
TSunday, 12 March 2023 «Ապագա Հայկականը» Համաժողով. 3-րդ օր՝ Նվիրված բնակչության աճի խնդիրներին Իր աշխատանքներն ավարտեց Ապագա Հայկականի Համաժողովը. երրորդ՝ եզրափակիչ օրը, նվիրված էր «Բնակչության աճ» նպատակին Համապարփակ հարց․ Հարցը առաջին դիտանկյունից լիարժեք քննելու համար ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական պատկերը վիճակագրության միջոցով, որին հաջորդում է կանխատեսումների պատկերը։ Պարզ է դառնում, որ 1990 թվի տվյալներով եղել է 3 514․ 9 բնակիչ երկրում, իսկ 2022 ի տվյալներով 2 961․4։ Պատկերը նույնքան տխուր է արտագաղթի ցուցանիշները դիտարկելիս՝ 2022-ին երկրից հեռացել է 27 941 մարդ, ըստ փաստաթղթային տվյալների մինչև 15 տարեկան երեխա կա միայն ամեն 5-րդ ընտանիքում։ Ըստ կանխատեսումների համավարակից հետո 2026 թվին կունենանք ծնունդների թվաքանակի անկում։ Այս տեմպերով նվազման արդյունքում 2100 թվին երկրի բնակչությունը կլինի 1 մլն։ Նշվեց, որ մեծացել է ամերիկյան գրին քարտի հավակնորդների քանակը։ Պետք է ջանքեր ներդրվեն մինչև 30 տարվա կտրվածքով երկրում ունենալ 6 մլն. բնակչություն։ Ժողովրդագրությունը պետք է հռչակվի մեյնսթրիմինգ՝ գլխավոր խնդիր, որին պետք է սպասարկեն մյուս ոլորտներում տարվող քաղաքականությունը ։ Այս պահին ժողովրդագրական քաղաքականությունն ընկալվում է իբրև սոցիալական օժանդակության գործիք, մինչդեռ այն պետք է դիտվի իբրև համալիր քաղաքականություն, որն ուղղված է մարդուն Հայաստանում պահելու և խթանելու նրա ստեղծագործական հնարավորությունները։ Քննարկման համար առաջադրված էր հարցերի խումբ, որոնց լուծումը կախված է խնդրի հրատապությունից ելնելով՝ ինչ կարող են անել գործարարները, մշակութային և կրթական կառույցները, տեղեկատվության միջոցները, և ինչպիսի իրականանալի գաղափարներ կքաշվեն առաջ։
*Յուրաքանչյուր 10-րդ կին երբեք ամուսնացած չի եղել, հետևաբար զրկված է մայրությունից․ պետք է մեծարել այն կնոջը, ով առանց ամուսնու կցանկանա զավակ ունենալ՝ նրանց մասին պետ է լինեն ֆիլմեր և այլն: *Պետք է բարելավել երեխա խնամող մոր աշխատանքային պայմանները, Ռուսաստանի Դաշնության օրինակով ստեղծել ՝ Մայրական Կապիտալ ծրագիր դրամական աջակցության միջոցով օգնել, որ մայրը ձեռք բերի հողատարածք, ամեն հաջորդ երեխայի հետ կապված մեծացնել օժանդակությունը *Կես օրյա զբաղվածության գրաֆիկ ներմուծել մանկահասակ երեխա ունեցող մայրերի համար: Կարևորվեց եկեղեցու և քարոզի դերը, քանի որ գյուղական վայրերում մարդիկ լսում են հոգևորականի խոսքը, իսկ հոգևորականները ընտանիքի իրենց օրինակով կարողանում են ճիշտ գնահատել մարդկանց կարիքները։ Երիտասարդների հերդրումների հետ կապված խնդրեցինք խոսել Դանիել Գասպարյանին ՝ Ռուսաստանից, ով բոլորովին չէր սպասում, որ համաժողովը երիտասարդներին կընձեռի այսքան շատ ու մեծ հնարավորություններ հայաստանյան կյանքին ինտեգրվելու և իրենց նպաստը բերելու։ Դանիելը վստահ էր ու ոգևորված, որ վերադառնալուն պես իր հայրենակիցներին կներկայացնի իրավիճակում տեղի ունենալիք փոփոխությունները և կոչ կանի ինտեգրվել հայրենիքի բարեփոխություններին։ Թուրքահայ երիտասարդի հետ զրուցելիս այն զգացողությունը ունեցա, որ նա ավելի հայ է, որովհետև իր պապերի հողի վրա է ապրում․․․ քան թե ես։ Համաժողովը միացրեց տարբեր վայրերում ապրող, բայց հայկական մշակույթի մաս կազմող հայության մասնիկներին, ովքեր ոգևորված կվերադառնան հայրենիքի բարօրության համար նորից հանդիպելու մղումով։ Համաժողովը դրեց համայն հայության միասնականության, Հայաստան – Սփյուռք արժեքավոր և հոգևոր համագործակցության, երկրի բնական աճի խթանման հիմքը և կլինի շարունակական բոլոր առումներովՊատրաստեց՝ Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ |