետեր կուզեի այդպես լիներ նաև մեր հայրենիքում..

Մաս 6.


1. Նիդեռլանդցիները շատ բաց են, ուղղամիտ և ազնիվ։ Եթե քո հետ խնդիր ունեն, շատ թեթև են տանում, բնավ չեն նեղվում, երբ ուղիղ ասում ես նրա հետ կապված որևէ խնդիր կամ դժգոհություն։ Եթե քո խոսքը, կամ դու իրեն դուր չես գալիս, հոգս չէ, անմիջապես կասեն քեզ։ Մի քիչ այդքան էլ հեշտ չէ նրանց միշտ լավ ընկերներ լինելը։

2. Ընկերներ ձեռք բերելու մեջ հաշվի են առնվում, որ պայմանավորվածությունները լինեն հստակ օրն ու ժամին, դրանք շատ կարևոր են։ Հարգալից չէ, եթե որևէ երեկո զանգես և հարցնես, թե ինչ կա, կարող ենք հանդիպել ու թեյ/սուրճ ըմպել, կամ հակառակը դու նրան հրավիրես քո տուն։ Ամեն ինչը նախապես է պլանավորվում և եթե լուրջ պատճառով այն հետաձգվում է, ուրեմն պարտավոր ես նախապես զգուշացնել։

3. Նիդեռլանդցիները այդքան չեն հետաքրքրված հարստության և որևէ կարգավիճակ, կամ պաշտոն ձեռք բերելու մեջ։ Յուրաքանչյուր 10 հոգուց 4-ը կիսատ օր են աշխատում' համատեղելով առօրյան իրենց հոբբիների հետ։ Նիդեռլանդներում դու չես ապրում աշխատելու համար, այլ հակառակը' աշխատում ես ապրելու համար։


4. Նախորդ կետին հետևելով, նրանք միևնույն ժամանակ ցանկացած աշխատանքի մեջ լուրջ են և ցանկացած ամեն լումա, ցենտ կարևոր են իրենց համար։ Օտարերկրացու համար թվում է, թե ժլատ են, սակայն չարաչար սխալվում են.պարզապես լավ գիտեն իրենց հաշիվները, իրենց քրտինքով վաստակած գումարով և խելամիտ հաշիվները անելով ապահովում են իրենց ապագան, իրենց հանգիստը և այլն։ Եթե չհաշվես եկամուտդ ու այլ ծախսեր կատարես ուրեմն դու կորած ես։

5. Այստեղ մարդկանց հագուստը ամենուրեք, ռեստորաններում, սրճարաններում, խանութներում հիմնականում ջինս/բլուզ կամ մայկա է, սպորտային կոշիկներ, գարնանային բաճկոն, ձմեռային վերարկու։ Շատ քիչ եմ տեսել թիթիզ հագուկապեր, բարձրակրունկ կոշիկներ։

6.Գուցե մի քիչ տարօրինակ թվա, բայց այստեղ այդքան տարածված չէ բնակարաններում կամ մեծ տներում վարագույրներով ծածկել առանց այդ էլ մեծ պատուհանները, քանի որ թաքցնելու ոչինչ չունեն։ Իրենք սիրում են ընտանիքով դիտել հեռուստացույց, միասին ժամանակ անցկացնել, նստել պիժամայով և վատ բան չեն տեսնում, թե անծանոթ մարդիկ տեսնեն թե ներսում ինչ է կատարվում։ Ավելին, գեղեցիկ ծաղիկներ, դեկորատիվ հուշանվերներով զարդարում են պատուհանագոգերը։ Իսկ երբ արև է գալիս, իրենց բազմոցը մոտեցնում են պատուհանին մոտ կամ աթոռները դնում դրսում, իրենց տան առջևում, հոլանդական գարեջուրը ձեռքներին' վայելելու արևի ջերմությունն ու բնությունը։

7. Դպրոցական կրթության մասին. Ինչպես արևմտյան մյուս երկրներում, այնպես էլ այստեղ դպրոցում ուսումնական տարին սկսվում է օգոստոսին և երեխաներն իրենց հեծանվով սիրով գնում են դպրոց։ Հատկանշական է, որ տարածված և ընդունված չէ ծաղիկներով, առավել ևս նվերներով դպրոց մտնելը, մյուս կողմից պետության կողմից մանկավարժների գործունեությունը բարձր է գնահատվում և հարգված է։


