MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -2 °C ... +5 °C Yarın:+5 °C
Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները. չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ պատվիրաններ
14:02, 19.11.2023
438 | 0

4. Սեռական ակտը պետք է լինի սիրողներին տվյալ պահին կապող խորը և բարդ ապրումների շղթայի վերջին օղակը:

Սեռական ակտի նախաշեմին պետք է լինի համակողմանի մերձավորության սրված զգացում, խորը գաղափարական և բարոյական միակցում, որի ֆիզիոլոգիական ավարտը միայն կարող է հանդիսանալ սեռական ակտը: Կենդանականից առաջ պետք է լինի սոցիալականը, դասակարգայինը, և ոչ թե հակառակը:

Սեռական ակտի այդ սոցիալական, բարոյական, հոգեբանական նախադրյալների առկայությունը հանգեցնում է շատ արժեքավոր արդյունքների.

նախ՝ սեռական ակտն այդ դեպքում կլինի զգալիորեն հազվադեպ, որը, մի կողմից, կբարձրացներ դրա բովանդակային պարունակությունը, իրենց տրվածից ստացած երջանիկ հագեցվածությունը, իսկ մյուս կողմից էլ ընդհանուր քիմիզմում մեծ խնայողություն կլինի՝ ստեղծագործելու համար թողնելով չծախսված էներգիայի զգալի մասը,

երկրորդ՝այդպիսի սեռական հարաբերությունները չեն բաժանի կենակցողներին, ինչպես հաճախ լինում է զգայական հաճախակի մերձեցման պարագայում, ընդհուպ մինչև իրարից զզվելը (դրա փայլուն, լիովին ռեալիստական պատկերը տալիս է Տոլստոյն իր «Կրեյցերյան սոնատ» -ում), այլ էլ ավելի խորությամբ, էլ ավելի ամուր կմերձեցնեն,

երրորդ՝ նման սեռական ակտը անձին չի հակադրի ստեղծագործական պրոցեսին, այլ ներդաշնակորեն կապի նրա հետ՝ սնվելով նրանից և նրան սնելով հավելյալ ուրախությամբ: Մինչդեռ միայն զուտ զգայական սեռական ակտը կողոպտում է ստեղծագործելու տրամադրությունը՝ խլելով ստեղծագործության սուբյեկտիվ ֆոնդից նրա ամբողջ հուզական նյութը, գրեթե նրա ամբողջ «կիրքը», բավականին երկար ժամանակ ամայացնելով, պտղաբերությունից զրկելով «ստեղծագործական երևակայությունը» (դա վերաբերում է, ինչպես տեսնում ենք, ոչ միայն ստեղծագործականի քիմիզմին, այլև նրա մեխանիկային):

5. Սեռական ակտը չպիտի հաճախակի կրկնվի:

Դա արդեն իսկ ակնհայտ է նախորդիվ ներկայացված կետերից: Սակայն դրանցով հինգերորդ «պատվիրան» -ի մտիվները չեն սպառվում: Կան գիտական բոլոր հիմքերը պնդելու, որ իսկական խորը սերը բնորոշվում է ոչ հաճախակի սեռակա հարաբերություններով (թեպետ ոչ հաճախակի սեռական հարաբերություններն ամենևին էլ ոչ միշտ են խոսում խորը սիրո մասին. դրանց տակ կարող է թաքնվել սեռական անտարբերությունը): Իսկական խորը սիրո դեպքում ձևավորված սեռական հակումը հասունանում է որպես դրան նախորդող փոխադարձ մերձեցման հարուստ, բարդ ապրումների մի ամբողջ շղթայի վերջնական փուլ, իսկ այդպիսի պրոցեսներն ընթանում են, ինչ խոսք, երկար՝ պահանջելով իր համար մեծ քանակության սնուցող նյութ:

6. Պետք չէ հաճախակի փոխել սեռական օբյեկտը: Հնարավորինս քիչ սեռական բազմազանություն:

Նախորդիվ շարադրված կետերի կատարման դեպքում այս պատվիրանի կարիքը չի էլ զգացվի, բայց այն հիմնավորելն առանձնահատուկ անհրաժեշտություն է.

