MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, -2 °C ... +5 °C Yarın:+5 °C
Հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 6 տարվա վաղեմություն ունի, ավելին՝ դա իր նկարածը չէ․ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել
13:13, 06.12.2023
329 | 0
Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.» -ից, ով տեսագրել էշենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ. Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում:
Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված: «Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից:
ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ», -ասվոււմ է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Անի Կարապետյան
yukarı