Բաստիլը՝ ֆրանսիական միապետության խորհրդանիշը, տարօրինակ ձևով է կառավարվել. հսկա բանտի կալանավորները չեն իմացել, թե իրենք ինչի համար են բանտարկված:
Բանտապետը նույնպես չի իմացել, թե իր ղեկավարած հաստատության «կենվորներն» ինչու են այնտեղ պահվում: Բանտարկյալներից մեկը՝ Արմե դը լա Մոթ դ՝Ավըզոն, Բաստիլի ամենահնաբնակը, չի իմացել իր կալանավորման դրդապատճառը: Նա իր բանտախցում տառապել է 54 տարի և հինգ ամիս: 1749 թվականին բանտապահները դժգոհել են «երեխայի նմանվող» ոմն «կեղտոտ Լամոտից», և ասել են, թե չեն կարողանում նրան զսպել: Բանտի ամբողջ անձնակազմը ևս չի իմացել, թե նա ինչու է ավելի քան կես դար առաջ բանտարկվել, իսկ նրանք, ովքեր ճանաչել են նրան և հոգացել են նրա կարիքները, արդեն մահացած են եղել: Խեղճ Արմե դը լա Մոթ դ՝Ավըզոն ի վերջո իր կյանքն ավարտել է Շարանտոնի վանքի միաբան եղբայրների մոտ: