MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +11 °C Yarın:+10 °C
Անհամար ստերի ու անպատիվ վարքագծի ժողովածուն
22:15, 29.11.2023
540 | 0

Ըստ Հին կտակարանի՝ Քանաանի նվաճումը հրեաների կողմից տեղի է ունեցել մ.թ.ա. 1230 – 1220 թվականների միջակայքում, բայց հիշյալ ժամանակաշրջանում Քանաանը եղել է ընդամենը Եգիպտոսի մի ծայրագավառը: Մինչդեռ բիբլիական գրվածքում Քանաանի հետ առնչվող ոչ մի բառ չկա եգիպտացիների մասին: Հեսու Նավեի գրաված ամրություններն այդ ժամանակ դեռ գոյություն չեն ունեցել, և եգիպտական բազմաթիվ արխիվներում այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած որևէ ճակատամարտերի վերաբերյալ որևէ հետք չկա: Ինչ վերաբերում է Երիքով քաղաքին, որի պարիստներն իբր հրեաների շեփորների ձայնից փլուզվել են, դեռևս կառուցված էլ չեն եղել:

Մ.թ.ա. մոտավորապես 1200 թվականին փղշտացիները բնակություն են հաստատել Քանաանի ծովափնյան երկար հարթավայրի ամբողջ տարածքում, սակայն, Հին կտակարանում դրանից 1000 տարի առաջ Աբրահամի որդի Իսահակն իբրև թե հանդիպում է ունեցել փղշտացիների Աբեմելեք թագավորի հետ իր կնոջը որպես իր քույր ներկայացնելով, որպեսզի նրան տիրելու ցանկություն ունեցողներն իրեն չսպանեն: Մեջբերում եմ «Ծննդոց» գրքի 26-րդ գլխից մի հատված.

«6Իսահակը բնակվեց գերարացիների հետ։ 7Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, և նա ասաց. «Իմ քույրն է» ։ Նա վախեցավ ասել «Իմ կինն է» . գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև Ռեբեկան դեմքով գեղեցիկ էր։ 8Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Փղշտացիների արքա Աբիմելեքը պատուհանից դուրս ձգվեց ու տեսավ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ։ 9Աբիմելեքը կանչեց Իսահակին և ասաց նրան. «Ուրեմն նա քո կինն է։ Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թե՝ «Իմ քույրն է» ։ Իսահակն ասաց նրան. «Որովհետև մտածեցի, թե գուցե նրա պատճառով սպանվեմ» ։ 10Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ։ Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մեկը պառկեր քո կնոջ հետ և մեզ մեղքի մէջ գցեիր» ։ Եվ Աբիմելեքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. 11 «Բոլոր նրանք, ովքեր կդիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահվան կդատապարտվեն» ։ 12Իսահակը գարի ցանեց այդ երկրում և նույն տարում էլ հարյուրապատիկ բերք ստացավ։ Տերն օրհնեց նրան, 13և սա հարստացավ» ։

Հին կտակարանի հրեա հեղինակները գրեթե նույն կեղծիքն են կատարել նաև արամեացիների առնչությամբ՝ Լաբանի երկու դուստրերի՝ Լեայի և Ռաքելի հետ Հակոբի ամուսնանալու պատմությունը հորինելիս:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Համլետ Մելիքյան
yukarı