MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +30 °C Yarın:+31 °C
Խորհուրդներ սիրտն առողջ պահելու համար
11:05, 22.06.2024
269 | 0
Bavnews.am-ը գրում է․Սիրտ-անոթային համակարգը առողջ պահելու համար շատ կարեւոր է վնասակար սովորույթներից հրաժարվելը, ակտիվ ֆիզիկական կյանքով ապրելը, սթրեսներին դիմակայելու ունակությունը, ինչպես նաեւ ճիշտ սնվելը:

Սիրտանոթային հիվանդությունները մահացությամբ զբաղեցնում են առաջին տեղը: Քանզի առողջ սնվելով, կարող եք նվազեցնել սրտային հիվանդությունով տառապելու հավանականությունը։

Կերեք հունական ընկույզներ

Բոլոր ընկույզներից հունականներն ամենաշատն են պարունակում ալֆա լինինոլենաթթու՝ օմեգա-3 ճարպեր, որոնք պայքարում են բորբոքման դեմ, ասում է Քալիֆորնիայի Օրինջի Dick Butkus սրտանոթային սկրինինգի կենտրոնի բժշկական տնօրեն Լարրի Սանտորան:

Չափեք անոթազարկը


Նախքան առավոտյան անկողնուց վեր կենալը չափեք անոթազարկը: Գրանցեք րոպեում զարկերի թիվը, ասում է կրծքա-սրտային վիրաբույժ Պյեր Թեոդորը: Առողջ մարդկանց մոտ սրտի զարկերի թիվը րոպեում պետք է 70-ից քիչ լինի: Եթե ձեր արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում կամ ավելի, կայուն բարձր են, զանգահարեք բժշկին:

Խուսափեք աղտոտված օդից

Վաշինգթոնի համալսարանի հետազոտողներն ասում են, որ աղտոտված օդի մասնիկները կարող են կարծրացնել ձեր քներակի պատերը, ինչը կարող է սրտային նոպայի պատճառ դառնալ:

Ձեր սննդակարգ լոբազգիներ ավելացրեք

Փորձեք փոխարինել կարտոֆիլը լոբազգիներով: Մարդիկ, ովքեր կերել են օրական 1 բաժակ բջջանյութով հարուստ ոսպ, լոբի կամ սիսեռ, իջեցրել են սիստոլիկ զարկերակային ճնշումը 4մմ/սս –ով 3 ամիս հետո՝ ըստ Archives of Internal Medicine-ում հրապարակված հետազոտության տվյալների: Ավելացրեք աղցաններին սեւ լոբի, ոսպը պատրաստեք քարիի հետ, ոլոռի հավելյալ բաժինը՝ չիլիի հետ:

Վերահսկեք ձեր ճնշումը

Նույնիսկ 4-շաբաթյա մարզումները կարող են իջեցնել ճնշումը 10%-ով, ասվում է Hipertension ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Hasmik Mnatsakanyan
yukarı