MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Yarın:+24 °C
Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է
14:54, 02.04.2023
928 | 0
Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896թ.` Արևմտյան Հայաստանի Էրզրում վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա` ավարտել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը:
Հայոց ցեղասպանության ընթացքում Ս. Թեհլիրյանն ականատես է եղել իր քույրերի բռնաբարությանն ու ընտանիքի անդամների դաժան սպանությանը թուրքական հրոսակախմբերի կողմից: Տարագրության ընթացքում ծանր վիրավորվելով` Թեհլիրյանը երկար ժամանակ համարվել է մահացած: Ավելիուշ նա տեղափոխվել է Կովկաս` անդամագրվելով Անդրանիկի գլխավորած կամավորական ջոկատին:
1921 թ. Սողոմոն Թեհլիրյանը ներգրավվեց «Նեմեսիս» օպերացիային` Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մահապատժի իրականացման գործողություններին: Նրա հիմնական խնդիրն էր գտնել և վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչից` Թալեաթ փաշայից: Երկար որոնումներից հետո, վերջապես, Բեռլինում գտնելով Թալեաթին` 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում, 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանը բազմաթիվ ականատեսների աչքի առջև գնդակահարում է ոճրագործին:
Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվեց Թալեաթ փաշայի սպանության մեղադրանքով. 1921թ. հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացում Ս. Թեհլիրյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրողությունն ու իր ընտանիքի սպանության պատմությունը` հիմնավորելով իր կատարած սպանության պատճառները: Գերմանական դատարանը (նախագահ` դոկտոր Լեմբերգ) անմեղսունակ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին և արդարացրեց նրան:
Սողոմոն Թեհլիրյանի գործը Ռափայել Լեմկինի համար, ով 1944թ. Առաջին անգամ շրջանառության մեջ դրեց ցեղասպանություն եզրը, զայրացնող հանգամանք էր, հետաքննելու համար այն պարադոքսը, թե ինչպես Ս. Թեհլիրյանը կարող էր մեղադրվել մարդասպանության համար, այն դեպքում, երբ սպանվածը` Թալեաթը ավելի քան մեկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը հաջողությամբ իրագործելուց հետո, կարողացել էր խուսափել պատասխանատվությունից:
Սողոմոն Թեհլիրյանը մինչև 1945 թ. բնակվեց Բելգիայում, ապա` մեկնեց Սան-Ֆրանցիսկո, ուր և մահացավ 1960թ.:
Նկարներում՝ Թեհլիրյանը կնոջ, քույրերի հետ։


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
297 | 0
00:09, 09.03.2024
840 | 0
yukarı