MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, -2 °C ... +4 °C Yarın:+5 °C
Եկեղեցի գնալը կարևո՞ր է, թե՞ ամեն տեղ կարող ենք աղոթել․ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» գործադիր տնօրեն՝ Արշավիր Գաբուջյան
21:17, 02.12.2023
3002 | 0

Եկեղեցի գնալը կարևո՞ր է, թե՞ ամեն տեղ կարող ենք աղոթել․

Հարցով պատասխանեմ. Տուն գնալը կարևո՞ր է, թե՞ կարող ենք ամեն տեղ բնակվել։ Եկեղեցին բոլորիս տունն է, որտեղ դառնում ենք մեկ Հիսուս Քրիստոսի անունով։ Այո, կարող ենք ամեն տեղ ու ամեն ժամ աղոթել, բայց այս հաղորդությունը դառնում է առանձնակի, մինչդեռ եկեղեցում հասարակությունը դառնում է մեկ և ամբողջ։ Չէ՞ որ Քրիստոսի մարմնի անդամներն ենք. Մարմնի մեկ անդամ ինքնուրույն չի գործում, մարմնի գեղեցկությունը իր ամբողջի ու լիության մեջ է՝ ներդաշնակ ու համագործակից։ Տան մեջ ընտանեկան միջավայրը այլ նվիրականություն ունի՝ տոներ, հանդեսներ, միջոցառումներ իրենց գեղեցկությունը այլ շքեղություն են զգենում։ Տան մեջ է, որտեղ գտնում ես հարազատություն, հոգատարություն ու սեր, նույնը եկեղեցում՝ մեծ ընտանիքի միջավայռում։ Երկրորդ, եկեղեցին Սբ. Հաղորդության սրբավայրն է, Տիրոջ մարմնի և արյան հաղորդությունը։ Ամեն տեղ և ամեն մեկի կողմից չէ, որ Սբ. Հաղորդություն կարող ենք ստանալ։ Մեր անդամակցությունը միմյանց Սբ. Մկրտությամբ ու եկեղեցով է։ Եկեղեցին այն միջավայրն է, որ մեզ հնարավորություն է տալիս զերծ մնալու արտաքին ազդեցություններից, և կենտրոնանալու մեր անձերի վրա և այլոց հետ զգալու նույնը։ Եկեղեցուց, Սբ. Հաղորդությամբ մենք Քրիստոսին ենք տանում աշխարհ։ Առանց եկեղեցի գալու, մենք Քրիստոսին մեզ հետ չենք կարող ուրիշին տանել։


Եկեղեցի պետք է գնալ Աստծո տուն գնալու ուրախությամբ, Աստծուն հանդիպելու երանելի զգացումով։ Եկեղեցին քրիստոնեական կյանքին մասնակցելու երջանիկ պատեհությունն է։ Աստված ինք է հրավիրում մեզ. կարելի չէ այդ հրավերը մերժել այս կամ այն պատճառաբանությամբ։ Տիրոջ խորհուրդներին բաժնեկցությունը եկեղեցով և եկեղեցում է սրբագործվում և օրհնվում։ Եկեղեցուց դուրս աղոթական և բարեպաշտական կյանքի սկզբունքները եկեղեցով են սկսվում և շարունակվում։

Երրորդ, եկեղեցին քարոզ է, Աստծո խոսքի ավետումն ու փոխանցումը հավատացյալին։ Քարոզը, շատ հաճախ արտասանված ու անգիր արված խոսքի տպավորություն է թողնում։ Պետք է աչալուրջ լինել ու հասկանալ, որ եկեղեցում ասված խոսքը դասախոսություն կամ բանախոսություն չէ, այլ պատգամի, աստվածային պատգամի փոխանցում, որ տրվում է Օրենքի, Մարգարեների և Ավետարանի միջոցով։ Եկեղեցում Աստված ինք է խոսում։


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նաիրա Դավթյան
19:23, 19.06.2018
4108 | 0
12:09, 26.04.2018
5410 | 0
yukarı