MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +21 °C Yarın:+25 °C
Ծայրահեղ հարմարվողական Անաստաս Միկոյանն իրեն դրսևորել է այնպես, ինչպես շատ հաճախ՝ կործանիչ հոսանքին չի ընդդիմացել
15:22, 24.07.2024
1360 | 0

Մերձավոր Արևելքի պատմության գիտակ, նյութական մշակույթի ոլորտի, մասնավորապես տարածաշրջանի արհեստագործության մասնագետ Անտոն Հարությունի Աջյանը ծնվել է Էրզրումի վիլայեթի Խոտորջուր գյուղում, 1904 թվականին։

Փողոցներում օրը մթնեցնող անապաստան որբը դարձել է Հովսեփ Օրբելու աշակերտը: Գիտական գործունեությունը սկսել է որպես հնագետ-կովկասագետ, մասնակցել է Հյուսիսային Կովկասում պեղումների մեկնած գիտական խմբի հետազոտական աշխատանքներին, որը Նիկողայոս Մառի հանձնարարությամբ ղեկավարել է Ա. Միլլերը։ Արշավախումբը նաև հետազոտել է ուրարտական դարաշրջանի մշակութային հուշարձանները Հայաստանում (Է. Ա. Բայբուրթյանի, Լ. Տ. Գյոզալյանի և Բ. Բ. Պիոտրովսկու հետ միասին) ։. Ժամանակի ընթացքում նրա հետաքրքրությունները որոշ չափով փոխվել են, և նա սկսել է պատմություն և արվեստաբանություն ուսումնասիրել: 1933 թվականից աշխատակցել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտին, եղել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ, գրել է «Ստամբուլի արհեստագործական արդյունաբերությունը 15-19-րդ դարերում» աշխատությունը։ Ատենախոսությունը վերաբերել է 17-րդ դար առաջին կեսի Կոստանդնուպոլսի արհեստագործական արդյունաբերությանը: Ատենախոսությունն ամբողջությամբ կառուցել է թուրքական հայտնի աղբյուրի՝ «Էվլիյա չելեբիի ճանապարհորդությունները» ուղեգրության հենքի վրա: Ատենախոսության պաշտպանությունից հետո (1936 թ.) նշանակվել է Էրմիտաժի Արևելքի բաժնի վարիչ: 1938 թվականի փետրվարի 4-ին այլ հայ գիտնականների (Ա. Գ. Բաշինջաղյան, Լ. Գ. Բաշինջաղյան, Լ. Տ. Գյոզալյան, Գ. Է. Գյուլամիրյան) հետ ձերբակալվել է և մեղադրվել 58-6/11 հոդվածով՝ «լրտեսություն և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու նպատակով հափշտակություն»: Դատավճռում նշվել է, որ տեղի է ունեցել պետական գաղտնիք չհանդիսացող, սակայն գերատեսչությունների, հիմնարկների և ձեռնարկությունների ղեկավարների անմիջական հրամանով բացահայտման ոչ ենթակա տնտեսական տեղեկատվության հափշտակություն: 1938 թվականի հոկտեմբերի 11-ին Լենինգրադի մարզի ներքին գործերի վարչության «Հատուկ եռյակ» -ի որոշմամբ դատապարտվել է մահապատժի: Գնդակահարվել է մի քանի օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Լենինգրադում։

Նրա ընկերոջ՝ արևելագետ Իգոր Դյակոնովի պատմածի համաձայն՝ Օրբելին շտապ մեկնել է Մոսկվա՝ Աջյանին փրկելու: Նա ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանին սպասել է նրա ընդունելության սենյակում մինչև գիշերվա ժամը երկուսը։ Միկոյանը եկել է, բայց խաբել է նրան՝ ասելով, որ Աջյանին արդեն գնդակահարել են։

1956 թվականի հունիսի 18-ին Աջյանը հետմահու արդարացվել է։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
21:10, 11.09.2024
300 | 0
11:05, 05.09.2024
321 | 0
yukarı