MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Այս խայտառակ պարտությունը շոկային էր խաբված սփյուռքի համար, որը կամաց-կամաց սկսում է ուշքի գալ
20:49, 18.05.2022
1535 | 0
2018-ի «թավշյա հեղափոխություն» -ից հետո, մինչ 2020-ի 44-օրյա դավաճանված խայտառսկ պատերազմի ավարտը, ԱՄՆ-ում ու այլ երկրներում բնակվող ու Փաշինյանի կլանին սատարող անձինք ասում էին, թե Փաշինյանը «նախկինների թալանից» հետ բերված փողերով, մեծաքանակ ժամանակակից «գաղտնի» զենքեր է առել ու պահել, վերազինել է մեր բանակը, այդտեղ է «վերադարձված թալան» -ը և դրա պատճառով էլ մեզ համար դա չի երևում: Գաստրոլների մեկնող ՔՊ «ուսապարկերը» մասնավոր զրույցների ընթացքում, հենց այդպես էին հավատացրել դյուրահավատ սփյուռքահայերին, երդվելով, թե իսկապես «թալանը» հետ են բերել ու բերում են....
Ասում էին` «Փաշինյանը նենց զենքեր ա առել, բերել, դրել, պահել, որ ասելու չի» ...
Այնինչ 2020-ի դավաճանված պատերազմն ու խայտառակ պարտությունը ցույց տվեցին, որ նա ոչինչ էլ չի առել, բերել և որ նրա անհրթիռ ինքնաթիռներն ու օգտագործված կիսամաշ-կիսաաշխատող Հակաօդային պաշտպանությունն էլ, կոպեկ չարժեն։ Դեռ հարց է անգամ, 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը կիրառել է՞ մի շարք զինատեսակներ, որոնք կային դեռ վաղուց, թե՞ այդպես էլ մեծ մասը չի կիրառել։
Այս խայտառակ պարտությունը շոկային էր խաբված սփյուռքի համար, որը կամաց-կամաց սկսում է ուշքի գալ։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
yukarı