MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Yarın:+28 °C
LaMedia հայկական լրատվական կայքը հարցազրույց է վերցրել հոլանդացի բարեգործ Աբրահամ Հելդերից
20:21, 13.06.2022
1387 | 0

LaMedia հայկական լրատվական կայքը հարցազրույց է վերցրել հոլանդացի բարեգործ Աբրահամ Հելդերից


«Գեղեցիկ բնությունը, բարի ու ընկերասեր մարդիկ հոլանդացի Աբրահամ Հելդերին կապեցին Հայաստանին» ՝ այսպիսի վերնագրով LaMedia հայկական լրատվական կայքը հարցազրույց է ներկայացրել Mensenkinderen կազմակերպության վարչության անդամ, Հայաստանի հետ բարեգործական աշխատանքները համակարգող պարոն Աբրահամ Հելդերի հետ, ով աշխատում է որպես մենեջեր` «Unilever» միջազգային կազմակերպության վաճառքի և արտահանման բաժնում:
Աբրահամ Հելդերի տղան ամուսնացել է գեղեցկուհի հայուհու հետ: Ահա այսպես է մեկնաբանել LaMedia կայքը.
Նրանք գտան իրար, սիրահարվեցին, ամուսնացան ու կազմեցին ընտանիք, և աղջկա ընտանիքը հոլանդացի բարեկամներին հրավիրեց Հայաստան։
Աբրահամը ասում է. «Ինձ իսկապես հետաքրքրում էր, թե ինչպես են մարդիկ ապրում այստեղ, ոչ միայն հետաքրքրված էի որպես զբոսաշրջիկ, այլ նաև ցանկանում էի տեսնել ընտանիքներ ու Հայաստանում ապրելու իրական պատկերը»
Գեղեցիկ բնությունը, մարդկանց հյուրընկալությունը պարզապես հիացրել էին նրան։ Նա այդ օրերին նկատել էր, որ Երևանից դուրս պատկերն այլ էր՝ փոսերով փողոցներ և սարսափելի իրավիճակ։
Բայց ամենաշատը նրան տպավորեցին գեղեցիկ, բարի, ընկերասեր մարդիկ, ովքեր պատճառ դարձան նրա հաջորդ այցի և մարդասիրական նախագծերի իրականացման համար։
Աբրահամ Հելդերի բարեգործական առաքելության մասին՝ դիտեք տեսանյութում:
«Նիդերլանդական օրագրի» կողմից հավելենք, որ պարոն Հելդերը բարեգործական աշխատանքների զգալի փորձ ունի: մենք նախկինում մեր « «Mensenkinderen» հոլանդական ընկերությունը Հայաստանի և հայերի հետ» հոդվածում անդրադարձել ենք Աբրահամ Հելդերի գործունեությանը:
https://www.nidoragir.com/2020/05/mensenkinderen_15.html

Մի հոդված էլ զետեղել ենք պատմելով Վարդանյան ընտանիքի կանանց մասին, մասնավորապես անրադառնալով պարոն Հելդերի հարսնացուի` Գայանա Հելդեր Վարդանյանի մասին, նա երկու աղջնակների մայր է, աշխատում է որպես Նիդերլանդների հիմնարկների ցանցի և հեռախոսների ցանկի թվային տեղեկատվության համակարգում:
https://www.nidoragir.com/2018/03/blog-post.html

Հոդվածն ավելի մանրամասը` մեր կայքերում`
https://www.nidoragir.com/2022/06/lamedia.html

https://niderlandakan.livejournal.com/530982.html

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
302 | 0
00:09, 09.03.2024
858 | 0
yukarı