MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Yarın:+20 °C
Առանց կիտրոն մաֆիա չի՞ք. մաֆիայի թթվային ծագումը
17:44, 26.03.2024
510 | 0

Համաձայն Բելֆասթի և Գյ ոթեբորգի համալսարանների գիտաշխատողներ Արկանջելո Դիմիկոյի և Ալեսի Օլսոնի մշակած վարկածի (նրանք ուսումնասիրել են բազում պետական արխիվներ) ՝ մաֆիան ծնունդ է առել ու ամրապնդվել է շնորհիվ կիտրոնի առևտրի: Մաֆիոզ կառույցի աճն ու ամրապնդումը հնարավոր է դարձել շնորհիվ «Սոլսբերի» նավի շոտլանդացի բժիշկ Ջեյմս Լինդի հրապարակած այն հետազոտության, ըստ որի ցիտրուսները շատ արդյունավետ միջոց են «ցինգա» հիվանդության դեմ: Այս հիվանդությունը հետևանք է մարդու օրգանիզմում «C» վիտամինի պակասի: Ջեյմս Լինդը պնդել է, որ ցիտրուսներն օժանդակում են «Դաունի համախտանիշ» հիվանդության դեմ պայքարին: Այս բժիշկը «Սոլսբերի» նավի հիվանդ նավաստիներին երկու խմբի է բաժանել. խմբերից մեկը ստացել է նավի անձնակազմին տրվող ավանդական սնունդ, իսկ մյուս խումբը ստացել է թարմ մրգերի հիմքով պատրաստված կերակրատեսակներ: Երկրորդ խմբում ընդգրկվածների առողջական վիճակն արագ բարելավվել է, և Լինդը 1753 թվականի հրատարակել է «ցինգա» հիվանդության մասին իր եզրակացությունները:

Ցաինգան հանդիսանում է երկարատև ծովային ուղևորությունների ժամանակ մարդկաց պատուհասող հիմնական մահացու հիվանդությունը: Կատարվել է համեմատություն, որպեսզի պարզվի, թե Յոթնամյա պատերազմի (1756 – 1763 թթ.) ժամանակ որքան նավաստի է զոհվել ծովամարտերում և որքան նավաստի՝ հիվանդություններից: 185 հազար նավաստիներից 130 հազարին սպանել է ցինգան, մինչդեռ ծովամարտերում զոհվել է ընդամենը 2000 նավաստի:

Լինդի բացահայտումն անհետևանք չի մնացել, եթե նույնիսկ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հարկավոր է եղել սպասել 18-րդ դարի վերջին: 1795 թվականի Մեծ Բրիտանիայի Արքայական նավատորմի հանձնախումբը կիտրոնի հյութը պարտադիր է դարձրել նավաստիների կերակրաբաժնում:

Եվ սկսվել է ցիտրուսային բույսերի լայնամասշտաբ առևտուրը: Այդ առևտրի սպեկուլյատիվ աճն ակնառու է հետևյալ թվերից. 1837 թվականին վաճառվել է 740 բարել կիտրոնի հյութ, իսկ 1850 թվականին՝ 20 հազար 707 բարել: Անգլիան կիտրոնի հյութ գնելու վրա 1837 թվականին ծախսել է 5818 ստեռլինգ, իսկ 1850 թվականին՝ 625 հազար ստեռլինգ: Արտադրողներն օգտվել են պահանջարկի աճից և ընդլայնել են ցիտրուսային մշակաբույսերի տարածքները: Ցիտրուսային մշակաբույսերի աճեցումը հատկապես մեծ թափ է առել Սիցիլիայում, որն ունի իդեալական կլիմայական պայմաններ և կարող է հեշտությամբ ոռոգել ցանքսերը և, բացի այդ, առևտրշրջանառության համար ունի շատ հարմար աշխարհագրական դիրք: Հիանալի հնարավորությունից անմիջապես օգտվել են կղզու մաֆիոզ կառույցները, որոնք արդեն իսկ օգտվում էին քաղաքական անկայուն վիճակից, որը հետևանք էր ֆեոդալական համակարգի ձախողման: Անկում ապրող ֆեոդալական համակարգը փորձել է սոցիալական հարաբերությունները կարգավորել իր առանձնաշնորհյալ, բայց և ամբարտավան ու դաժան մարդկանց միջոցով:

1870 թվականին նարնջի և կիտրոնի հասարակական պահանջարկը շարունակ աճել է ցինգայով հիվանդացության դեպքերի աճին զուգընթաց, քանի որ ցիտրուսներում առկա «C» վիտամինը շատ անհրաժեշտ է հյուսվածքների, ոսկորների ատամների ու լնդերի համար: Այսպիսով, կիտրոն արտադրողներն օգտագործել են դուստր մաֆիոզ ընկերությունները՝ ինչպես իրենց մասնավոր սեփականության պաշտպանության (կապված օրենքի գերակայության ցածր մակարդակի ու աղքատության բարձր մակարդակի հետ), այնպես էլ այն բանի համար, որ նավահանգիստներում ունենան միջնորդներ արտահանողների ու դիլերների միջև: Ահա այսպես, մաֆիան դարձել է արդի եվրոպական ամենավտանգավոր տնտեսական ինստիտուտներից մեկը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
361 | 0
yukarı