MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +9 °C Yarın:+10 °C
Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (4)
18:48, 03.12.2023
394 | 0

Ստալին - Ի՞նչը խանգարեց մեր բանակին արագ, հընթացս վերակառուցվել ու հարմարվել պայմաններին, ո՛չ թե զբոսանքի պատրաստվել, այլ՝ լուրջ պատերազմի: Ի՞նչը խանգարեց մեր հրամանատարական կազմին վերակառուցվել, որպեսզի պատերազմ վարեր ոչ թե հին ձևով, այլ նոր ձևով: Նկատի առեք, որ խորհրդային իշխանության ամբողջ գոյության ընթացքում մենք իսկական ժամանակակից պատերազմ դեռ չենք մղել: Մանր դրվագները Մանջուրիայում, Խասան լճի մոտ կամ Մոնղոլիայում՝ դրանք դատարկ բաներ են, դրանք պատերազմ չեն, դրանք առանձին դրվագներ են խիստ սահմանափակ տարածքում: Ճապոնիան վախեցավ պատերազմ սանձազերծել, մենք էլ դա չէինք ուզում, և փոքր տարածքում ուժերի որոշ փորձարկումը ցույց տվեց, որ Ճապոնիան ձախողվեց: Նրանք ունեին 2 – 3 դիվիզիա և մենք էլ ունեինք 2 -3 դիվիզիա Մոնղոլիայում, նույնքան էլ Խասանում: Իսկական, լուրջ պատերազմ մեր բանակը դեռ չի մղել: Քաղաքացիական պատերազմը դեռ իսկական պատերազմ չէ, քանի որ այդ պատերազմը եղել է առանց հրետանու, առանց ավիացիայի, առանց տանկերի, առանց ականանետների: Առանց այդ ամենի ի՞նչ լուրջ պատերազմ: Դա առանձնահատուկ պատերազմ էր, ոչ ժամանակակից: Մենք վատ էինք զինված, վատ հագնված, վատ սնվող, բայց և այնպես ջախջախեցինք թշնամուն, որը շատ ավելի սպառազինություն ուներ, որը շատ ավելի լավ էր զինված, որովհետև այս դեպքում հիմնականում ոգին դեր խաղաց:

Ահա թե ինչն է խանգարել մեր հրամանատարական կազմին Ֆինլանդիայում պատերազմը հընթացս վարել նորովի, ոչ թե քաղաքացիական պատերազմի նման, այլ նորովի: Խանգարել են, իմ կարծիքով, ավանդույթի պաշտամունքն ու քաղաքացիական պատերազմի փորձը: Մեզ մոտ ինչպե՞ս են գնահատում հրամկազմին. հարցնում են՝ իսկ դու մասնակցե՞լ ես քաղաքացիական պատերազմին: Ո՛չ, չե՛մ մասնակցել: Ռա՛դ եղիր: Իսկ այն մեկը մասնակցե՞լ է: Այո՛, մասնակցե՛լ է: Բերե՛ք նրան այստեղ, նա մեծ փորձ ու նի և այլն:

Ես պետք է ասեմ, իհարկե, որ քաղաքացիական պատերազմի փորձը շատ արժեքավոր է, քաղաքացիական պատերազմի ավանդույթները նույնպես արժեքավոր են, բայց դրանք բացարձակապես անբավարար են: Ահա հենց քաղաքացիական պատերազմի ավանդության ու փորձի պաշտամունքը, որի վերջը պետք է տալ, խանգարեցին մեր հրամկազմին միանգամից վերակառուցվել նոր պայմաններին համապատասխան, ժամանակակից պատերազմին համապատասխան:

Հրամանատարը քաղաքացիական պատերազմի մեծ փորձ ունի, նա հարգված է, բայց արի ու տես, որ նա անկարող է նոր պայմաններին համապատասխան վերակառուցվել: Նա չի հասկանում, որ չի կարելի անմիջապես գրոհել առանց հրետանային մշակման: Նա երբեմն գունդը «ուռա» -ով է առաջնորդում: Եթե այդպես մղվի պատերազմը, կնշանակի, տապալել գործը: Եթե հակառակորդը նստած է խրամատներում, ունի հրետանի, տանկեր, ապա նա, հաստատ, ջախջախելու է:

