
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է Կա արդյո՞ք մեր երկրի նման մի այլ ՓՈՔՐԻկ երկիր, որի ԲՈԼՈՐ չափահաս նաև անչափահաս քաղաքացիները . քաղաքագետներ են . քաղ. Տեխնոլոգներ են . դիվանագետներ են . վարչապետեր ու նախագահներ են . նախարարներ են . կուսակցության ղեկավարներ են (91 կուսակցություն և 112 ծրագիր) . ունեն Խզմալյաններ, Գալուստ Սահակյաններ, Արզաքանյանցներ, Ռոտենբերգներ, . ներսում ունեն Անժելա Թովմասյաններ ու Գառնիկ Իսագուլյաններ, դրսում ունեն Քրիստինա Հալաջյաններ ու Աննա Աբրահամյաններ (ԴՈԳ-ին չհաշված) . ունեն 2 նախկին նախագահ, որոնց ունեցած կարողությունը 97.89 անգամ գերազանցում է երկրի տարեկան բյուջեն … և այդ երկիրն էլ մեզ նման գտնվում է ՈՂԲԱԼԻ վիճակում: ՎՍՏԱՀ ԱՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԿԱ ՆՄԱՆ ԱՅԼ ԵՐԿԻՐ և քանի որ մենք ՄԻԱԿՆ ենք - ուրեմն մնացած երկրները մեզ պետք է պաշտեն, գուրգուրեն, կերակրեն, տաքացնեն, քաղցր աչքով նայեն, կատարեն մեր ցանկացած քմահաճություն… Թե չէ սա ինչ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲՙ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ, որ մենք Փոքր ենք, բայց հայ ենք, որ առաջին քրիստոնեական պոտությունն ենք, որ մեկի փոխարեն ունենք 2 կաթողիկոս, որ մենք կարող ենք սահմանադրորեն ՓՌՎԵԼ ԱՍՖԱԼՏԻՆ, սահմանադրորեն ՉՓՌՎԵԼ ԱՍՖԱԼՏԻՆ, որ մենք ջրի հաշվիչի ցուցմունքը վաղուց VIBER-ով ենք փոխանցում չգիտենք թե ում, երբ շատ առաջավոր երկրներ՝ Բուրունդի, Ջիբութի, Մավրիկոս, Ռուանդա, Գամբիա, Մալի ինտերնետ չունեն, Որ մենք Սան Տոմե և Պրինսիպի երկրի նման ունենք մեր՝ ՀԱՅԿԱԿԱՆ կերակուրներն իրենց ՀԱՅԿԱԿԱՆ անուններով՝ քյաբաբ, ղավուրմա, խաշլամա, քյուֆթա նաև իշլի քյուֆթա, Ղազղանի խորոված, Քելեկյոշ Եփած կամ խաշած քյալլա Բլղուր… և եթե գտնվի մեկը, որ կասի թե մենք արժանի չենք ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇ լինելու- քար գցեք նրա վրա, փառք Աստծո քար շատ ունենք… |