MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Yarın:+25 °C
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքին արևային կայան է տեղադրվել
14:01, 15.01.2024
506 | 0

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքին տեղադրվել է 20, 71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Այն տարեկան կարտադրի շուրջ 29000 կՎտժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով մոտ 1, 550, 000 ՀՀ դրամ խնայողություն։ Ծրագրի շրջանակում արդիականացվել է նաև թանգարանի լուսավորության համակարգը․ տեղադրվել են թվով 75 լեդ լուսատուներ, ինչը թույլ կտա ապահովել տուն-թանգարանին որակյալ, էներգախնայող և երկարաժամկետ լուսավորությամբ՝ նվազեցնելով լամպերի փոխարինման ծախսերը։

Ծրագրի իրականացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն մեկ այլ երկարաժամկետ ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաների հրատարակմանը։ Յուրաքանչյուր տարի կհրատարակվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեկական ժողովածու՝ 300 օրինակ տպաքանակով։
Նշենք, որ «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակում իրենց ուժերն են միավորել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ները: Նախաձեռնությունն ուղղված է աջակցելու հայկական մշակութային ժառանգության օբյեկտին՝ գործելու ավելի կայուն և էներգաարդյունավետ, ապահովելու ֆինանսական կայունություն և դառնալու ավելի գրավիչ այցելուների համար:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Անի Կարապետյան
yukarı