
Ի՞նչ անեմ որ Դուր չե՛մ գալիս, Հոգիս պահո՜ւմ սի՜րտս եմ տալիս, Ու առանց սիրտ հոգիս լալի՜ս- Արցունքներով ողողո՛ւմ է Բառի՜ս, տառի՜ս… Միտքս ձեռքիս դո՜ղ է տալիս, Ձե՜ռքս թղթին ցա՛վ է տալիս, Թուղթն էլ դառնում աղավնու թև՜ Թա՜փ է տալիս Հեռանո՛ւմ է երազի պես: Ի՞նչ անեմ որ Դուր ես գալիս, Լեզվիս երկա՜ր ճամփա տալիս, Երազումս դո՜ւռս թակում Հյո՜ւր ես գալիս, Կրքով լցված խա՜ղ ես տալիս: Կգա՞ս էլի Հացահամի քո մարմնո՜վ Լո՜ւյսը վառես մութ աչքերիս, Կմտածե՞ս. «Հերն անիծած, հետո ի՞նչ որ դուր չի գալիս»: |