MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
Նորից երջանիկ լինելու մասին կամ աղմուկը խանգարում է երջանիկ լինել…
10:41, 27.01.2023
726 | 0
Երջանիկ լինելու միայն մի ձև կա՝ կատարել քո Առաքելությունը, այլ խոսքերով՝ ծառայել Աստծուն։
Իսկ Աստված յուրաքանչյուրին հուշում է իր Անելիքը։ Հուշում է պարզ, բազմակի, տարբեր ձևերով։
Ինչու՞ այդ դեպքում բոլորս չէ, որ երջանիկ ենք։
Պարզապես մեր ականջներն այնքան են ողողված արտաքին աղմուկով, որ չենք կարողանում լսել Աստծու ձայնը։ Եվ հենց այդ արտաքին աղմուկի մեջ էլ փնտրում ենք մեր Անելիքը։ Իսկ այն այնտեղ երբեք չի գտնվում։
Մեր Առաքելությունը չի գտնվում կյանքի ուղու ընտրության հարցում մեր ծնողների ուղղորդումներում։
Մեր Անելիքը չի գտնվում որևէ ամսագրում մեր կարդացած ամենապահանջված կամ ամենաբարձր վարձատրվող զբաղմունքների ցանկում։
Այն հստակորեն չի գտնվում մեր հաջողակ և հարուստ հարևանի անձնական պատմություն մեջ։
Մեր Անելիքը միանշանակորեն չի գտնվում «Յուրաքանչյուր կին ուզում է ․․․․», «Յուրաքանչյուրը տղամարդ կարող է․․․», «Մարդն այս տարիքում արդեն պետք է․․․» -ներով սկսվող ծեծված արտահայտություններում։
Այն ոչ մի այլ տեղ չի գտնվում։ Այն ինչ-որ տեղից փոխառված չէ։ Այն արժեք չի, որում մեզ համոզել են, որի մասին մենք լսել կամ կարդացել ենք։
Շարունակությունն այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմինե Հակոբյան
14:46, 29.05.2023
849 | 0
11:58, 20.02.2023
685 | 0
yukarı