8. Ամստերդամի մասին: Այն միաժամանակ գրավիչ, պատմական և մեղքերի քաղաք է։ Երբ մտնում ես Ամստերդամ, վիթխարի հոյակապ գեղեցիկ շինություններն ու ենթակառուցվածքներից հմայվում ես, բայց երբ դուրս ես գալիս գնացքից կամ ավտոմեքենայից, անմիջապես քթին են խփում թթվաշ և սուր հոտով տարբեր տեսակի թմրանյութեր, հիմնականում հաշիշ։ Աչքիդ են զարնում քաղաքի տարբեր փողոցներում նաև վուլգար և բաց հագնված աղջիկները, կանայք և հասկանում ես, որ հայտնվել ես մեղքերի քաղաքում, որ հայտնի է աշխարհում թիվ 1 քաղաքը, ուր օրինականացված են որոշակի չափաբաժիններով թմրանյութերի օգտագործումը և մարմնավաճառությունը (Կարմիր լապտերների նշանավոր փողոց) ։ Զանազան մանր մունր բուտիկ/խանութներում վաճառվում են թմրանյութեր, նաև ինտիմ խաղալիքներ, իսկ նշանավոր փողոցի կարմիր վարագույրներով զարդարված մեծ պատուհանների դիմաց հանդիսավոր ձևով բիկինիով նստում են մարմնավաճառները, սպասելով իրենց հերթական հաճախորդին։ Ի դեպ, իրենք շատ բարձր հարկեր են վճարում և ունի հին պատմություն: Ինչևէ, այս ֆոնի վրա, առավել զարմանալի է, որ այս երկրում խիստ ցածր է հանցագործության տեմպերը, համեմատ մյուս երկրների։ Չմոռանանք, որ այստեղ բարձր են տույժ/տուգանքները, հարկերը և խիստ են կանոնները։ Թագավորական քաղաքը միշտ լեփ լեցուն է տուրիստներով, բայց հոլանդացիները խուսափում են այնտեղ բնակվելուց։



9. Ինչպես նշել էի նախորդ հոդվածներից մեկում, սոցիալական բարեկեցության բարձր մակարդակի մասին, որ հատկապես տարեց և տարբեր հատուկ կարիքներով մարդկանց հարմարեցված են պայմանները, օրենքները։ Նշել էի, որ տարեց մարդիկ հիմնականում բնակվում են մեծերի համար նախատեսված հատուկ շենքում, որ ներսից ասես լյուքս հյուրանոց է հիշեցնում, ուր աղմուկը բացառված է, այստեղ 1-ին հարկում կան սանհանգույցներ։ Երբեմն շատ էժան գներով վաճառում են իրենց օգտագործած, բայց լավ որակի կահույքներ, ապրանքներ։ Շատ տարեց մարդիկ միայնակ են ապրում և պետության կողմից վճարվող օգնական է գալիս, օգնում իրենց, ուղեկցում ամենուրեք, մթերային խանութներ, զբոսանքի գնալուց։


10. Նիդեռլանդները գետերի, լճերի, մի խոսքով ջրային, խոնավ, անձրևային երկիր է, ինչպես նշել էի նախորդ հոդվածում։ Ուստի, հատուկ խելացի համակարգեր են ստեղծվել ռիսկային այն հատվածներում, ուր կարող են գետերը վարարել և ջրհեղեղներ լցվեն տներ ։ Այս տարվա ամռանը հայտնի մեծ ջրհեղեղներից (Բելգիա, Գերմանիա, Նիդեռլանդների հարավ) տուժած հարավային հատվածների համայնքներում ոչ մի զոհ բարեբախտաբար չի եղել ի տարբերություն մոտիկ հարևան երկրների։ Երբ սկսվել էր ջրային պատուհասը, այստեղ բնակիչները ժամանակ ունեցան լքելու իրենց տները, ի շնորհիվ խելացի ենթակառուցվածքային համակարգի։

11. Սխիփհոլ (Schiphol) միջազգային օդանավակայանն աշխարհում լավագույն և խոշորագույններից է։ Այն ունի բազմաթիվ ուղիղ և տարանցիկ չվերթներ տարբեր երկրներ և հարմարեցված են տարեց և հատուկ կարիքներով անձանց։ Տարեց կամ տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ հատուկ emergency ուղեկցորդի օգնությամբ և մինիավտոբուսով (հիշեցնում է մանկական երկաթուղիի գնացքը հեշտ և արագ անցնում են հսկա տարածքը և հասնում ուզած տեղին։

Շարունակելի...

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից.

Մաս 1

Մաս 2

Մաս 3

Մաս 4

Մաս 5

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
558 | 0
наверх