MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Yarın:+26 °C
ՆՈՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱԿԱՆԱՏԵՍԸ ԵՂԱՆՔ 24 ՏԱՐԻ ԱՆՑ․ ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է, ՄԵԶ ՎԱՂՈՒ՜Ց ԾԱՆՈԹ․․․
10:05, 23.01.2023
1309 | 0

23-01-23թ
ՆՈՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱԿԱՆԱՏԵՍԸ ԵՂԱՆՔ 24 ՏԱՐԻ ԱՆՑ․ ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐՆ Է, ՄԵԶ ՎԱՂՈՒ՜Ց ԾԱՆՈԹ․
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԱՅԴ Սև ԱՄՊԵՐԸ, ՈՐ ԿՈՒՏԱԿՎԵԼ ԵՆ ՔՈ ԳԼԽԻ ՎԵՐև և քարե կարկուտ են թափում վերից, մենք քո կողքին ենք, դու մենակ չես և կարկուտի հարվածներից մեզ էլ է հավասարաչափ բաժին հասնում, հավատացեք․․․Խնդրում ենք, աղաչում ենք քշեք այդ սև ամպերին մեր երկնակամարից, որ արևի շողերը հասնեն մեր տառապած ժողովրդին, մեր քար ու թփին, քշեք, որ կարողանաք իրագործել ձեր ծրագրերը, որ կարողանաք իրական ժողովրդավարություն հաստատել, այլապես թավիշը, ձեր հոգու բարությունն ու համբերատարությունն ազգի տականքն օգտագործում է հենց ձեր դեմ, ժողովրդի դեմ, որի արդյունքում երկրում ահավոր անպատժելության մթնոլորտ է տիրում, որից առիթավորվեցին Ղարաբաղյան կլանի թալանչի, հանցագործ 2 նախագահները և իրենց շուրջը հավաքեցին նախկին մաֆիային և հավաքագրեցին բոլոր աբիժնիկներին․ դուրս եկան ձեր դեմ, մեր դեմ, որ տապալեն ձեզ և իշխեն Հայոց գահին․․․ Ինչերի՜ միջով չանցաք Վարչապետ ջան․ մենք էլ ձեզ հետ․ է՛լ սարքած պատերազմ, է՛լ դավադրաբար պարտություն կազմակերպել, էլ հեղաշրջման մի քանի փորձեր, էլ Քոչ, Ալիև․ Պուտին ներքին պայմանավորվածություն արդյունքում գերիներին չվերադարձնելը, էլ Սև Լիճ ազերի զինվորներով լցնելը, Էլ Մեղրու միջանցքի պահանջ դնելը, Էլ Արցախը 43 օր շրջափակման մեջ
պահելը, հիմա էլ, երբ լսեցին, որ Լավրովն ասաց, թե
«Շուտով Լաչինի միջանցքը կբացվի» հերթական սահմեռկեցուցիչ սադրանքը՝ ոճիրը սարքեցին, հրդեհելով զորանոցը և 15 ջահել- ջիվան զինվորների կյանքից զրկեցին․․․ Փաշինյան ջան հանձինս Քոչի, մենք գործ ունենք հակահայ, թուրք հրեշի հետ, մեծ՜ հանցագործի, շատ մեծ, որ սառնասրտորեն կարողացավ հոկտեմբերի 27 կազմակերպել ու պատասխան չտալ, իր պաշտոնավարման ընթացքում Արցախից սկսած իր ճամփից հեռացրեց 39 հեղինակավոր մարդկանց, 2008-ին հրաման տվեց խաղաղ ցուցարարների վրա կրակել և 10-ը մարդու կյանք խլեց․․․ քանի որ այդ հրեշի ձեռքերը հայի արյունով է թաթախված, ուստի՝ մտավախությունս մեծ է, եթե չկարողանա ձեզ տապալել, ձեռքերը ձեզ է հասցնելու․ Աստված ոչ անի․․․ուստի մի՛ թույլ տվեք, որ նոր զոհեր լինեն, նոր անմեղ արյուններ թափվեն․․․Մենք ամուր ձեր կողքին ենք, մի՛ք երկմտեք․ համարձակորեն մաքրեք Ավգյան ախոռները․․․2018-ին ժողովուրդը ձեզ վստահեց, ամուր կանգնեց ձեր կողքին, վստահաբար, որ կպատժեք այդ հանցագործ, թալանչի բանդայի պարագլուխներին․ անցել է շուրջ 5 տարի, ժողովուրդը շունչը պահած հույսով ու հավատով դեռ սպասում է, որ մի օր կտեսնեն այդ օրը, որ իրենց արյունով իրենց թալանողներին, իրենց երեխաների բերանի հացը թռցնողնեին ճաղերի հետևում կտեսնեն․․․բայց ոչ միայն չպատժվեցին, այլ իշխանությունը զավթելու մոլուցքից դրդված նորանոր սադրանքներ են թափում մեր գլխին և ահա կրկին առերեսվեցինք նրա հանցագործ ձեռագրին․ ցնցված է ողջ ազգը և շունչը պահած կրկին անհույս սպասում է, արդյո՞ք պատվիրատուն կբացահայտվի՞, թե՞ Հոկտեմբերի 27-ի պես կկոծկվի, կգնա․Հավատացե՛ք, մթնոլորտը շատ լարված է․․․
Փաշինյան ջան աշխարհին ժողովրդավար երկիր, առաջնորդ ներկայանալու համար ժողովրդավարության ընտրած ձեր մոդելը՝ թավիշը, երկիրը բերեց ամենաթողության, գլուխ բարձրացրեց ներքին թշնամին և երկիրը վերածեց քաոսի․աշխարհում ո՞ր երկրում է, որ հանցագործին, մարդասպանին, երկիրը թալանողին չեն պատժում․ և՛ Ժակ Շիրակի, և՛ Ռեյգանի, Քլինթոնի, և Նիկոլա Սարկոզիի վրա դատական գործեր կային հարուցված․ ավելին ասեմ․ ԱՄՆ-ում առ այսօր գործում է մահապատիժը, Իրանում, Իրաքում, Չինաստանում նույնպես․․․, Եվրոպայում կարծեմ 1990 հանվեց մահապատիժը, փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, շատ երկրներում, թեև մահապատիժը վերացված է, բայց կան կետեր․ պետական դավաճանության, լրտեսության և ծանր հանցագործությունների դեպքում մահապատիժը կիրառվում է․որին ես կողմ եմ, այսքան հայրենիքի դավաճաններ չէին բազմանա․․․չմոռանամ ասել․ մինչ մենք աշխարհին փորձում ենք ներմուծել մեր ժողովրդավարությունը, լուրեր են տարածվում, որ հանցագործ, բռնապետ Էրդողանին ներկայացրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Ուկրաինային օգնելու պահով․․ Իմ խորին համոզմամբ, որպեսզի երկրում ոչ թե ձևական, այլ՝ իրական ժողովրդավարություն ունենանք ու հպարտանանք, առաջինը պետք է ազատվենք ժողովրդավարության ճանապարհը փակողներից, պատնեշ հանդիսացողներից, որը պետք է հեղափոխությունից անմիջապես հետո արվեր, որպես հեղափոխությամբ եկած իշխանություն, եթե լավ էր, բա ի՞նչ միտք ուներ հեղափոխությունը, իսկ եթե վատ էր, բա ինչու՞ պատժված չեն երկիրը անդունդի պռնկին հասցրած նախագահները․ և թալանածներն են վայելում, ավելին, թալանաժ միլիարդներն հանելեն ասպարեզ, հիմա էլ ձգտում են իրենք ձեզ տապալել․․․ դեռևս 2019-ի տեսնելով նրանց իշխանության գալու մոլուծքը հոդվածով հանդես եկա, եթե չպատժվեն, «Խղճաք, խղճուկ կդառնաք» այսօր դրա ականատեսն ենք․ մեզ դրել են մամլիչի տակ ու քամում են․ եթե սահմանադրությունից չեղարկեր անձեռնմխելի կետը և Ղարաբաղյան կլանին երկրի թալանի, սպանությունների, հանցագործությունների համար պատժեիք․ այդժամ ձեզ սատարող ժողովուրդը կողջուներ, ցնծություն կապրեր․ հանցագործին պատժելը եկել է դարերի խորքից․ դեռ 12-րդ դարում մենք ունեցել ենք Մխիթար Գոշի դատաստանագիրքը, եթե դրա անհրաժեշտությունը չլիներ, ոչ դատավորներ կլինեին, ոչ էլ կայանավայրեր կկառուցվեին, այլ՝ ջունգլիական օրենքներով հարցերը կլուծեին ու վերջ, ինչպես այսօր անում է թուրք Քոչն ու իր մաֆիան․ կաշառելով տասնյակների դարձրեց հայրենիքի դավաճաններ, լրտեսներ, հանցագործներ․այս հրեշը կանգ չի առնի․ արտոնյալ է, այնքան արտոնյալ, որ դատական գործը վրան Աննա Դանիբեկյանը թույլատրում է մեկնել Մոսկվա, հանդիպելու Պուտինին և հիմա էլ կեղծ բժշկական թղթերով ժամանակ է ձգում, որ վաղեմության ժամկետն անցնելու հոդվածի տակ ջրից չոր դուրս գա, ինչպես մարտի 1-ի գործը ջրվեց․ ոչ դատ կա, ոչ դատաստան, թալանած փողերը հանել է ասպարեզ և երկիրը հիմքից քանդում է, ձեռքը բռնող չկա․․․Փաշինյան ջան ձեր բարությունից, հանդուրժողականությունից, ժողովրդավարությունից մեր երկիրը վերածել է եռացող կաթսայի, այդ անպատժելությունն արժեցավ 15 զինվորների կյանք ծաղիկ հասակում ․դուք պատկերացնու՞մ եք մյուս զինծառայողների և նրանց ծնողների հոգեվիճակը․ գիտեմ ծանր եք տանում, բոլորից էլ ծանր ենք տանում, տեսնում եմ ազգի տականքը ձեզ ջահել, ջահել ծերացրեց, բոլորս ենք տեսնում, սրտներս ցավում է․․․

ՈՒստի՝ Փաշինյան ջան գործեք, ձեր ձեռքն ամուր խփեք սեղանին, որ ամեն մեկն իր տեղն ու դերն իմանա իր պաշտոնին, իր ոլորտում զգոն լինի, օր չմթնեցնի, ժամանակ չձգի․ ձեզ չխաբի, թե ամեն բան կարգին է, բայց իրականում ոչ մի բանն էլ կարգին չէ, երբ երկրի ներսում քաոս է տիրում, որից առիթավորվում են և ներքին և արտաքին թշնամիները․․․ Իսահակյանն է իր հայտնի Ռազմակչում ասել․ է․․․ «Գիտցե՛ք, քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբե՛ք թշնամին.
