Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների, նաև Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապերի ստեղծմանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։
Ծրագրի լեզուն հայերենն է. այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր։ Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու ճամփորդության ապահովագրություն։ Ծրագրի շրջանակներում ապահովվում են մասնակիցների կեցությունն ու սնունդը Հայաստանում, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է (Երևանի ժամանակով` ժ.00: 00-ին): Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումին պետք է կցված լինեն դիմողի ինքնակենսագրականը (CV) և ծրագրին մասնակցելու մոտիվացիոն նամակը, ինչպես նաև պետք է տրամադրվեն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր համայնքային կառույցների ղեկավարներ են, հոգևոր առաջնորդներ, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ և քաջածանոթ են դիմողի գործունեությանը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն հարցազրույցի: Խնդրում ենք բոլոր նյութերը, այդ թվում և հայտադիմումը լրացնել և ներկայացնել մեկ լեզվով (հայերեն/ռուսերեն/անգլերեն) ։ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ավարտել եմ Թիլբուրգի համալսարանը և Հարվարդի բիզնես դպրոցը: Ավարտելուց հետո միացել եմ «Աքսենչըր» -ին, որտեղ աշխատել եմ որպես կառավարման խորհրդատու Ամստերդամի, Բրյուսելի, Լոնդոնի, Էսսենի և Ժնևի ամենախոշոր 500 ընկերությունների հաճախորդների համար (Fortune 500): Ներկայումս ղեկավարում եմ Ամստերդամում գտնվող խորհրդատվական կենտրոն, որտեղ մենք սպասարկում ենք թվային փոխակերպումների ոլորտի հաճախորդներին հետևյալ ուղղություններով՝ էներգետիկա, հեռահաղորդակցություն և լոգիստիկա: Ես ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր անդամներից եմ, որի շրջանակներում աջակցում եմ առաջնորդության զարգացման ծրագրերի կազմակերպմանը: Որպես կամավոր՝ երիտասարդ մասնագետների համար Բրյուսելում, Բարսելոնայում և Երևանում կազմակերպում եմ առաջնորդության դասընթացներ՝ նրանց հմտությունները զարգացնելու նպատակով: Բացի այդ՝ ես «Երիտասարդ մասնագետներ Ամստերդամ» (YP Amsterdam) խորհրդի անդամ եմ. մի կազմակերպություն, որը ձգտում է կապել և միավորել հայկական ծագմամբ երիտասարդ մասնագետներին Ամստերդամում: Նախկինում ես իրականացրել եմ համայնքային ազդեցության նախագծեր «ԻԴԵԱ» հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Հայաստանի նախագահի գրասենյակի համար: Իմ արմատների հետ ունեցած կապի և տեխնոլոգիաների ու նորարարության հետ ունեցած իմ կապվածության արդյունքում ձևավորվել են իմ ինքնությունն ու նպատակը: Հետևաբար, սա ինձ մղում է աշխատելու ազդեցիկ նախագծերի վրա այնպիսի ոլորտներում, որոնք վերաբերում են բիզնեսին, տեխնոլոգիաներին և հասարակությանը: https://www.nidoragir.com/2022/06/2022.html |