Այդպիսի թերություններ կային 7-րդ բանակում. չկար ըմբռնում, որ հրետանին է հարց լուծողը: Բոլոր խոսակցություններն առ այն, որ պետք է խնայել արկերը, հարկավո՞ր են արդյոք ինքնալիցքավորվող հրացաններ, որ դրանք շատ փամփուշտ են ծախսում, ինչո՞ւ է պետք ինքնաձիգը, որն այդքան շատ փամփուշտ է ծախսում, այդ բոլոր խոսակցությունները, որ պետք է կրակել միայն թիրախին՝ այդ ամենը հին բան է, դա քաղաքացիական պատերազմի ու ավանդության ոլորտ է: Դրանում բացարձակապես ժամանակակից բան չկա:

Որտեղի՞ց այս բոլոր խոսակցությունները: Ոչ զինվորական մարդիկ հատուկ վիճել են զինվորական գերատեսչությունների ղեկավարների հետ և ստիպել են խոստովանել, որ ֆինների դեմ ժամանակակից պատերազմ ենք մղում: Ֆիններին ժամանակակից պատերազմի համար ուսուցանում են երեք պետություն. ուսուցանել է Գերմանիան, ուսուցանում է Ֆրանսիան, ուսուցանում է Անգլիան:

Խոսակցություններն այն մասին, թե Դեգտարյովի ինքնաձիգի արտադրությունը դադարեցրին որովհետև այն ընդամենը 25 լիցք ուներ, հիմարություն է: Ինչո՞ւ: Ես չեմ կարող ասել:

Ինչո՞ւ ականանետներ չկան: Դա նոր բան չէ: Իմպերիալիստական պատերազմի դարաշրջանում գերմանացիները փրկվեցին արևմտյան և արևելյան զորքերից՝ մեր և ֆրանսիական զորքերից, գլխավորապես ականներով. մարդիկ քիչ են՝ ականները շատ: 24 թվականն անցավ, ինչո՞ւ առ այսօր ականանետներ չկան: Պատասխան չկա:

Իսկ այդ ամենն ինչո՞վ է բացատրվում: Նրանով, որ բոլորի գլուխներում թագավորել է քաղաքացիական պատերազմի ավանդույթները. մենք առանց ականների, առանց ինքնաձիգերի էլ կռվել ենք, մեր հրետանին, մեր մարդիկ հրաշալի են, հերոսներ են ու նման բաներ, մենք բոլորին կսրբենք: Այդ խոսքերն ինձ հիշեցնում են ամերիկայի կարմրամորթներին, որոնք հրացաների դեմ մահակերով են ելել և ցանկացել են ամերիկացիներին մահակներով հաղթել, հրացանին հաղթել մահակով...և բոլորին կոտորել են:

Քաղաքացիական պատերազմի ավանդույթի ու փորձի ահա այս պաշտամունքն է զարգացած մարդկանց մեջ, և այն նրանցից խլել է արդի պատերազմի նոր մեթոդներին հարմարվելու հոգեբանական հնարավորությունը: Պետք է ասել, որ, այնուամենայնիվ, 2-3-4 շաբաթ անց նրանք սկսեցին վերակառուցվել. սկզբում՝ 13-րդ բանակը, Շտերնին նույնպես հաջողվեց վերակառուցվել: Իրեն լավ դրսևորեց ընկ. Ֆրոլովը, 14-րդ բանակը: Ամենից վատն այդ գործընթացը ընկ. Կովալյովի մոտ էր: Քանի որ նա լավ ռազմիկ է, քանի որ նա քաղքացիական պատերազմի լավ հերոս է և փառքի է հասել քաղաքացիական պատերազմի դարաշրջանում, ապա նրա համար շատ դժվար է ազատվել քաղաքացիական պատերազմի փորձից, այն փորձից, որ կատարելապես անբավարար է: Քաղաքացիական պատերազմի ավանդույթներն ու փորձը կատարելապես անբավարար են, և ով դրանք բավարար է համարում, հաստատ կզոհվի: Այն հրամանատարը, որ համարում է, թե ինքը կարող է կռվել ու հաղթել՝ հենվելով միայն քաղաքացիական պատերազմի փորձի վրա, որպես հրամանատար կկործանվի: Նա պարտավոր է քաղաքացիական պատերազմի այդ փորձն ու արժեքն անպայման լրացնել...լրացնել ժամանակակից պատերազմի փորձով:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Համլետ Մելիքյան
yukarı