Ես Ստալինին ատել եմ, բայց մեր երկիրն այսօր նման բռնապետը միայն ոտքի կհանի, դրանց հախից կգա․Բրեժնևի մահից հետո, երբ սովետն արդեն լճացել էր, իշխանության եկավ Անդրոպովը, բոլորը զգաստացան, կարճ ժամանակում կարգ ու կանոն հաստատեց ․ոչ մեկն իրավունք չուներ մեկ րոպե աշխատանքից ուշանար, բանակից զորացրված երիտասարդը դրսում թափառեր, պարտադրում էր աշխատանք ճարեր, աշխատեր, խանութներում վաճառողները մանրը վերադարձնում էին արդեն․․․ սովետը չէր փլուզվի, եթե նա չսպանվեր․․․ Խնդրանքս է․ թեկուզ ժամանակավոր դարձեք բռնապետ և երկիրը մաքրեք․ սա է այսօրվա հրամայականը․ Փաշինյան ջան հանցագործի տեղը բերդն է․ մինչև դրանց հարցերը չլուծեք, ոչ մեր տնտեսությունը կզարգանա, ոչ բանակը կհզորանա, ոչ սադրանքներից աչք կբացենք, ոչ ներքին քաոսից կազատվենք, տեղում կդոփենք, նույն աղքատը կմնանք և հզոր հայրենիք ունենալու ապագայի հետ կապված մեր երազանքները ուտոպիայի ժանրից կհնչեն․․․ Պառլամենտական երկիր ենք, մեծամասնությունն է իշխող կառավարությունը, որոշումներն արագ ընդունեք, համարձակ եղեք, ռևանշիստների շանտաժներին տուրք մի տվեք, արհամարեք, բանավեճի մեջ մի մտեք․․․մաքրեք դատական համակարգը, նորավարտներով համալրեք, ազատվեք նախկին կոռումպացվածներից․․․ կրիայի քայլերով տեղ չենք հասնի, երկար չենք ձգի, եթե մեր դատական համակարգն այդքան թույլ է, չի կարողանում Քոչին ու Սերժին պատժել, ժամանակ մի կորցրեք․ օր առաջ օգտվեք «Ապօրին գույքի բռնագանձման մասին օրենքից» թալանածը բռնագրավեք և ընտանիքներով հանդերձ արտաքսեք երկրից․․․մաքրեք երկիրն այդ չարիքի սերմերից, իսկ ՀՅԴ գործունեությունը դադարեցրեք Հայաստանի տարածքում և փակեք բոլոր նրանց գրասենյակները․․․, ինչպես նաև Քոչի ալիքները, Անժելա Թովմասյանի «Հայելի ակումբը» արագ գործեք, կայծակնային․․․կարգադրեք և պահանջեք խստագույնս, որ կատարեն․․․ Ձեզ հարկավոր են հեղափոխության նվիրյալներ ունենաք ձեր կողքին, զարգացած, լայն մտահորիզոնով․ և հավատարիմ, ձեր թիկունքին նախկիների հետ խաղեր չտվող․․ ժողովուրդը թևաթափ է, այս ի՞նչ անզորություն է․ու՞ր է մեր Դուխով Նիկոլը, մենք նրան ենք ուզում․ մեր Նիկոլին․․․Փաշինյան ջան բարդ իրավիճակ է գիտենք․ արտաքին թշնամիները մի կողմից, ներքինն էլ մյուս, բերել կանգնեցրել են մի հանգրվանի առաջ, որ գոյատևման պայքար է գնում, այս արևի տա լինել, չլինելու, որպես ազգ վերանալու, կամ էլ գնչուների նման աշխարհով մեկ թափառելու վտանգի առաջ ենք կանգնած․․․ չպետք է հանձնվենք․․․ ուստի՝ դժվարություններից չհուսալքվեք, երբե՛ք չկոտրվեք․․․մենք միասին ճանապարհ ունենք անցնելու․պայքարի ճանապարհ․ ինչքան էլ դավեր նյութեն, ինչքան էլ քարե կարկուտ թափվի մեր գլխին, ինչքան էլ մեր երկիրը դեպի հավերժություն տանող ճանապարհները լինեն քարակարոտ, խութերով լի, մեր երկրի փրկության միսսիան ի վերուտ ձեզ է տրված, որպես փրկիչն իմ ազգի, որ մեզ առաջնորդեք հույսի ճամփով, լույսի ճամփով, ուր այգաբացները Հայոց աշխարհի կլինեն խաղաղ ու անամպ և հեռուներից իր գիրկը կկանչեն հայ պանդուխտներին․․․

Ի ԳՈՐԾ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ․
ԳԻՏԵՄ, ՁԵՐ ԿԱՄՔԸ ՔԱՐԻՑ ԷԼ ԱՄՈՒՐ Է,
ՁԵՐ ՀՈԳԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ՉԳԻՏԻ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ Գրող-հրապարակախոս․․․

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Sona Arshuneci Arshuneci
yukarı