MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Yarın:+16 °C
«Օվերտոնի պատուհան». կեղտոտ գաղափարների մաքրման տեխնոլոգիա (4)
21:35, 17.09.2022
994 | 0

Այնուհետև, երբ բոլորն արդեն ինչպես հարկն է կշտացել են այդ թեմայից և արդեն սկսել են ձանձրանալ, հայտնվում են հատուկ ընտրված մարդիկ և ասում են. «Պարոնայք, ինչպես հայտնի է, անտրոպոֆիլիան մարդու հոգեվիճակ է, այդ իսկ պատճառով վատ չէր լինի մտածել այն օրենսդրորեն ամրապնդելու մասին»: Դրանով նրանք շատ որոշակի ուղղվածություն են մատնանշում, որի միտումնավորությունը տվել է Պատուհանի շարժումը:

Այսպիսով, Օվերտոնի պատուհանի շարժման հինգերորդ փուլին են անցնում այն ժամանակ, երբ թեմայի շուրջ խոսակցությունը հանրամատչելի փուլից անցնում է օրախնդիր քաղաքականության փուլ:

Իշխանության մեջ գտնվող լոբբիստական խմբավորումները համախմբվում են ու դուրս գալիս ստվերից: Թեման սկսում են քննարկման առարկա դարձնել խորհրդարաններում: Քաղաքական գործիչները հրապարակային կարծիքների փորձնական խայծեր են նետում մարդակերության օրենսդրական ամրապնդման թեմայով: Հրապարակվում են սոցիոլոգիական հարցումներ, որոնք իբր հաստատում են, թե բնակչության մեծամասնությունը կողմ է մարդակերության օրինականացմանը: Սկսվում է օրենսդրական հենքի նախապատրաստումը: Հասարակական գիտակցության մեջ ներմուծվում են նոր դոգմաներ՝ «մարդկանց ուտելն անհրաժեշտ է», «մարդկանց ուտելն արգելելն արգելվում է»: Մարդակերության գաղափարի տարածմանը զուգահեռ անդադար ընդգծվում են հանդուրժողականության, խոսքի ազատության և ժողովրդավարության մասին կարգախոսները:

«Հանրամատչելի» կատեգորիայից «օրախնդիր քաղաքականության» շարժման վերջին փուլում հասարակությունն արդեն կոտրված է լինում: Նրա ամենակենսունակ մասը դեռ մի կերպ դիմադրելու է ոչ շատ վաղուց անհնարին համարվող երևույթի օրենսդրական ամրապնդմանը, բայց ընդհանուր առմամբ հասարակությունն արդեն ընդունել է իր պարտությունը:

Ընդունվում են օրենքներ, փոփոխվում են (ավերվում են) մարդկային կեցության նորմերը, հետո այդ թեման սահուն տեղափոխվում է դպրոց ու մանկապարտեզ, որը նշանակում է, որ հաջորդ սերունդը մեծանալու է՝ հույս չունենալով, որ խույս կտա մեկ ուրիշի կողմից խժռվելուց: Այդպես է եղել պեդեռաստության (հիմա նրանք պահանջում են, որ իրենց «գեյ» անվանեն) օրինականացման պարագայում: Այժմ մեր աչքերի առջև Եվրոպան օրինականացնում է մանկապղծությունը, արնապղծությունը (ինցեստ) և մանկական էվտանազիան: Եվ այս ամենը, անշուշտ, տեղի է ունենում ժողովրադավարության դրոշի ներքո:

Ի դեպ, ժողովրդավարության մասին: 2013 թվականին Ֆրանսիայում նույնասեռական ամուսնություններն օրինականացնող օրենքն ընդունելու պահին, պաշտոնական փորձագիտական տվյալների համաձայն, ֆրանսիացիների մեծամասնությունը (70 տոկոսից ավելին) դեմ է եղել դրան, բայց օրենքը, այնուամենայնիվ, ընդունվել է երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից՝ չնայած բողոքի բազմամիլիոնանոց ցույցերին: Մեծամասնության կարծիքը պարզապես ստորադասվել է փոքրամասնության կարծիքին: Դա ոչ թե ժողովրդավարություն է, այլ փոքրամասնության դիկտատուրա ու բռնություն առողջ բանականություն ունեցող ժողովրդի նկատմամբ:

Այսքանից հետո էլ դու պարտավոր ես մարդ մնալ: Եթե նույնիսկ շուրջդ շատ «հարգարժան» մարդիկ խելքները գցում են ու քեզ նախատում ու մեղադրում, թե դու ժամանակից հետ ես մնում ու չես հաղորդակցվում «առաջադեմ մարդկության հետ: «Առաջադեմ» մարդկությունն առայժմ դիվային շարժումներ է անում, բայց առողջ բանականությունը, վերջ ի վերջո, հաղթելու է վակխանալիային: Ականջալուր եղիր քո սրտի ձայնին ու առողջ բանականությանդ՝ որքան էլ վերոհիշյալ Պատուհանից բարձրաձայն ոռնան անբնական գաղափարների քարոզիչները:


Թեմայի վերաբերյալ անեկդոտ

-Ջո՛րջ, դրսում այդ ի՞նչ աղմուկ է:

-Կոպրոֆիլների* շքե՛րթ է, սը՛ր:

-Իսկ նրանք ի՞նչ են ուզում:

-Նրանք պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները հավասարության հարցում:

-Չհասկացա: Մի՞թե ինչ-որ մեկը նրանց թույլ չի տալիս տանը քաք ուտել:

-Ո՛չ, սը՛ր: Բայց նրանք չեն ուզում այն միայն տանն ուտել: Նրանք պահանջում են, որ քաքը վաճառվի սննդի բոլոր հաստատություններում, որպեսզի փողոցում հեշտ լինի գնել փայտիկավոր քաք, իսկ ռեստորանում առանց բարդությունների հնարավոր լինի շերեփով քաք պատվիրել:

-Բայց դա կարող է սրտխառնուկ առաջացնել և կատարելապես անբնական է, Ջորջ:

-Ինչո՞ւ է անբանական, սը՛ր: Այդ պահանջնունքն ի ծնե է, նրանք այդպիսին են ծնվել և ոչինչ չեն կարող անել այդ ցանկության դեմ: Բացի այդ բնության մեջ շատ են կոպրոֆիլության օրինակները: Շների, ծովախոզուկների, բազմաթիվ այլ կենդանիների համար դա շատ սովորական բան է: Այդ իսկ պատճառով ոչ մի զարմանալու բան էլ չկա, որ մարդը, որպես կենդանական աշխարհի մասնիկ, այդ ցանկությունն ունի:

-Ջո՛րջ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե նրանք հասնեն իրենց նպատակին, ադ պարագայում իմ սիրելի սրճարանում ելակով սուֆլեի փոխարեն բաժակով քաք են մատուցելու:

-Ճի՛շտ այդպես, սը՛ր: Կոպրոֆիլները շատ նորմալ մարդիկ են և իրավունք ունեն ուտել իրենց սիրած կերակուրը՝ չթաքցնելով իրենց նախասիրությունը:

-Տե՛ր Աստված: Հիմա քիչ է մնում հետ տամ:

-Սը՛ր, ինչպե՞ս կարող եք այդպիսի բան ասել: Չէ՞ որ դա բացարձակ անհանդուրժողականություն է: Այդպիսի խոսքի համար ձեզ առնվազն կտուգանեն, իսկ առավեագույնը՝ կբանտարկեն:

-Ինչի՞ համար:

-Կոպրոֆիլիան դատապարտելու համար: Եվ, ի դեպ, սըր, մի նշանավոր հոգեբան ժամանակին մոտավորապես այսպիսի բան է ասել. «Եթե ձեզ դուր չեն գալիս կոպրոֆիլները, ապա, շատ հավանական է, որ դուք ինքներդ ըստ էության կոպրոֆիլ եք, պարզապես թաքնված կոպրոֆիլ եք: Ես չեմ պնդում, թե այս արտահայտույունը ճշգրիտ եմ մեջբերում, բայց լավ կլինի, որ ուշադիր զննեք ձեր ներսը...հնարավոր է, որ դուք համային նոր բացահայտումներ կատարեք:

*Կոպրոֆիլը դա մարդու սեռական այն շեղումն է, որի դեպքում մարդը սեռական գրգռում և հեշտանք է ունենում զուգընկերոջ կղանքի հետ տարբեր մանիպուլյացիաներ կատարելիս՝ սկսած կղելուն հետևելուց մինչև կղանքն ուտելը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
162 | 0
yukarı