MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -1 °C ... +7 °C Yarın:+8 °C
Ինչո՞ւ ենք դողում, երբ մրսում ենք
19:17, 07.11.2023
575 | 0

Հատկապես ձմռան ցրտին, երբ մենք տևական ժամանակ դրսում ենք լինում, անվերահսկելի դող է սկսվում: Այդ դողը մարմնի անմիջական ռեակցիան է, որի հրամանը տալիս է գանգուղեղը, որպեսզի պաշտպանի մեր առողջությունը:

Հենց որ մեր ուղեղն արձանագրում է ջերմաստիճանի նվազում, անմիջապես ազդակ է ուղարկում մկաններին, որպեսզի դրանք ակտիվ աշխատեն: Ցրտի դեմ պայքարելու համար, ուղեղի հրամանով, մկանները բազմապատկում են կծկումները, որոնք էլ հանգեցնում են անվերահսկելի շարժումների, որոնց մենք «դող» ենք անվանում:

Մկանների այդ ինտենսիվ գործունեության շնորհիվ օրգանիզմը ջերմություն է «արտադրում» ՝ ջանալով պահպանել իր սովորական ջերմաստիճանը՝ +37-ը:

Հենց դա էլ «ջերմակարգավորում» կոչեցյալն է:

Ուշադրություն. մկանների թուլացումը չի օգնում այդ տհաճ զգացողությունից ձերբազատվելուն և կարող է նույնիս խորացնել այդ զգացողությունը: Լավագույն ելքը տաք հագնվելն է, վերջույթները ծածկելը կամ ֆիզիկական վարժություններ կատարելը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
yukarı