MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -1 °C ... +7 °C Yarın:+8 °C
Հնարամիտ կինը
10:27, 16.11.2023
535 | 0

Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինի գահակալության տարիներին իր ամուսնու կասկածի պատճառով քիչ է մնացել, որ զոհվի Ֆրանսուազ դը Դայոնը: Երբ խանդից կատաղած նրա ամուսինը՝ Ժակ դը Ռոհանը, պատյանից արդեն հանել է սուսերն ու շարժվել է դեպի կինը, որպեսզի սպանի, վերջինս ծնկել է ու սկսել է պաղատել Կույս Մարիամին: Զարմացած ամուսինը հետաքրքրվել է, թե այդ ում է մեռնելուց առաջ պաղատանք հղում, և հնարամիտ կինը պատասխանել է, թե հենց նոր երդվեց Անարատ Կույսին, որ իր մեղքերի թողության համար ուխտագնացություն կկատարի Անժուի Լորետտո եկեղեցի: Այդժամ ամուսինն ասել է.

«Դե ինչ ասեմ, մեկնեք այնտեղ և կատարեք ձեր ուխտը»:

Անհավատարիմ կինն այդպես էլ վարվել է՝ Կույս Մարիամին նաև ընծայելով այս իրադարձությունը պատկերող մի կտավ ու եկեղեցում բազմաթիվ գեղեցիկ ու հաստ մոմեր վառելով:

1527 թվականին Ժակ դը Ռոհանն անզավակ մահացել է, և Ֆրանսուազն ամուսնացել է Մատինյոնի սենյոր, Տորինյիի կոմս Ժոաքիմ Գուայոնի հետ:

Ի դեպ, այս դավաճանված ամուսինը հայտնի է նրանով, որ Լանդերնոյում փայտյա կիսաքանդ կամրջի փոխարեն 6 կամարից բաղկացած քարե կամուրջ է կառուցել: Կամուրջը միացրել է Բրետոն երկրամասի երկու մարզերը՝ Լեոնն ու Կորնուելը: Այն հսկայական տնտեսական նշանակություն է ունեցել:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
yukarı