ա) սեռական նոր զուգընկերուհու փնտրտուքը շատ բարդ գործ է, որը մարդուն կտրում է ստեղծագործական ձգտումներից և զրկում է հուզական ուժի մեծ մասից,

բ) նույնիսկ այդ զուգընկերուհուն գտնելուց հետո անհրաժեշտ է ապրումների, ջանքերի մի ամբողջ շարք, նրան համակողմանիորեն հարմարվելու նոր հմտություններ, որը հաստատապես նույնպես ստեղծագործական-դասակարգային ուժերի կողոպուտ է հանդիսանում,

գ) սիրային նոր օբյեկտը նվաճելու համար պահանջվում է պայքար ոչ միայն նրա դիմադրությունը հաղթահարելու, այլև ուրիշ «նվաճողներին» նրանից հեռացնելու հնարամտություն ու ջանք: Դա մի պայքար է, որը կրում է վառ արտահայտված սեռական բնույթ, և այդ մարդկանց միջև փոխհարաբերությունները ցավոտ հարված են ներդասակարգային ամրությանը, իրենց ընդհանուր գաղափարական անսասանությանը:

7. Սերը պիտի մոնոգամ (մեկ կին, մեկ ամուսին) լինի:

Դա հստակ երևում է վերևում ամբողջ ասվածից, բայց, թյուրընբռնումից խուսափելու համար, հարկավոր է այս կետը հատուկ առանձնացնել: Մեզ կարող են ասել, թե վերը շարադրված բոլոր կանոնները կարելի է պահպանել երկու կնոջ և երկու ամուսնու առկայությամբ: Ասվում է. «Գաղափարական մերձավորությունը, հազվադեպ սեռական հարաբերությունները և մյուս հանձնարարականները համատեղելի են նաև երկու ամուսին կամ երկու կին ունենալու պարագայում: «Դե, պատկերացրեք, որ կանանցից/ամուսիններից մեկը գաղափարական և սեռական առումով ինձ տալիս է այն, ինչը չունի մյուսը. ախր հնարավոր չէ մեկ մարդու մեջ գտնել սիրային իդեալի լիակատար մարմնացումը»:

Երկու կին/երկու ամուսին ունեցողի սիրային կյանքը չափազանց դժվարանում է, զավթում է չափազանց շատ ոլորտներ, խլում է չափազանց շատ էներգիա, ժամանակ, պահանջում է չափազանց մեծ քանակության հատուկ հմտություններ, անկասկած, մեծացնում է սեռական ակտերի քանակը, այդ չափով էլ կորցնում է դասակարգային ստեղծագործական գործունեությունը, քանի որ բարդացած սեռական կյանքի վրա ծախսված ուժը, եթե նույնիսկ մարդը փայլուն վիճակում է, երբեք չի հատուցվում ստեղծագործական արդյունավետությամբ: Այդպիսի պայմաններում ստեղծագործական աշխատանքը միշտ պարտվում է, ընդ որում պարտվում է ոչ միայն քանակապես, այլև որակապես:

8. Ցանկացած սեռական հարաբության ժամանակ միշտ պետք է հիշել երեխայի վարակման հավանականության և ընդհանրապես սերնդի մասին:

Ոչ մի կանխարգելիչ միջոց, բացի կոպիտ վնասակարից, ամբողջովին չի երաշխավորում խուսափումը հնարավոր հղիությունից, իսկ հղիության արհեստական ընդհատումը չափազանց վնասակար է կնոջ համար: Այդ իսկ պատճառով սեռական հարաբերությունը ամուսինների միջև պետք է տեղի ունենա կենսաբանական և բարոյական լիակատար բարենպաստության պայմաններում, քանի որ ծնողներից մեկի վատառողջ վիճակն ամբողջովին անդրադառնում է երեխայի օրգանիզմի վրա: Հենց այս նկատառումով ամբողջովին բացառվում է մարմնավաճառների հետ սեռական հարաբերությունը, քանի որ վեներական հիվանդությամբ վարակվելու հավանականությունը ամենասարսափելի սպառնալիքն է սերնդի ու առողջ մոր համար:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Համլետ Մելիքյան
yukarı