MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +10 °C Yarın:+9 °C
Աղանդավորներին մահապատժի ենթարկելու նպատակը եղել է ի ցույց դնել թագավորի՝ իր թագավորությունը զոհաբերություններով մաքրելու ունակությունը
10:15, 14.11.2023
498 | 0

1535 թվականին Ֆրանսիայի Ֆրանսուա Առաջին թագավորը հարձակում է սկսել այլախոհության դեմ: Իր ճառերից մեկում նա աղանդը նմանեցրել է թույնի, որն ի զորու է սպանել իր թագավորության մարմինը:
«Եթե այդ վարակը, այդ ախտը, - ասել է թագավորը, - իմ ձեռքերից մեկին անցնի, առանց տատանվելու կկտրեմ այն, իսկ եթե դրանով վարակվեն իմ երեխաները, ես կզոհաբերեմ նաև նրանց»:

Առավել ևս անհրաժեշտ է հերետիկոսներին հալածել ու պատժել հրով ու սրով, քանի որ նրանք մեղք են գործում Տիրոջ հանդեպ և խառնակություն են մտցնում ժողովրդի մեջ: Ընդ որում, Ֆրանսուայի համոզմամբ, աղանդավորների նկատմամբ հաշվեհարդարը բռնության դեմ պայքարի միջոց է: Հերետիկոսությունն աստվածային և մարդկային մեծափառության դեմ հանցագործություն է, քանի որ հերետիկոսը սատանայի առաքյալն է: Նա այն գայթակղիչն է, որը հրապուրում է մարդկային հոգիները և հոգեպես սպանում է նրանց: Հերետիկոսը բռնություն է հրահրում, և, կնշանակի նրա դեմ պետք է գործադրվի արքայական արդարադատությունը, քանզի միապետն Աստծու առաջ պատասխանատու է իրեն վստահված հոգիների համար:

Տանջանքների, մահապատիժների զինանոցում կենտրոնականը եղել է խարույկը, որը ժամանակակից աստվածաբաններից մեկը համարել է «հասարակության մաքրման միջոց»: Ինչպես ճակատամարտը, խարույկի վրա կիզումը որպես բռնության ձև «արտահայտում է աստվածային գթասրտության կատարելապես առանձնահատուկ որակը», որին տիրապետում է թագավորը՝ ընդ որում այն գործադրելով ընդգծված թատերականությամբ: Մահապատիժը, ըստ սահմանված օրենքի, բխում է հերետիկոսին մահվան դատապարտելու՝ Գերագույն դատավորի (թագավորի) լիազորությունից: Թագավորը սրբազան անձնավորություն է համարվում և լիազորված է բռնություն գործադրել: Ինչպես ճակատամարտերը, այդ բռնությունները հազվադեպ են: Ըստ Փարիզի պառլամենտի տվյալների՝ 1534 թվականի նոյեմբերից 1535 թվականի դեկտեմբեր 24 մահապատիժ է եղել, իսկ 1547 թվականի մայիսից 1550 թվականի մարտ՝ 39 մահապատիժ: Այդ մահապատիժները նպատակ են ունեցել ի ցույց դնել թագավորի՝ իր թագավորությունը զոհաբերություններով մաքրելու ունակությունը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Համլետ Մելիքյան
yukarı